1.5.08

ՄԵԿ ՄԻԼԻՈՆ ՔԱՂԱՔԱՑԻ ԵՎ 24 ԺԱՄ

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած համաժողովրդական շարժումը իրապես ունի համախոհ եւ համակիր քաղաքացիների այնպիսի բազմություն, որ քաղաքագիտության մեջ ընդունված է համարել կրիտիկական զանգված: Ինչ խոսք, սա այնքան էլ հաջող տերմին չէ, մանավանդ մեր շարժման նկատմամաբ կիրառելու համար, բայց ցավոք ավելի լավ ձեւակերպում առայժմ գտնված չէ:

Շարունակությունը կարդացեք ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅՔԱ՛Ր, ՄԻՆՉԵՎ ՎԵ՛ՐՋ ընդհատակյա թերթում:

7 comments:

Anonymous said...

Payqarenk ays stahakneri,brnapetutyan,atoramolneri,angraget btaglukhnery khanakan rejimi dem aynkan jamanak minchev azatvenk srantsis. Menk (1000000) bolors, amboghj azgov kangnats enk Levon Ter-Petrosiani, Nikol Pashiniani, Aram Sargsiani yev sharjman myus arajnordneri tikunkum yev amen varkyan patrast enk ays vorkramolnerin tapalelu.Nikol jan payqar, payqar minchev amena verjh.

Արամ said...

Նիկոլ, ես հասկանում եմ, որ ժողովրդին պետք է ոգեւորել, բայց պետք է նաեւ ազնիվ լինել ժողովրդի հետ եւ վերլուծել ընդդիմության կամ համաժողովրդական շարժման առաջնորդների տակտիկական սխալները: Այսպես ուրեմն, իմ կարծիքով քոչարյանը առանձնապես չԷր էլ անհանգստանում ետընտրական զարգացումներից ու նա պարզապես սպասեց մի քանի օր, որպեսզի ընդդիմությունը բաց անի իր խաղաքարտերը: Չմոռանանք, որ նա այդ ընթացքում մեկնեց Մոսկվա, թեկուզ մեկ օրով, բայց մեկնեց երկրից: Համաձայնվիր, որ անհանգստություն ունենալու դեպքում նա չԷր հեռանա երկրից, կամ կհեռանար ընդմիշտ: Իհարկե, նա ուներ Կրեմլի աջակցության երաշխիքը, իսկ Մոսկվայի ոչ վաղ անցյալում Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ բանակցություններն ընդամենը պետք էին ռուսներին Հայաստանի հաջորդ իշխանություններին ավելի ենթարկվող, ավելի կառավարելի, արդեն կիսանկախ մի պետության կամ ըստ էության ռուսական որեւէ երկրամասի ղեկավարության կարգավիճակի հասցնելու համար: Միթե՞ պարզ չէ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի մոսկովյան բանակցությունների ընթացքում ռուսների իրեն վերագրվող դերը խիստ չափազանցված դուրս եկավ: Միթե՞ պարզ չէ, որ չիրականացան ընդդիմության քոչարյանի ռեժիմի կազմաքանդման կայծակնային պլանի հաշվարկները: ՉԷ՞ որ Տեր-Պետրոսյանը դեռ ընտրություններից առաջ կանխատեսում էր, որ փետրվարի սկզբներից արդեն ռեժիմը կորցնելու է իրադրության վերահսկողությունը եւ նույնիսկ «Հայոց Աշխարհ»-ի խմբագրությունում հայտնվելու են մարդիկ, որոնք անցնելու են իր կողմը: Ըստ էության, ընդդիմությունը գեներալ Մանվելի ու մյուս իշխանական լծակներ ունեցող վերնախավի սպասվող գործուն աջակցությունը չստանալուց հետո հայտնվել էր անհասկանալի մի իրավիճակում եւ չէր փայլում իր գործողությունների հստակությամբ: Սկզբում ազատության հրապարակում հավաքված մարդկանց հայտարարվեց, որ հարկավոր է կանգնել մի երկու-երեք օր եւ ամեն ինչ կավարտվի հաղթանակով: Հետո ասվեց, որ պետք է կանգնել մի ութ-տաս օր: Ահա այստեղ էր, որ ակտիվացավ քոչարյանը, նա շատ արագ նկատեց ընդդիմության գործողությունների անտրամաբանական ընթացքը եւ անցավ հակահարվածի: Ընդհանրապես, քոչարյանի մասին մարտի 1-ի դեպքերից հետո որեւէ դրական բան ասելը տեղին չեմ համարում, բայց նա նորից ցույց տվեց ընդդիմության նկատմամբ իր նպատակին հասնելու, կամքի դրսեւորման առավելությունը: Հարկ է նշել նաեւ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը քոչարյանին հրապարակավ առաջարկեց «կողահաստության մենամարտ», որի հաղթանակը, համենայնդեպս այս պահի դրությամբ տարել է քոչարյանը: Իմ կարծիքով Նիկոլ, ընդդիմության վերնախավի հաշվարկը ոչ թե մեծ քանակությամբ մարդկանց կրիտիկական զանգված հավաքելն էր, այլ իշխանական վերնախավի կրիտիկական զանգվածի ընդդիմության կողմը գրավելը, ինչի չստացվելուց հետո ընդդիմության մնացած քայլերը անհամաձայնեցված ու լղոզված էին: Համաձայնվիր, որ 88-ին երգ ու պարի կարիք չկար մարդկանց զբաղացնելու համար, իսկ քաղաքական զանգվածային հավաքները պարահանդեսներով զուգակցելը միջին հայկական մենթալիտետի ընկալմամբ ուժի մասին չի խոսում: Կուզենայի նշել նաեւ Տեր-Պետրոսյանի արթուր բաղդասարյանի մասին մինչեւ նրա սերժ սարգսյանին միանալը եւ դրանից հետո գնահատականի կտրուկ փոփոխությունը: Սա էլ մեկ այլ ընդդիմության իր հաշվարկներում սխալվելու վառ դրսեւորում էր: Ինչո՞վ էր բացատրվում արթուր բաղդասարյանի նկատմամբ ցուցաբերված օպտիմիզմը: Միթե այդ անձնավորությունն իր ոչ անհայտ կենսագրությամբ արդեն չէր ներկայացրել իր քաղաքական զբոսաշրջիկի, կամ ավելի ճիշտ՝ ընթացիկ սակագինը բորսաներում որոշվող ապրանքատեսակից ոչնչով չտարբերվող էությունը:

Ղարաբաղցիների մասին: Նրանք հայ են այնքան, որքան մեզանից յուրաքանչյուրը, եւ ղարաբաղյան կլանի մասին խոսելիս պետք էր նախ նշել փառապանծ ղարաբաղցիների մասին, հստակ ասել, որ մեր ազգը հպարտանում է նրանցով,ինչպիսիք են Մարշալ Բաղրամյանը, Նելսոն Ստեփանյանը եւ շատ ուրիշներ, հետո անդրադառնալ կլանին: Դա չարվեց, ընդդիմությունը այս հարցում առնվազն աններելի անփութություն դրսեւորեց, ինչի արդյունքում զրկվեց ծագումով ղարաբաղցի մեծաքանակ ընտրազանգվածից՝ մղելով նրանց դեպի ռեժիմի թեկնածուն, շատ դեպքերում իրենց կամքին հակառակ: Ինչու՞ Ռուսաստանի, Պուտինի մասին խոսելիս Տեր-Պետրոսյանը շատ զգույշ էր արտահայտվում, իսկ ղարաբաղյան կլանի դեպքում՝ ոչ:

Ինչո՞վ բացատրել Մեղրիի հանձնման պլանների մասին լուրի «գաղտնազերծումը» ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ: Միթե երկրի Առաջին Նախագաը միամտորեն պետք է հղում աներ մամուլի ինչ-որ հրապարակման, թեկուզ «Հայկական Ժամանակ»-ում: Միթե՞ սա ժողովրդի հետ ազնիվ վարվելու լավագույն դրսեւորում էր: Չարդարացան ընդդիմության սպասելիքները նաեւ այդ լուրի առաջացրած էֆեկտի վերաբերյալ: Այսօր այդ հարցը չի քննարկվում ոչ ընդդիմության, ոչ էլ այլոց կողմից, մինչդեռ մեղադրանքն այնքան լուրջ է, որ հարցն իր կարեւորությամբ պետք է գերադասվեր ընդդիմության իշխանությանը ներկայացված ներկայիս բոլոր այլ պահանջներից: Այստեղ եւս ընդդիմությունը չի փայլում իր հետեւողականությամբ:

Վերջապես՝ մարդի 1-ից 2-ի դեպքերի մասին. մինչ այդ դեպքերը քոչարյանի ու սերժի մասին արդեն ասվել էին այնպիսի բաներ, որ այդ դեպքերը պետք է որ կանխատեսված լինեին եւ ընդդիմությունը պետք է պատրաստ լիներ դրանց: Բայց դա եւս տեղի չունեցավ, ընդհակառակը, Տեր-Պետրոսյանը սկզբում ժողովրդին հորդորեց մնալ Ֆրանսիական դեսպանատան հարակից տարածքում, հաշվի առնելով բարիկադների առկայությամբ ավելի ապահով լինելու հանգամանքը, ապա որեւէ կտրուկ քայլ չկատարելով, արդեն զոհերի մասին լուրերից հետո հորդորեց ժողովրդին ցրվել: Ի՞նչն էր նպատակը, ցույց տալ աշխարհին այս իշխանությունների իսկական դեմքը, մի՞թե արժեր տաս հոգու կյանքով վճարել մի բանի համար, որ առանց այդ էլ պարզ էր, գոնե նրանց Մեղրին հանձնելու մեղադրանք ներկայացնողի համար:

Կցանկանայի, որ ընդդիմությունը լրջորեն վերլուծեր իր սխալները եւ հետագայում ավելի լավ հաշվարկված քայլեր կատարեր, քանզի դրանից է կախված պայքարի եռանդի չմարելը եւ ավելի խորը դատող մարդկանց դեպի շարժում ներգրավելը: Շարժումը կարիք ունի այդպիսի մարդկանց: Ժամանակն է ավելի սթափ գնահատել ուժերը: Ինչ վերաբերվում է քոչարյանի հեռանալուն, իմ կարծիքով նա իրադրության հնարավոր սրման առաջին իսկ պահից կհայտնվի վարչապետի պաշտոնում եւ կփորձի սերժին պահել նախագահի պաշտոնում, իհարկե իր հովանու ներքո:

ՀԳ: Մարտի 1-ի դեպքերից հետո այս բլոգում հրապարակվել են միայն ընդդիմությանը հաճո կարծիքներ: Իմ կարծիքը քննադատական է, բայց վստահ եմ, այսօր կա այդ առողջ քննադատության կարիքը, հակառակ դեպքում այն կվերածվի «Հայլուր»-ի ընդդիմության տարբերակին: Հույս ունեմ, որ կհրապարակեք:

Haik said...

Հարգելի Արամ
Ձեր կարծիքը չհրապարակելու խնդիր չեմ տեսնում:
Գալով ձեր կարծիքին այն կոնկրետ առաջարկներ չի պարունակում: Անցյալի մասին խոսելը թե կարելի էր այսպես անել այլ ոչ այնպես համարում եմ ժամանկի կորուստ քանի որ չի ծնում որևէ արդյունք:

Պետք է գործել և գործել արդարության և անկախության վերահաստատման համար:

Դավիթ Կ said...

ՊԱՏԱՍԽԱՆ ԲԼՈԳՈւՄ ԱՐԱՄԻ ՀՆՉԵՑՎԱԾ ԱՌՈՂՋ ՔՆՆԱԴԱՏՈւԹՅԱՆԸ

Հարգելի Արամ, առողջ քննադատական մտքերը, իրական կամ թվացյալ սխալների մատնանշումը եւ մեկնաբանումը միանշանակ ընդունելի են: Անչափ շնորհակալ եմ կարծիքի համար: Իմ պատկերացումների եւ տեղեկությունների նեղ շրջանակում փորձեմ անդրադառնալ բարձրաձայնած որոշ կետերին, քանի որ կան մի շարք բնորոշ հարցադրումներ:

Նախ եւ առաջ, չկա անսխալ մարդ՝ քաղաքական գործիչ, եւ չկա անսխալ քաղաքական շարժում: Եթե նպատակներում եւ ռազմավարական մոտեցումներում մեր Շարժումը եղել է եւ մինչ օրս էլ ճշմարիտ է, ապա մարտավարական տարբեր խնդիրներում հնարվոր են բացթողումներ եւ նույնիսկ սխալներ: Ի վերջո, ժողովուրդի հեղափոխական ոգին ամեն օր չէ, որ արթնանում եւ ընդվզում է, որպեսզի Շարժմուն առաջնորդվեր արագ ու դյուրին հաղթանակի բերող որոշակի հստակ ու փորձված ալգորիթմով: Այժմ անցնենք կոնկրետ հարցադրումներին:

1) «Վերլուծել տակտիկական սխալները»: Միանշանակ համաձայն եմ, որ մարտավարական սխալներ եղել են, սակայն դրանք փորձվել է հասցնել նվազագույնի:

2) «Ընդդիմությունը բացեց իր խաղաքարտերը»: Ընդդիոմւթյունը չէր կարող չբացել իր խաղաքարտերը, քանի որ դրանք միշտ էլ բաց էին: Լեւոն Տեր-Պետրոսյանը մեր վիժված քաղաքական դաշտի այն միակ գործիչներից է, ով միշտ էլ գործում է բացեիբաց, անդրկուլիսյան բանակցություններ չի վարում եւ սեփական ժողովրդի հետ անկեղծ է: Գուցե հենց այս պարկեշտ գործելակերպն ու ժողովրդի հետ շիտակ երկխոսությունն էին պատճառը, որ իշխանավարության տարիներին նա որոշների կողմից չէր հասկացվում: Ոմանք նախընտրում են ապրել խավարի մեջ ու մամլիչի տակ, սակայն երկրի ղեկավարներից լսել անիրական երազած երկրի մասին սին խոստումներ եւ տեսնել հայլուրական ստահոդ պատկերներ: Դա իրենց խնդիրն է:

3) «Քոչարյանի մեկօրյա այցը Մոսկվա»: Քոչարյանը, բնականաբար, անհանգստանալու շատ բան ուներ եւ ունի: Դրանում համոզվելու համար պարզապես պետք էր նայել նրա ծամածռած դեմքին: Քոչարյանը Մոսկվա այցելեց մեկ օրով: Միանշանակ է, որ եթե Քոչարյանը եւս մեկ օր մնար Մոսկվայում, ապա երկրի պետական ապարատի կազմաքանդման գործընթացը կհասցվեր տրամաբանական ավարտի: Հենց այդ օրը սկսվեց առնետավազքը (7 պատգամավորների հայտարարությունը): Հաջորդ օրը դրան կմիանային արդեն 70 պատգամավոր: Սակայն Քոչարայանի վերադարձը եւ սպառնալիքները դադարեցրին դա, իսկ ստորագրած պատգամավորները գրեթե միահամուռ ղազագիր ներկայացրեցին Քոչարյանին: Հնարավոր է, Շարժման առաջնորդները կարող էին ինչ որ կերպ արագացնել այդ կազմաքանդումը, սակայն արդյո՞ք մեզ պետք էր Շարժման շարքերում ունենալ առնետներ: Շարժման նպատակն է ոչ թե ամեն գնով իշխանության գալ, այլ հանձնել իշխանությունը ժողովրդին, մաքրել քաղաքական դաշտը ստահակներից եւ քաղաքական ասպարեզ բերել ազգի իրական նվիրյալներին:

4) «Կրեմլի աջակցություն»: Անշուշտ, համաձայն եմ, որ Մոսկվայի շահերից է ունենալ «կիսանկախ, ռուսական երկրամասի կարգավիճակով Հայաստան»: Սակայն Տեր-Պետրոսյանը երբեք չի էլ փորձել սիրաշահել կայսերապաշտ Մոսկվային: Մենք ապավինել եւ ապավինում ենք միայն հայ ժողովրդի ազատական կամքին: Եվ եթե «Լեւոն Տեր-Պետրոսյանի մոսկովյան բանակցություններին» տրվել է ինչ որ հատուկ կարեւորություն, ապա դա արվել է Հայաստանի ստրկամիտ քաղաքական վերնախավի կողմից: Եվ դրանում ես չեմ տեսնում Շարժման մեղքը: Լեւոն Տեր-Պետրոսյանը միշտ արտահայտվել է Ռուսաստանի հետ միմիայն հավասար գործընկերային հարաբերությունների օգտին:

5) «Ռեժիմի կազմաքանդման կայծակնային պլանի ձախողում»: Համաձայն եմ, որ ավազակապետության արագ կազմաքանդման պլանները չիրականացան: Բայց ի՞նչն էր պատճառը: Եթե Շարժումը Գալուստ Սահակյանին խոստանար նոր երթուղիներ, Տիգրան Թորոսյանին՝ եվրոպական որեւէ երկրում դեսպանի պաշտոն, Ալեքսան Հարությունյանին՝ անձեռնմխելիություն հոկտեմբերի 27-ի գործով, իսկ Արթուրիկին՝ վարչապետություն, ապա հավատացած եղեք, որ այդ բոլոր ռենեգատները վազքով կգային Ազատության հրապարակ եւ գլխիկորույս քոչարի կպարեին: Սակայն դա չէր լինի ռեժիմի կազմաքանդում, այլ միայն գումարելիների տեղի փոփոխություն: Նշենք նաեւ, որ ինքնաբուխ կազմաքանդման ուշացումը պայմանավորված էր ոչ թե Շարժման սխալով, այլ այն հանգամանքով, որ ռեժիմի սպասավորների մեջ արդեն չափից խորն է մտած վախը եւ ստրուկի հոգեբանությունը: Ավազակապետական բուրգն ավելի սահմռկեցուցիչ ու կոլապտիկ է, քան կարելի էր ի սկզբանե ենթադրել:

6) «Գեներալ Մանվելի երկմտանք»: Գեներալ Մանվելի գործոնը, իրոք, չունեցավ սպասված դերակատարությունը: Նրա պասիվ եւ սպասողական դիրքորոշումը չնպաստեց Շարժմանը: Միգուցե համարձակության պակաս զգացվեց:

7) «Քանի օր էր պետք կանգնել մինչ հաղթանակը»: Համաժողովրդական շարժումը հարսանիք չէ, որպեսզի կոնկրետ ժամկետներ նշվեն, հարս ու փեսա ճանապարհ ընկնեն, հրապարակում ավտոմեքենայով մի քանի պտույտ կատարեն, կատարված պարտքի զգացումով հանգրվանեն հարսանյաց սրահում ու քեֆ անեն: Եթե Ազատության հրապարակի հարթակից օրեր էին նշվում, ապա դա մարտավարական բնույթ էր կրում: Ցանկության դեպքում, կարելի էր ոչ մի օր էլ չսպասել, այլ միանգամից գնալ իշխանությունը վերցնել: Սակայն ի՞նչ գնով: Նիկոլն արդեն պատասխանել է՝ հարյուրավոր, եթե ոչ հազարավոր զոհերի գնով:

8) «Կողահաստության մենամարտ»: Այդ մենամարտը շարունակվում է: Եվ խոսքը գնում է ոչ թե մուսալեռցու, այլ ողջ հայ ժողովրդի կողի աներկբա հաղթանակի մասին:

9) «Ընդդիմության մնացած քայլերը անհամաձայնեցված ու լղոզված էին»: Համաձայն չեմ: Շարժումն ունեցել է եւ ունի քայլերի հստակ հաջորդականություն, նպատակին հասնելու կամք եւ իրավիճակի զարգացման տարբեր սցենարների դեպքում՝ գործողությունների ծրագիր: Այն, որ Շարժումն հաղթանակած առաջ է ընթանում, չի երկմտում տեղեկատվական տեռորի, կեղծված ընտրությունների, մարտիմեկյան մարդասպանության, ահագնացող հետապնդումների ու բռնությունների առջեւ, արդեն իսկ վկայում է ծրագրային մոտեցման մասին: Ընդ որում, ծրագրի հիմքում դրված է խաղաղ ճանապարհով իշխանության գալը: Համոզված եղեք, որ այն հմտությանն ու ստափությանը, որոնցով Շարժման առաջնորդներն ուղղորդում են ժողովրդի հաստատակամությունը, երկրում տեղի ունեցող բոլոր առողջ քաղաքական գործընթացները եւ քաղաքացիական նախաձեռնությունները, կնախանձեին շատ եւ շատ եվրոպական տրամաչափի գործիչներ:

10) «Երգ ու պար եւ համեմատություն 88-ի հետ»: 88-ին լրիվ այլ մթնոլորտ էր: Այն ժամանակ մեր պայքարը ազգային պահանջատիրության ոգով էր ընթանում, իսկ հիմա՝ ազատության համար: Բնականաբար, ժամանակին զուգընթաց, պայքարի եղանակները եւ միջոցները նույնպես փոխվում են: Այն ժամանակ ի՞նչ երգեր պետք է երգվեին՝ պիոներական թե կոմերիտական: Նաեւ հատուկ ընդգծեմ, որ ներկայիս պայքարի շարժիչ ուժը երիտասարդությունն է, այլ ոչ թե հասուն տարիքի մարդիկ, ինչպես դա 88-ին էր: Հետեւաբար, ամեն ինց պետք է լինի ավելի դինամիկ: Մենք պարում էինք եւ տոնում մեր վերստին նվաճած ազատությունը: Մի՞թե դա վատ է:

11) «Գնահատականներ արթուր բաղդասարյանին»: Արթուրիկի «քաղաքական զբոսաշրջիկ» լինելու փաստին լիովին համաձայն եմ: Շարժման ղեկավարները գուցե եւ չափից դուրս դյուրահավատ գտնվեցին նրա պարագայում եւ չափից ավելի երկար բանակցեցին նրա հետ: Սակայն ցանկացած մարդու մասին ի սկզբանե միշտ փորձում ես դրական մտածել եւ քրիստոնեաբար առավելագույն հնարավորություն տալ ընտրելու ճշմարիտ ուղին:

12) «Ղարաբաղցիների մասին»: Բնականաբար, «ղարաբաղցիները հայ են»: Սակայն Շարժման որեւէ մասնակից (էլ չեմ ասում ղեկավար) դա երբեւէ կասկածի տակ չի դրել: Կրկին վերադառնում ենք հայերի երկու հատվածների մեջ սեփ խրելու չարկչրկվող գաղափարին: Ավազակապետերը հայրենիք կամ ծննդավայր չունեն: Նրանք անդեմ են: Ի՞նչ է նշանակում «ծագումով ղարաբաղցի մեծաքանակ ընտրազանգվածին մղել դեպի ռեժիմի թեկնածուն»: (Ա) Արդյո՞ք այդ ընտրազանգվածը անկեղծ ենթադրում էր, որ Շարժման հաղթանակի դեպքում ղարաբաղցիների նկատմամբ կսկսվեն հետապնդումներ: Ծիծաղելի է: (Բ) Արդյո՞ք այդ ընտրազանգվածը իրոք կարծում էր, որ Լեւոնը գալու է ու Արցախը հանձնելու Արդբեջանին: Չեմ կարծում, որ այդքան միամիտ են: Արցախը երբեք չի լինի Արդբեջանի լծի տակ, եթե այնտեղ ապրող հայերը չլքեն իրենց տները եւ չգան Երեւան պաշտոններ զբաղեցնելու: (Գ) Արդյո՞ք այդ ընտրազանգվածն ինքը չի առաջնորդվել այն մտայնությամբ, որ «ոչինչ, որ Քոչարյանն ու Սերժը գող ու մարդասպան են, փոխարենը՝ մերն են»: Եթե այդպես է, ուրեմն հենց այս մոտեցումներն են սեփ խրում երկու հատվածի միջեւ, տպավորություն ստեղծելով, թե նրա մասին, ինչը թույլատրելի է ղարաբաղցուն, սովորական մահկանացու հայաստանցին թող անգամ չերազի: Եւ այս անառողջ մթնոլորտի հեղինակներն են հենց Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը:

13) «Մեղրիի հանձնման պլանների գաղտնազերծում»: Եթե Մեղրիի հանձնման պլանները մինչ օրս լրջորեն չեն քննարկվում հասարակության լայն շրջանակներում, ապա դա մեր բոլորիս ցավն է, այլ ոչ միայն ընդդիմության «հետեւողականության» պակասի արդյունք: Ուրեմն, կամ այդ լուրը նորություն չէր քաղաքացիների համար, կամ էլ մեր ազգային ինքնագիտակցությունը այնքան է բթացել, որ տարին մեկ անգամ գնում ենք Ծիծեռնակաբաերդ եւ դրանով մեր պարտքը հայրենիքի նկատմամբ համարում կատարված: Սա ազգի ինքնապաշտպանական բնազդի կորստի հարց է, որը հետագա քննարման լուրջ խնդիր է:

14) «Մարտի 1-ի դեպքերի մասին»: Մարտի 1-ը գնահատելիս պետք է հաշվի առնել, որ դա վարչախմբի կողմից վաղօրոք մշակված եւ պլանաորված սադրանք էր, որի յուրաքանչյուր մանրուք չի վրիպել կազմակերպիչների ուշադրությունից: Ինչպե՞ս Շարժումը կարող էր դիմագրավել դրան, երբ (Ա) Լեւոն Տեր-Պետրոսյանը տնային կալանքի տակ էր, (Բ) ժողովուրդը գրգռված ու վրդովված, (Գ) հանրահավաքի վայրում վխտում էին կգբ-ական գործակալները եւ օլիգարխների թիկնազորի սադրիչները, իսկ (Դ) Շարժման ակտիվիստների տրամադրության տակ նույնիսկ մեկ կարգին բարձրախոս չկար՝ չորս կողմից շրջապատված ժողովրդի հետ շփվելու համար: Կասկածից վեր է, որ մարդկային պատմության ողջ ընթացքում որեւէ երկրում կամ տարածքում չի եղել մի դեպք, որպեսզի նման պայմաններում հնարավոր լիներ ապահովել 100%-անոց կառավարելիություն: Եվ ուրեմն, փառք Շարժման ղեկավարներին, որ կարողացան կազմակերպել ժողովրդի ինքնապաշտպանությունը եւ խուսափել առավել մեծ թվով զոհերից, ինչպես դա պլանավոերլ էին ավազակապետերը:

Վերջապես, պետք չէ մոռանալ, թե ովքեր էին կանգնած ժողովրդի դեմ՝ սառնասիրտ, նենգ, բարոյազուրկ եւ ամենի ընդունակ ավազակապետեր: Ես չեմ հավատում, որ հնարավոր էր մի քանի օրում ծնկի բերել 10 տարի երկիրը թալանող-ամայացնող ու ժողովրդին ջարդող-նվաստացնող ռեժիմը: Եթե ամեն ինչ այդպես հեշտ ու անցավ ստացվեր, դա կլիներ մի սովորական պալատական հեղաշրջում: Իսկ ժողովուրդը, որոշ ժամանակ անց, կհայտնվեր նույն տաշտակի առջեւ: Քաղաքացիական շարժումը, ազգային-ազատագրական պայքարը չեն կարող տեւել մեկ օր, մեկ շաբար կամ մեկ ամիս, հաղթանակել ու հանգիստ վայելել հաղթանակի բերկրանքը: Դա երկարատեւ գործընթաց է: Առավել եւս դա այդպես է, քանզի մենք որդեգրել ենք խաղաղ գանդիզմի սկզբունքները:

Հ.Գ. Ի դեպ, կարելի է ենթադրել, որ այսօր՝ մայիսի 2-ին կայանալիք Շարժման կոնգրեսին անցած ուղու վերլուծականներ եւ գնահատականներ նույնպես կհնչեն:

Anonymous said...

Aprek duk, hachuykov kardaci dzer aroxch banavech@ , bolor sharjman@ mot kangnac mardik petk e aveli shat xosen mimyanc het yev sxalneri , yev hajoxutyunneri masin, u saytakelu depkum petk che zarmanal, vor @nkank ayl petk e ver kenal u sharunakel payqarel, isk hajoxutyan depkum el petk che glxaptuyt unenal u sharunakel saytakel, haxtanak boloris.
ALIS

Anonymous said...

tzisht e mi qani orum chkaroxacan es avazaknerin hanel,bayc himi vor esqan dzayn bardyracrecin yevropayum u miacyal nahangnerum eti arden haxtanak er.et banadzevner@ vor mtadrvac en irakanacnel (yevropan u miazyal nahangner@)eti es sharjman hetevanqn e.vat klini hay joxovrdi hamar,bayc miguce et jamanak kzgan te inch en arel mer avazakapetutyun@.kpatzen bolorin.et mijocner@ vor kiraren to qocharyan che tox serj lini,en dzev cnki kgan vor.u vstah em vor kkiraren ktruk qayler vor serjik@ uzac chuzac pti ani.urish ayl @ntranq chka.miqich el e petq hamberel.kpayqarenq michev verj!!!!

Garen said...

What separates "Working Class" from "Working Pass"??? The answer is simple: Organization!!! In other words, by "Organization" is meant the extent to which the vehicle for the ideology of the proletariat is well integrated into the grassrots of the classes as well as well coordinated by the organs responsible for the overall direction. Marx and his followers believed that a centrally coordinated Party and a Congress of Parties (i.e. the Internationalle) is the best mode of organization for the strucggle of the liberation of the oppressed. Anarchists, Syndicalists and Autonomists, on the other hand, advocated a different mode of organization: a Movement, as a generic expression of the popular struggle, and a Confederation of the Autonomous groups which unite over specific issues facing the day, rather then separate because of histories, ideologies and personalities.

The concept of "Critical Mass" is an important and potent concept in political theory. But it ammountts to nothing when there is no proper organization of the critical mass. Without organization Class disintegrates into a Mass.

There is one more thing to mention about various modes of Organizations. Throughout history we have seen the repeated failures of the Communist and Socialist political parties, which has marked the disgrace of the Workin Man's omnipressent everlasting struggle for liberation. This trend can be explained by and large because of the central figureheads involved, who would distort the progressive development of the concerned movements. Not the least, these figureheads would also often allienate all other segments of the society who would otherwise be sympathetic to the overal cause of the Left-wing movement.

Today, I see this figurehead as Levon Ter-Petrosyan himself. He has charisma, he has the intellect, he has the political purchase, no doubt. But he also has a history -- a bitter history. And politics is an unforgiving affair! Right now the Popular Movement is closely associated with, of not synonymous with a slogan like "Levon For President" or "Levon Nakhagah" -- but this is a totally wrong direction in which the movement should go. Levon came, Levon mobilised the masses, but Levon's presidency is not the solution for the liberation of Armenian people from the pit into which they have been driven. The best thing that Levon can do today is help restructure the movement into a confederation of autonomous groups: not only political parties, but also cooperatives and Unions. He must help flatten the already visible hierarchy of this Movement so as to make it more grassroot. And once that is achieved, he must politely withdraw himself from the political field and only stand on the side as an advisory figure and an intellectual (which he is) with a vast political experience (that he no doubt has), thus allowing the Movement to attract all those confused minds who voted for the Dashnaks, for OEK and ԱԽՔ. It is only when Levon Ter-Petrosyan is off the political spotlight of the movement, that the Movement can start evolving, growing and developing it's fresh and resolute agenda -- This is when the Critical Mass can become a class-concious and potent political, and why not - economic and cultural, FORCE representing Armenian people's eternal strucgle for Liberation. At this stage, this would be the greatest duty that LTP could pay to his people: use his political leadership and charisma to help organise a proper horyzontal and POPULAR movement, and once that is done, recede from the political spotlight.

Արխիվ