1.5.08

ԵԹԵ ՎԱՂԸ ՊԱՏԵՐԱԶՄ ԼԻՆԻ

Դավիթ Կ


Այս վարչախումբը նենգ է եւ չարամիտ: Իշխանության պահպանման համար սա ընդունակ է ամեն քայլի: Միջազգային ասպարեզում ավազակապետության ջղաձգությունները, հիստերիկ խոսնակ հանդուրժող անլեզու խորհրդարանի վերջին հայտարարությունը եւ ռեժիմի պարագլուխների պարբերաբար հնչեցվող մտավարժանքները թույլ են տալիս եզրակացնել, որ կլանը նախապատրաստվում է պատերազմի:

Պատերազմի վերսկսման իրական վտանգը պայմանավորված է ոչ միայն օբյեկտիվ (ղարաբաղյան հակամարտության չլուծվածություն եւ Ադրբեջանի ռազմատենչություն), այլ հատկապես սուբյեկտիվ գործոններով: Առաջինը. ռազմական գործողությունների դեպքում կլանը հնարավորություն կստանա սաստելու ժողովրդական ընդվզումը եւ շեղելու միջազգային հանրության ուշադրությունը երկրի աղետալի վիճակից: Երկրորդը. նախագահական ընտրություններ կոչվող խայտառակությանը եւ դրան հաջորդած մարդասպանությանն արտաքին աշխարհը զուսպ եւ չեզոք արձագանքեց: Իսկ դա Սերժ Սարգսյանից կպահանջի հատուցում եւ տրված խոստումների կատարում: Օրինակ, արագորեն լուծել Ղարաբաղի հարցը: Լուծել՝ նշանակում է հանձնել: Հանձնելու համար էլ, բնական է, պետք է հրահրել «մի թեթեւ պատերազմ, մի քանի հարյուր զոհ տալ հայկական կողմից եւ հանձնվել»: Ինչպես ցույց տվեցին վերջին՝ մարտիմեկյան իրադարձությունները, սրբություն չունեցող վարչախմբի համար այս ամենը սովորական գործելակերպ է:

Սակայն ինչպիսի՞ Հայաստանն է պատերազմելու: Կաթվածահար տնտեսությունով, միջազգային օգնությունից զրկված եւ սոցիալական ընդվզման շեմին հայտնված բռնաճնշված Հայաստանը:

Իսկ ո՞վ է պաշտպանելու Հայրենիքը: Մի կողմից ունենք.
• Շվայտ անբարո կյանք վարող գեներալներ,
• Արտգործնախարարության տաքուք կաբինետներում պատսպարած պաշտոնյաների ու մեծահարուստների զավակներ,
• Ռուսական ԿԳԲ-ին սպասարկող, սեփական ժողովրդին լրտեսող ու գաղտնալսող հատուկ ծառայություններ,
• Մեկ մետր քառակուսի հողակտորի համար կռիվ տվող թաղապետեր,
• Ժողովրդին հիմարացնող հայլուրական մարմնավաճառներ ու եթերաժամ վաճառող կարյերիստ մենուաներ,
• Ջիփերի մգեցված ապակիների անդին իրենց ոչնչությունը թաքցնող խաժամուժ:

Սրանք հաստատ չեն պաշտպանի: Մյուս կողմից էլ ունենք.
• Գլխատված ռազմահրամանատարություն ու ձերբակալված ազատամարտիկներ,
• Անվերջ գնաճից սննկացած եւ հուսալքված քաղաքացիներ,
• Սոված ու անօգնական գյուղացիներ,
• Բյուջեի ֆանտաստիկ մուտքերի ապահովման նպատակով հարկային տեռորի զոհ դարձած ձեռնարկատերեր,
• Օտար երկրների դեսպանատներում մուտքի արտոնագիր ստանալաու համար հերթեր կագնած հայաստանցիներ,
• Սեփական մայրերին ու քույրերին անօրեն երկրում անպաշտպան թողնելու եւ ռազմաճակատ մեկնելու ցանկություն չունեցող երիտասարդներ:

Ահա թե ինչու ենք ասում. այս վարչախումբը անգործունակ է եւ հանցագործ: Սա երկիրը տանում է դեպի անդունդ: Եվ ուրեմն, հենց պետության անվտանգության ու ապագա գոյության շահից է բխում այս ավազակապետության անհապաղ կազմաքանդումը: Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ժողովրդական շարժումն այն միակ փրկօղակն է, որից կառչելով հնարվոր կլինի վերականգնել ազգային ոգին, պահպանել պետականությունը, Հայաստանը դարձնել ժամանակակից եւ ժողովրդավարական երկիր:

ՀԱՂԹԵԼՈւ ԵՆՔ: ԵՎ ՇԱՏ ՇՈւՏՈՎ:

6 comments:

Anonymous said...

ԳՏԻՐ 10 ՏԱՐԲԵՐՈւԹՅՈւՆ ՍԵՐԺԻ Ու ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԻՋԵՎ

1. Քոչարյանը կոմունիստ դաշնակ է: Սերժը կոմունիստ նժդեհական է:
2. Ընտրվելիս, Քոչարյանը խոստանում էր հայերեն եւ անգլերեն սովորել` չստացվեց: Սերժը չի էլ խոստանում` անհույս է:
3. Ֆորպոստ Քոչարյանը մեծ եղբոր ձեռքն էր համբուրում: Շքանշանակակիր գործակալ Սերժը մեծ եղբոր ոտքերն է համբուրում:
4. Քոչարյանի բիզնեսը բարձր տեխնոլոգիաներն են` ավտոմեքենաներ, բջջային հեռախոսներ: Սերժի բիզնեսը հանքահումքային է`բենզին, ցեմենտ, մոլիբդեն:
5. Քոչարյանին կից օգնականն Արմենչիկն էր, իսկ երկիր նայողը` Մուկը: Սերժին կից օգնականը Մուկն է, իսկ երկիր նայողը` Արմենչիկը:
6. Քոչարյանը Պոպլավոկում լսում էր մահաբեր ջազ: Սերժը Ջազվեում լսում է ազգային դհոլահունչ գործիքավորումներ:
7. Քոչարյանը վեհապառին հեռախոսով էր հրահանգավորում: Սերժը վեհափառին բերման է ենթարկում իր կաբինետ:
8. Քոչարյանի կորտեժը կարմիր լույսի տակ անցնում էր: Սերժի կորտեժը կարմիր լույսի տակ կանգնում է, բայց քանի որ «Առաջ, Հայաստան» ենք, ուրեմն կորչի կարմիր լույսն ընդհանրապես:
9. Քոչարյանը նորաբաց սաունաների կարմիր ժապավենն էր կտրում: Սերժը դեղին ժապավենով Ազատության հրապարակն է փակում:
10. Եվ վերջապես, Քոչարյանը մարտի 1-ին ժողովրդի արյունը թափեց: Սերժը մարտի 1-ին ժողովրդի թափած արյունը ջրցաններով մաքրեց:

Haik said...

Հուսով եմ բանը պատերազմական դրության չի հասնի: Ավելի ճիշտ վստահ եմ չի հասնի քանի որ առաջին տուժողները կլինեն այս արհեստածին վարչախմբի պարագլուխները: Գիտակցելով դա բնազդաբար թէ գիտակցաբար նրանք այդ քաելին չեն գնա:
Հավանական չէ նաև Ազերի սադրանքները քանի,որ ավազակների հարցը արագությամբ լուծելուց հետո մեր հակահարվածը կլինի զորեղ քան երբևէ: Դրա հավանականության մասին գիտակցում է ազերի դիկտատուրան և չի գնա արկածախնդրության:
Սա այս պահին բայց հիմա ինչպես նշեցիր կարևոր է այս ավազակապետությունից արագ ազատվել քանի որ ժամանկը մեր օգտին չի աշխատում:

Anonymous said...

Davit K, your analysis is spot on.
And I want to add that the concept of Citizenship is not just a piece of paper or a question of nationalist sentiments, but it is a deeply rooted sense that interacts with one's principles and sense of Justice. It is only when there is the spirit of civic belonging that there is something to fight for. It becomes possible only when there is something worth defending. Otherwise war soon becomes an instrument for social manipulation.

There's something amazing about the fact that it is the poorest strata of a society, the people with worst jobs, lowest incomes or even the unemployed, who are the first ones to step up for Justice, for high principles and for their country at times of crisis. It was those people who fought in Artsakh because they knew that what was done against Armenians in Azerbaijan was not just, and it was the same kind of ordinary people who were and still are most active within the Movement. The humble folk. I think this paradox must be remembered and celebrated especially on a day like 1st of May.

George Orwell once wrote: "In accordance with the principles of doubthink it does not matter if the war is not real, or when it is, victory is not possible. The war is not meant to be won, it is meant to be continuous. The essential act of modern warfare is the destruction of the produce of human labour. A hierarchical society is only possible on the basis of poverty and ignorance. In principle, the war effort is always planned to keep society of the brink of starvation. The war is waged by the ruling group against its own subjects. And its object is not victory over Eurasia or Eastasia, but to keep the very structure of society intact."

The recent and ensuing events have further alienated the State from the Society. Armenians now realise that inside their own country they are slaves to the regime, just like in ancient times people inhabiting the conquered lands would become slaves to the conquering tyrants -- and that is what the Armenian Citizenship is reduced to nowadays. Armenian citizenship today is something that ties you down and constrains you, rather than sets you free. It's like your certificate of slavery -- who would want to fight for that??? only the ignorant nationalists (and even they are already starting seeing what's what)

It is because of this that Serj Sargsyan's "elections" and the violence unleashed by the State against its people, pose a very real threat to Armenia's Legitimacy, Security and Citizenship.
The State has a sole monopoly over the legitimate use of instruments of violence. From historiographies of Statehood we learn that as soon as any State that uses that monopoly against its own people, soon crumbles (remember Ottoman Empire, USSR, British Empire, Yugoslavia, and why not Azerbaijan, Georgia?).

So how to regain this spirit of civic belonging? How to bring back those values and the way of political life, which is worth defending? The answer is simple: the power must be placed back in the hands of the people. Every segment of State apparatus must be de-constructed and disseminated into the hands of the people... so that every aspect of political Decision-making and Power is in the hands of the People. So that Sovereignty itself is in the hands of the People. Only then can this new "Popular State" be stronger than any other Republic. Only then can we resolve our internal contradictions and stand as one. Only in there conditions of a horizontal society and horizontal statehood that People will have something (a Unique way of Life, a set of political principles and Values) worth defending and fighting for!!!

Anonymous said...

es avazakapetutyan@ verj tal ha verj tal.menak asum u mi qani hogi grum en.konkret baner em arajarkel,vochvok chi patasxanum.mi qani angam el knayem u tesa vor es dzev merac sait e el chem el mtni.

Anonymous said...

aveli lav e hech mtats chlineir.

zhoghovurt.

Anonymous said...

zhoghovurd jan yes zayracac eyi vor ha mtnum u grum grum eyi etqan ashxujutyun chkar.isk hima zgum em vor inchvor ashxujutyun ka.urax em.

Արխիվ