24.4.08

Նույնը անում էին երիտթուրքերը

Ա1+

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ ՇՐՋԱՊԱՏՎԱԾ Է ՈՍՏԻԿԱՆՆԵՐՈՎ
[12:39] 24 Ապրիլի, 2008
՚Ազատությանՙ հրապարակն այսօր առավոտից շրջապատված է ոստիկանության աշխատակիցներով, որոնք խմբերով կանգնած են մայթերին ու հսկում են անցուդարձը: ՚Ազատությանՙ հրապարակի անմիջապես մեջտեղում տեղակայվել են ոստիկանության ավտոբուսներ ու մեքենաներ:
Նշենք, որ այսօր ընդդիմության ներկայացուցիչներն ՚Ազատությանՙ հրապարակից ժամը 15.00- ին պետք է շարժվեն դեպի 1915թ. ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր՝ ծաղկեպսակներ դնելու:
Հետաքրքրվեցինք ոստիկաններից, թե ինչո՞ւ են այսօր հավաքվել ՚Ազատությանՙ հրապարակում եւ ինչո՞ւ են այսքան շատ՝ որեւէ իրադարձությո՞ւն է սպասվում: Ոստիկաններից մեկը հումորով նկատեց, թե` ՚ոչ մի բան էլ չի նախատեսվում, այնպես որ հանգիստ կարող եք շրջել տարածքումՙ: Մեկ այլ ոստիկան էլ, մեզ խորհուրդ տվեց. ՚Ժամը 15:00-ի սահմաններում չերեւաք այստեղ, այդպես լավ կլինիՙ:
Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, այսօր ոստիկանության հիվանդանոցում աշխատակիցները զգուշացվել են լինել ավելի զգոն եւ կազմակերպված, ծանրաբեռնված ռեժիմով աշխատելու պատրաստ:

3 comments:

Anonymous said...

amot amot,serjuki kin@ chgiti el te vonc en hayer@ xach hanum.isk serjuk@ chhanec,yerevi chgiti el te vonc en hanum.

Anonymous said...

sadam husenic qocharyan@ shqanshan er stacel.uzum er asel vor tarosn el qez.inqn el shat baner uner.isk qochn u serjuk@ mi gram chen tarbervum sadamic.kkaxven ush te shut.

Anonymous said...

amot, mamot chka. irenk irenc gorcn en anum, menk el mer. Azatutyan Hraparak@ petk e gravvi. Joxovurd@ ayn petk e het nvaji, tekuz krvov u mi kani menti beran@ jardelov.

Արխիվ