23.4.08

Սիրելի հայրենակիցներ

Ազատության, արժանապատվության և արդարության համար Հայաստանի քաղաքացիների համաժողովրդական շարժումը փորձ արվեց ջարդել մարտի 1-ի արյունալի ոճրագործությամբ: Չի հաջողվելու. ապրիլի 24-ը կրկին դառնալու է չդադարած պայքարի նոր սկիզբ, որ ավարտվելու է ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ձեռքբերմամբ:

Ապրիլի 24-ին ժամը 15-ին Ազատության հրապարակից և հարակից տարածքից լուռ երթով կշարժվենք դեպի Մեծ Եղեռնի հուշարձան:


Ուստի` ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ:

Խնդրում ենք բեռնաթափել թռուցիկը և տարածել:

2 comments:

Anonymous said...

hargeli Nikol Pashinyan,yes kuzenayi mi mitq arajarkel.et havaqi jamanak inchqan mard vor klinen(u vstah em shat klinen),amboxj@ nsten ashfaltin u shxtanerov kapen mimiannc.vor es angam el,vor sorq hanec es mius avazak@,vochmiban chkaroxana asel te tesek irenq en hardzakvum.yes aprum em germaniayum,apsos chem karoxanum masnakcel,bayc inchkanov vor kkaroxanam kognem.estex mek@ arajarkel er hashvehamar baceiq.yes el em et mtqin.kpayqarenq michev verj.

Դավիթ Կ said...

ՀԻՄԱ

Մեր պայքարը վեհ է,
Մեր շարժումն` անվերջ:
Ու կյանքից էլ վեր է
Կամքը մեր ազատատենչ:

Բռունցքներով լի հրապարակ`
Եղբայրության դու վարար ծով:
Երթի շարքեր` երկար-բարակ,
Ու գիշերներ աղ ու հացով:

«Պայքար» գոչող Կարապի լիճ,
Ազգային պար, ռեփի ռիթմեր –
Տոկուն ոգու հաղթած մի ճիչ:
Ու գիտակցված, հասուն «Հայր մեր» …

Մեր զարթոնքին փետրվարյան
Հակադարձեց ստրուկ ու ստահակ`
Անհագ ծարավն անմեղ արյան
Քաղաք բերեց զորք ու մահակ:

Ու առաջին օրով գարնան
Ոտքի կանգնեց քաղաքացին
Ու չթողեց տեսիլք դառնա
Ազատությունը նորածին:

Մեզ կպատանդեն ցուրտ բանտերում,
Կասեն. «Ապրիր վախով մինչ մահ»:
Իսկ մենք, մի նոր հպարտ սերունդ,
Իսկ մենք կասենք` «ՀԻՄԱ, ՀԻՄԱ» …

Մեր պայքարը վեհ է,
Մեր շարժումն` անվերջ:
Ու կյանքից էլ վեր է
Կամքը մեր ազատատենչ:

Արխիվ