27.2.08

Հումորներ

Վերջերս լավ հումորներ են ուղարկվում կայքի միջոցով, բայց լարված իրավիճակի պատճառով չէի տեղադրում դրանք կայքում: Կարծում եմ հիմա մի քիչ ծիծաղը չէր խանգարի:

«Հանդիպում
Սերժը կուլ է տալիս Վահանին: Քիչ անց Վահանը տեսնում է Գեղամյանին և հարցնում
- Դու այստեղ ի՞նչ ես անում:
- Ես ուրիշ ճանապարհով եկա,- պատասխանում է Գեղամյանը:
»
Պատմեց Հովհաննես Աբելյանը

« Մի անգամ Սերժին ընտրում է 52 տոկոսը»:
Պատմեց Մովսեսյան Աշոտը

«
Այսօր գիշեր շատերն են մղձավանջային երազներ տեսել:Դրանցից մի քանիսը բերված են ստորեւ:

Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլայնի երազը
• Հարազատ բուհի 100 ուսանողուհիներ նրան փակել են իր աշխատասենյակում, որպեսզի նա չմասնակցի Սերժիկ Սարգսյանի միջոցառումանը: Եվ ինչե՜ր ասես չեն անում դրա հետ:

Արաբկիրի թաղապետ, համայնքի ամենաանգրագետ մարդ Հովիկ Շահինյանի երազը
• Ժողովրդի հաղթանակից հետո նրան ու նրա թաղային ախպերությանը պատկանող բոլոր օբյեկտներն անհետացել են, իսկ նրան նշանակել են համայնքի հասարակական զուգարանների մաքրման համար պատասխանատու:

Նեմեց Ռուբոյի երազը
• «Հարսնաքար» հյուրանոցային համալիրը ազգայանացրել են եւ հանձնել Արդարադատության նախարարության Քրեակատարողական հիմնարկների վարչությանը՝ որպես կտտանքների համար առավելապես հարմարեցված նախնական մեկուսարան, որի առաջին այցելուն ինքն է:
»
Պատմեց Դավիթ Կ.-ն

«
Լալիս է
Գարունը գալիս է,
Սերժիկն է լալիս:
Ինչու՞ է լալիս,
Լևոնն է գալիս:
»
Հեղինակ Աշոտ Գևորգյան

« Տեսիլք
Ասում են Սերժ Սարգսյանը ընտրաթերթիկները շփոթել էր խաղաթղթերի հետ: Մտածել է Փոքեր է խաղում և Պրեֆերանսի կանոններով:
»
Պատմեց Մհեր Համազգայինյանը

«Հրաժարական
Սերժ Սարգսյանի «հաղթելուց» Ֆիդել Կաստրոն հրաժարական տվեց:
»
Պատմեց Վահանը

«Ժողովուրդը
Փոթորկոտ ծովում նավակով գնում են Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը: Հանկարծ հզոր փոթորիկ է բարձրանում և նավակը խորտակվում է: Ի՞նչ եք կարծում ով է փրկվում:
Ժողովուրդը
»
Պատմեց Աշոտ Մինասյանը

«
Սերժ Սարգսյանի կարգախոսը`"Առաջ էր Հայաստան...".
»
Պատմեց Ե. Ա.-ն

« Հովիկ Աբրահամյանը
Մի օր էս Հովիկ Աբրահամյանը գնում ա շուն ու կատուի մոտ...
Կատուն բռնում իրան ուտում ա:
»
Պատմեց ԴՓ-ն

Թեև էս վերջինը հակաԼևոնական է բայց կարծում եմ հումորով է : Երևի պատմողը պատերազմից հետո (1994) Հայաստանում չի գտնվել:

«Նապաստակ
Ամուսինը նապաստակը ձեռը գալիս ա տուն կնգան ասումա մի հատ գազը միացրա սրան էփի, կնիկը ասւմա , բայց գազ չկա, մարդն ասումա դե դիր հոսանքով պատրաստի, ասումա բաըց հոսանք էլ չկա, ասումա դե նավթով դիր էփի, ասումա նավթ էլ չկա: Մարդը ջղայնացաց նապաստակին շպռտումա պատուհանից դուրս, նապաստակը հելնում իրան թափա տալի ձեռը բարձացնումա <ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ>:
»

Պատմեց Հաղթելուենքը

Եթե ունեք կատակներ կարող եք դրանք տեղադրել որպես կարծիք կամ ուղարկել օգտագործելով Հիմնական էջի « Քո քաղաքական անեկդոտը» կոճակը:

1 comment:

Anonymous said...

mi angam serjy galisa levoni qaqn el vaxiza galis

Արխիվ