27.2.08

ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱԵՎ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ - Ա1+

Ա1+ ի կայքի ծանրաբեռնվածության և հնարավոր ինտերնետային հարձակումների պատճառով անհնարին է դարձել նորություն կարդալը: Հետևաբար ես այստեղ կսկսեմ տեղադրել շարժմանը վերաբերող ամենակարևոր և վերջին նորությունները: Ներողություն եմ հայցում հնարավոր ֆորմատային սխալների համար:

[13:02] 27 Փետրվարի, 2008
Փետրվարի 26-ին վաղ առավոտյան Վանաձորի 2 քաղաքացիների բնակարաններում խուզարկություններ են կատարվել: Այդ քաղաքացիներն արդեն մի քանի օր է, ինչ մասնակցում են Երեւանում կայացվող Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից կազմակերպված հանրահավաքին:
Առավոտյան 06:00-ին սկսվել է Վանաձորի բնակիչ Մերուժան Հարությունյանի բնակարանի խուզարկությունը: Մերուժան Հարությունյանը ՚Հատուկ գնդիՙ անդամ է, մասնակցել է ղարաբաղյան պատերազմին, իսկ արդեն մի քանի օր է, ինչ մասնակցում է Երեւանում կայացվող Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից կազմակերպված հանրահավաքին:
Խուզարկության արձանագրության համաձայն՝ խուզարկության նպատակն է՝ բացահայտել Մ. Հարությունյանի հանցավոր գործունեության վերաբերյալ փաստաթղթեր, առարկաներ՝ զենք-զինամթերք: Խուզարկել են բնակարանը, բնակարանի տանիքը, բնակարանի նկուղը, ավտոտնակը, կից հողամասը:
Մ. Հարությունյանի հանցավոր գործունեությունը բացահայտող ոչ մի փաստաթուղթ, սակայն, խուզարկության արդյունքում չի հայտնաբերվել: Նմանատիպ խուզարկություն է իրականացվել նաեւ նստացույցին մասնակցող Արսեն Ավետիսյանի ծնողների բնակարանում: Տեղեկանալով, որ Ա. Ավետիսյանը նաեւ առանձին բնակարան ունի, խուզարկել են նաեւ այդ բնակարանը՝ բնակարանի բանալիները վերցնելով Ա. Ավետիսյանի կնոջ եղբորից: Այնտեղ եւս հանցավոր գոր ծունեության մասին վկայող փաստթղթեր կամ առարկաներ չեն հայտնաբերվել:
Մնում է անհասկանալի, թե ինչ հանցավոր արարքի մեջ են կասկածվում այս քաղաքացիները:
Նրանց բնակարանների խուզարկության մասին որոշում է կայացրվել Երեւան քաղաքի Կենտրոն եվ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից:
Խուզարկությունն իրականացվել է ոստիկանության պրոֆիլակտիկայի բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հ. Էվինյանի, ոստիկանության Վանաձորի բաժնի ՔՀԲ բաժանմունքի ավագ օպեր լիազոր ոստիկանության մայոր Լ. Ե. Բրուտյանի, ավագ օպեր լիազոր ոստիկանության մայոր Ա. Նահապետյանի , ՋՊՎ-ի պետ Գ. Նազինյանի, տեղական տեսուչ ոստիկանության ավագ լեյտենանտ Ա. Գրիգորյանի, ՀՀ ԱԱԾ Լոռու մարզի Վանաձորի բաժնի ավագ օպեր լիազոր մայոր Արտակ Բաղդասարյանի, ավագ օպեր լիազոր մայոր Ռոբերտ Ավոյանի, օպեր լիազոր Գ.Ժամհարյանի կողմից:
Հաղորդում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ`ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ ՈՒ ՚ԱՉՔ ՓԱԿՈՂՆԵՐԸՙ
[12:41] 27 Փետրվարի, 2008


Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Գյումրիի Ժուռնալիստների ՚Ասպարեզՙ ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տարածել են հաղորդագրություն, որով մեղադրում են ՚ՀՀ իշխանություններին հերթական կեղծված ընտրությունների համար, որոնք ուղեկցվել են օրենքի եւ մարդու իրավունքների կոպիտ խախտումներով ինչպես նախընտրական շրջանում, այնպես էլ քվեարկության օրը եւ ետընտրական շաբաթվա ընթացքումՙ:
՚Մենք դատապարտում ենք.
զանգվածային ընտրակաշառքները, քվեատուփերի լցոնումները, ընտրական հանձնաժողովների անդամների, վստահված անձանց եւ տեղական դիտորդների նկատմամբ ճնշումները եւ բռնությունները, ընտրողների կամքի արտահայտման նկատմամբ պարտադրանքները,
վարչական ռեսուրսի շարունակական չարաշահումները, լրատվամիջոցների կողմնակալությունը եւ փաստերի խեղաթյուրումը, քաղաքական դիրքորոշում արտահայտելու համար քաղաքացիների հետապնդումները եւ ձերբակալություններըՙ,-ասում են հայտարարության հեղինակները, որոնք հայտարարում են, որ ՚երկրում ծավալված բռնապետության դրսեւորումների պատասխանատուն այսօրվա իշխանություններն են եւ նրանց հանցանքների վրա ՚աչք փակողՙ միջազգային կազմակերպություններըՙ:

No comments:

Արխիվ