27.2.08

ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է - A1+

ՍԱՐԳՍԻՆ ԷԻՆ ՓՆՏՐՈՒՄ
[02:44] 27 Փետրվարի, 2008

Ոստիկանները որոշել են բերման ենթարկել Լեւոն Տեր-Պետրոսյանի հերթական համակիրին: Նրանք հարթակ բարձրացան եւ պահանջեցին ազատամարտիկ Սարգիս Հացպանյանին: Ի դեպ, վերջինս Ֆրանսիայիքաղաքացի է, սակայն այսօր հրապարակում հայտարարել է, որ հրաժարվում է Ֆրանսիայի քաղաքացիությունից: Սարգիս Հացպանյանը հացադուլավորներից մեկն էր, որն իր հացադուլն այսօր դադարեցրեց Լեւոն Տեր-Պետրոսյանի հորդորով: Ոստիկանները հեռացել են ներկաների սուլոցների տակ` առանց Սարգիս Հացպանյանի: Հայտնի չէ, թե կոնկրետ ինչու են նրանք հետաքրքրվում Սարգիս Հացպանյանով:


ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ
[20:12] 26 Փետրվարի, 2008

Վանաձորի թիվ 1, 4, 8, 10 և 11 դպրոցների մի քանի տասնյակ բարձր դասարանցիներ, ՀՀ դրոշը վեր պահած, այսօր երթի էին ելել քաղաքի փողոցներում, որոնց աստիճանաբար միանում էին հասակակիցներ այլ դպրոցներից: Երթի մասնակիցները պահանջում էին ետ բերել իրենց ուսուցիչներին, որոնց, երեխաների խոսքերով, բռնի ուժով տարել էին մայրաքաղաք՝ մասնակցելու ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի կայանալիք հանրահավաքին: ՚Մեր պահանջն է քաղաքականությունը չխառնել կրթության հետ: Թեեւ մեր ուսուցիչը մեզ ոչինչ չասաց, սակայն հստակ երեւում էր, որ գնալու ցանկություն չունի եւ մեկնում է ոչ իր կամքով: Սրանում մենք վստահ ենք, քանի որ երբ ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանը եկել էր Վանաձոր, մեզ եւս ստիպողաբար տարան Հայքի հրապարակՙ,- ասաց 10-րդցի Սոնա Խաչատրյանը: Թիվ 10 դպրոցի աշակերտ Հարություն Հովհաննիսյանն էլ ասաց, թե ուսուցչից տեղեկացել են, որ իրեն ստիպել են ընտրել տվյալ մարդուն, հիմա էլ տանում են պաշտպանելու: ՚Ճնշումների են ենթարկվել նաեւ մեր դպրոցի մանկավարժները, ուսուցիչներն իրենք պատմեցին մեզՙ,- փոխանցեց Հովհաննես Տոնոյանը թիվ 1 դպրոցից, հավելելով, որ բոլոր սովորել ցանկացողներով պետք է պայքարեն այս երեւույթի դեմ մինչեւ վերջ:

[23:48] 26 Փետրվարի, 2008
Ազատության հրապարակը կեսգիշերին մոտ դեռեւս լեփ-լեցուն է, եւ մարդկանց հոսքը չի դադարում: Քիչ առաջ հանրահավաքի կազմակերպիչները ներկաներին կոչ արեցին խոստանալ, որ չեն օգտագործելու ոչ մի կաթիլ ոգելից խմիչք:
՚Այո, այոՙ,-գոչեցին ներկաները:
՚Ես ավելացնեմ. ով որ խմի, Սերժի թիմից է ՙ,-ասաց ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանը:
՚Այո,այոՙ,-կրկնեցին ներկաները:
Ի դեպ սա պատասխան էր ոստիկանության այն հայտարարությունների, թե Ազատության հրապարակում ցուցարարները զբաղված են խմելով:
Նշենք, որ այսօր երեկվա համեմատ, մոտ երեք անգամ շատ մարդ է հավաքված:



1 comment:

Anonymous said...

Hamazgain Paikarn - Petké Haxtanaki
Haern petke Apren Azat Ankax
Haiastanym;
Hai Joxovyrdn chpiti Apri Srtyki Kargavichakym...

Արխիվ