27.2.08

7 ՕՐ ՈՒ ԳԻՇԵՐ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

[22:46] 27 Փետրվարի, 2008
Ազատության հրապարակում Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքի հիմնական մասի ավարտից հետո հրապարակը չդատարկվեց. մարդիկ շարունակում էին մնալ հրապարակում եւ լսում էին ՚Ազատությունՙ ռադիոկայանի թողարկումը:
Ապա խոսեց Սարգիս Հացպանյանը, ում համառորեն հրավիրում են ոստիկանություն. նա տեղեկացրեց, որ այս գիշեր Ֆրանսիայից լրագրողների խումբ է ժամանելու Հայաստան, ինչպես նաեւ իր ընկերները: Եւ կոչ արեց հրապարակում հավաքվածներին՝ մնալ ողջ գիշեր, որպեսզի հենց տեղում լրագրողները տեսնեն, թե ինչ համաժողովրդական շարժման հետ գործ ունեն: Հացպանյանը մի կոչ էլ արեց Վարդան Օսկանյանին, որպեսզի հրաժարական տա եւ միանա շարժմանը, ՚եթե մի փոքր նամուս է մնացելՙ: Նա նաեւ բացահայտեց Օսկանյանի ներկայիս վարքագծի գաղտնիքը. հավաքվածներին տեղեկացրեց, որ մեկ տարի առաջ Հյուսիսային պողոտայի առաջին շենքը, որի վրա այսօր տեղադրված է Սերժ Սարգսյանի մեծադիր նկարը եւ որի վրա գրված է ՚Բիզնես կենտրոնՙ նվիրել են Օսկանյանին:
Անմիջապես Հացպանյանի հարթակից իջնելուց եւ հրապարակից հեռանալուց հետո ոստիկանները կրկին եկան նրա հետեւից եւ չգտան նրան: Իսկ ՚Այլընտրանքՙ հասարակական նախաձեռնության համակարգող Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ այսօր լրանում է հրապարակում գտնվելու 7 օրը. ՚7 օր ու գիշեր է, ինչ մենք այստեղ ենք, ոստիկաններն էլ մեզ հետ հավասարՙ,- ասաց Նիկոլ Փաշինյանը եւ բոլորը ողջունեցին ոստիկաններին, 7 օր ու գիշեր Ազատության հրապարակում անցկացնողներին:
Ապա վստահեցրեց, որ այն ոստիկանները, որոնք օրենք չեն խախտել, կշարունակեն իրենց գործունեությունը, իսկ Ազատության հրապարակի տարածքում ծառայություն իրականացնող ոտիկանները ի պատիվ իրենց օրենք չեն խախտել: Ապա կոչ արեց ժողովրդին ոստիկանների պատվին պար նվիրել, բայց մինչ այդ վանկարկել՝ ՚Մի-ա-ցումՙ:
Եվ կրկին ՚Ազատությանՙ հրապարակում թեւածեց երգ-երաժշտությունը: Ի դեպ, այսօր ժամը 21-ի դրությամբ Ազատության հրապարակում երեք անգամ ավելի շատ մարդ կար, քան բոլոր նախորդ օրերին: Կազմակերպիչները նկատում էին, որ այն մարդկանց, ում օրեր շարունակ արգելում էին գալ Երեւան՝ հանրահավաքների, ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի միտինգի շնորհիվ հասան Ազատության հրապարակ:
Փաշինյանը նաեւ հայտարարեց, որ գրեթե ամեն օր Ազատության հրապարակում իրենց ծննդյան տոնն են տոնում շարժման մասնակիցները: Այսօր Բիշքեկից ժամանած Վոլոդյայի ծննդյան օրն էր, որը հարթակ ուղարկված գրության մեջ խոստացել է տուն չգնալ մինչեւ Լեւոն Տեր-Պետրոսյանին չուղեկցի նախագահի նստավայր:
Խոսեց նաեւ ՚Նոր ժամանակներՙ կուսակցության քաղխորհրդի անդամ Հրաչյա Սարգսյանը, որը Արամ Կարապետյանի ողջույնները փոխանցեց հանրահավաքի մասնակիցներին եւ նրա անունից կոչ արեց էլ ավելի համախմբման եւ պայքարի:

3 comments:

Anonymous said...

Sharynakymenk Paikarel
Paikarn Graget EV (Demokratakan) Gnalov Yjé Havakym.Gnalov Hamaxohneré Havakym.

Menk(Es) Paikarymem Hanyn Azat Ankax,Klaneriz Zerz Haiastan Ynenaly Hamar:

Mer Paikarn Ardaré - Dra Hamarél
Haxtelénk.....

Anonymous said...

Սերժի վարձած քաղաքական գործիչները, արվեստագետները, երգիչները, լրագրողները, հոգեբանները, հաղորդավարները, հակացույց անողները այնքան տգետ գործունեություն են իրականացնում, որ շատ թե քիչ բանականություն ունեցող մարդկանց մոտ առաջացնում են լրիվ հակառակ էֆեկտ։ Ինձ շատ է հետաքրքրում, թե ինչի վրա է դրանց հաշվարկը. միթե չեն զգում, որ յուրաքանչյուր իրենց քայլ ուղղվում է հենց իրենց դեմ, թե պարզապես վճարվել է գումարը, եվ իրականացվում է պատվերը, չվերլուծելով արդյունքները։

Anonymous said...

Shnorhavorym em jorovrdis or 7or y gisher mnat hraparakym ir erkri hamar. Es hamovat em or jorovyrd Levoni ev bolor ain mardkant het ovqer mez het en kharten ev kpoxen mer erkri apagan.
HAMBERYTIYN!!!

Արխիվ