28.2.08

Պրովոկացիա

Ա1+ ը տեղեկացնում է, որ Ազատության հրապարկից ոստիկանները «բռնությամբ տեղափոխել» են երեք երիտասարդների: Բայց պարզվում է, որ նրանք իրականում եղել են ԱԱԾ-ի կողմից ներմուծված պրովոկատորներ, որոնք բացահայտվել և բռնվել են ցուցարարների կողմից: Ինչպես երևում է իրականում ոստիկանները նրանց փախցրել են:

Մանրամասները.


ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ԾԵԾԻ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ
[00:23] 28 Փետրվարի, 2008

ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր ժամը 22.15 -ի սահմաններում ՚Ժառանգությունՙ խմբակցության պատգամավորները ահազանգ են ստացել, որ երեք երիտասարդներ Ազատության հրապարակից բռնությամբ տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնի բաժին:
Խմբակցության պատգամավորները` Ստեփան Սաֆարյանն ու Զարուհի Փոստանջյանը, շտապել են ոստիկանության բաժին, պարզելու երիտասարդներին բերման ենթարկելու հիմքերը: Սկզբում նրանց ներս են թողել, նրանք զրուցել են երիտասարդների հետ, սակայն երբ հարցրել են, թե ինչ է պատրաստվում անել ոստիկանությունը, պատգամավորներին պատասխանել են, որ ՚Մեհրաբյանը կգա` հետո կորոշենքՙ: Կենտրոնի ոստիկանապետ Արթուր Մեհրաբյանի բաժին ժամանելուց հետո մոտ 20 հոգանոց խումբ` քաղաքացիական հագուստներով, հարձակվել են պատգամավորների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների վրա, բռնությամբ, ծեծի ենթարկելով նրանց վռնդել են ոստիկանության շենքից:
Ըստ Ստեփան Սաֆարյանի` Մեհրաբյանն այդպես էլ չի հետաքրքրվել` ովքեր են այդ երիտասարդները եւ ինչ գործ ունեն ոստիկանության շենքում` ակնհայտորեն ցույց տալով, որ գիտի նրանց ով լինելը:
Ոստիկանության երկրորդ հարկից դուրս են շպրտել ՚Ազատությունՙ ռադիոկայանի միկրոֆոնը` խոչընդոտելով լրագրողի մասնագիտական գործունեությունը: Դեպքի վայր են հրավիրվել մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ, ԵԱՀԿ դիտորդներ:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցների ներկայությամբ Կենտրոնի ոստիկանությունը հրաժարվել է հայտարարություն վերցնել Ստեփան Սաֆարյանից:
Պագամավոր Զարուհի Փոստանջյանն ՚Ա1+ՙ-ին տեղեկացրեց, որ տեղի է ունեցել երեք հանցագործություն, ծեծել են երիտասարդներին եւ առեւանգել նրանց Ազատության հրապարակից, տեղի է ունեցել պաշտոնական դիրքի չարաշահում եւ բռնություն պատգամավորի նկատմամբ:
Հիշեցնենք, որ ընդամենը 4 ժամ առաջ ԱԺ-ում Սերժ Սարգսյանը խորհրդարանում վստահեցնում էր, թե տեղյակ չի պատգամավորների նկատմամբ արդեն պարբերաբար իրականացվող բռնությունների մասին: Ի դեպ, երիտասարդներին թեեւ ազատ են ազատել, բայց արձանագրություն են կազմել եւ վարչական տույժի ենթարկել` կրկին օրենքի խախտմամբ:
Ի դեպ, երբ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը ոստիկանության բակից հայտարարություն է ր տալիս կատարված հանցագործության մասին 1-02-ին, բացվեց դուռը եւ պատգամավորներին ծեծի ենթարկածները դուրս վազեցին եւ նստեցին մեքենաները եւ փախան: Ներկաները հասցրեցին գրանցել նրանց մեքենաների համարներից մի քանիսը, օրինակ` մուգ գույնի ԲՄՎ մակնիշի մեքենան` 68LL271 համարանիշով:


ԲՌՆԵԼ ԵՆ ՊՐՈՎՈԿԱՏՈՐՆԵՐԻ
[00:27] 28 Փետրվարի, 2008

Ազատության հանրահավաքի անվտանգության ծառայության կողմից քիչ առաջ մոտակա սրճարան ՚բերման են ենթարկվելՙ երեք երիտասարդներ: Նրանք, ինչպես հայտնեց Նիկոլ Փաշինյանը, խոստովանել են, որ ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանի հանձնարարությամբ ՚ներմուծվել ենՙ ցուցարարների շարքեր` պրովոկացիա անելու նպատակով:
Պրովակատորները պետք է անեին իշխանությունը տապալելու կոչեր` դրանով հիմնավորելու համար ընդդիմության ակտիվիստների ձերբակալությունները:Երբ բացահայտվել են պրովոկատորները, ու նրանց մոտ հայտնաբերվել ու առգրավվել են հատուկ սարքեր, նրանց բջջային հեռախոսները, նրանց հետեւից եկել են ոստիկաններն ու տարել:
Իսկ Ազատության հրապարակում հանրահավաքը շարունակվում է:

No comments:

Արխիվ