27.2.08

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ Ա1+

[18:12] 27 Փետրվարի, 2008

՚Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը առաջին իսկ օրվանից եղել է անօրինական. Սահմանադրությամբ նրան ոչ 1998 թվականին, ոչ 2003 թվականին իրավունք չուներ անգամ թեկնածու առաջադրվեր նախագահի պաշտոնի համար,- այսօր Ազատության հրապարակում հայտարարեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը,- դա կարող է չնչին բյուրոկրատական փնթիություն թվալ, բայց այդպես չէ. սա կապված է պետականության հիմքերի հետ. երբ նախագահն է Սահմանադրություն խախտում, սա պետության վերջն է, նախագահը Սահմանադրության առաջին եւ միակ երաշխավորն էՙ: Լեւոն Տեր-Պետրոսյանը հիշեցրեց Քոչարյանի կատարված սահմանադրական այլ խախտումների մասին, որոնք, ըստ նրա, նույնպես պետք է համաշխարհային արձագանք գտնող խայտառակություններ դիտվեին. ՚Նախագահը որեւէ նախարարի կարող է ազատել միայն այն ժամանակ, երբ նման առաջարկ է ստանում վարչապետից: Այդպիսի առաջարկ չստացած՝ Ռոբերտ Քոչարյանը աշխատանքից հեռացրել է պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին: Հիմա այդ մարդը խոսում է ինչ-որ մարդկանց կողմից խուլիգանություններ անելու, չարտոնված միտինգներ անցկացնելու մասին: Նա, ով այդպիսի կոպտագույն կերպով խախտել է Սահմանադրությունը, ընդհանրապես որեւէ մեկին քննադատելու, մատ թափ տալու իրավունք չունի: Եթե մեր արածը խուլիգանությունը, նրա արածը հազարապատիկ խուլիգանություն էՙ:
Շարունակելով սահմանադրական խախտումների թեման, Տեր-Պետրոսյանը նկատեց.՚ Ընդամենը մի քանի օր առաջ նա եւս մեկ անգամ խախտեց Սահամանդրությունը, երբ մեր դիվանագետները դրսեւորեցին իրենց քաղաքացիական դիրքորոշումը, նա, պետություն է, կարող էր նախարարի միջոցով նրանց հեռացներ աշխատանքից, թեեւ սա էլ բարոյական առումով չտեսնված դեպք է ողջ աշխարհի պատմության մեջ: Բայց նա նրանց զրկեց նաեւ դիվանագիտական կոչումներից, արտակարգ եւ լիազոր դեսպանի կոչումներից. այսպիսի իրավասություն նախագահը չունի մեր Սահմանադրությամբ: Այսօր այդ մարդը նստած իր Բաղրամյանի նստավայրում, ոտնահարում, ոչնչացնում, պղծում է մեր Սուրբ գիրքը, եւ դրանից հետո բարոյականության, բարձր գիտակցության կոչեր անումՙ: Այս խոսքերից հետո Ազատության հրապարակը թնդաց ՚ամոթՙ վանկարկումներով:
Լեւոն Տեր-Պետրոսյանը շեշտեց, որ այդ գործողությունները պետք է ՍԴ-ում գտնեն իրենց իրավաբանական գնահատականը: Այս իշխանությունը առաջին օրվանից բռնազավթիչների իշխանություն է, ՚բայց իրենց սահմանադրական բռնազավթումը քիչ էր, նրան պետք էր լրիվ ճզմել այս ժողովրդի կամքը, վերացնել բոլոր այն հակակշիռները, որոնք կխանգարեին իրեն բացարձակ միապետությունը հաստատելու համար, դա իրականացրին օգտվելով 99 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից: Եթե Կարեն Դեմիրճյանը եւ Վազգեն Սարգսյանը չվերացվեին, նրանց երբեք չէր հաջողվի ստեղծել այնպիսի իշխանական բուրգ, որը այսօր գոյություն ունիՙ:
Ապա Լեւոն Տեր-Պետրոսյանը հիշեցրեց, որ երկրում հաստատված է խանական իշխանություն եւ մեկ մարդու ձեռքում է կենտրոնացած ոչ միայն իշխանությունը, այլեւ ողջ տնտեսությունը: ՚Օլիգարխները ոչ թե տնտեսության սյուներն են, այլ զոհերըՙ,- ասաց առաջին նախագահը: Իսկ այժմ մեկնարկած պայքարը, ըստ էության, նոր փուլ է. ՚Դասական բուրժուադեմոկրատական հեղափոխություն է, որի էությունը տնտեսության եւ տնտեսավարման ազատագրումն է ֆեոդալական ճիրաններից: ՄԻնչեւ տնտեսությունը, պետականության իրավունքը չազատենք ֆեոդալական լծից, որպես Եվրոպա գոյություն չենք ունենա. մենք գնալու ենք այս ճանապարհով, ուրիշ ճանապարհ գոյություն չունիՙ:

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԳՈՐԾԵԼ ՄԻԱՅՆ ՕՐԵՆՔՈՎ
[18:30] 27 Փետրվարի, 2008

ՀՀ ոստիկանության հայտարարությունը
Արդեն յոթ օր է, ինչ Լեւոն Տեր¬Պետրոսյանը եւ նրա կողմնակիցները, չնայած բազմաթիվ զգուշացումներին, շարունակում են չարտոնված հանրահավաքները, երթերն ու նստացույցը£
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը ցուցարարներին կոչ է անում դադարեցնել ապօրինի գործողությունները, չխախտել հասարակական կարգն ու քաղաքացիների անդորրը եւ չկազմալուծել մայրաքաղաքի բնականոն կենսագործունեությունը£
Ոստիկանությունը վճռական է եւ օրենքով իրեն վերապահված իրավասությունների շրջանակում պաշտպանելու է երկրի սահմանադրական կարգն ու հասարակական անվտանգությունը:

1 comment:

Anonymous said...

levon qor tula rad exi satki

Արխիվ