24.6.08

www.khosq.com - ազատ կայք

Մարտ ամսին ավազակապետությունը սկսեց խոսքի ազատության դեմ բռնությունները, որի ամենալավ օրինակներից էր ազատ ինտերնետային կայքերի դեմ տարվող «պայքարը»: Այն հիշեցնում էր մոծակի տզզոցի, և, իհարկե, ինչպես դեռ այն ժամանակ կանխատեսել էի, ձախողվեց: Բայց մոծակն էլ կարող է զզվեցնել: Արդյունքը այն էր, որ պահանջվում էր քրտնաջան աշխատանք լուրեր տարածելու համար:


Իմ հարգարժան ընկերները, նկատելով այս խնդիրը, մտածեցին ստեղծել մի այնպիսի ինտերնետային տարածք, որտեղ ցանկացած մարդ կկարողանա մտնել և տեղադրել նորություններ, կարդացողները կկարողանան քվեարկել դրանց համար, ամենաշատ դրական ձայն հավաքած հոդվածները կդառնան հանրաճանաչ և կգրավեն վերին դիրք առաջին էջերում, իսկ բացասական քվեարկվածները՝ կխորտակվեն: Այսինքն, կայքը դառնում է նորությունների համաժողովրդական մի տարածք, որը ղեկավարվում է մեր պես մարդկանց կողմից, մեր օգնությամբ դառնում է շնչող մի օրգանիզմ: Իսկ որոշողները, թե նա ինչպես շնչի, մենք ենք՝ ազատ ժողովուրդը:

Նրանք մտածեցին և իրագործեցին: Այսպիսով, հանուն խոսքի ազատության գրանցվեք http://www.khosq.com/ -ում և տարածեք ձեր խոսք:

No comments:

Արխիվ