25.6.08

ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

24. էլի տասը այրի

Առաջին գործը, որ արեցի առավոտյան` էլեկտրոնային փոստս ստուգելն էր` մի բաժակ սուրճ խմելով: Ֆրեդը ուղարկել էր այն հյուրանոցի հասցեն եւ հեռախոսի համարը, որտեղ ինքը ապրելու էր Էդինբուրգում գտնվելիս: Զանգեցի. ասացին, որ պատվիրատուն դեռ չի ժամանել եւ ըստ իրենց մոտ եղած արձանագրության ժամանելու է վաղը առավոտյան: Գնացի նախաճաշի. ռեստորանի մուտքի մոտ հանդիպեցի Վիկտորին. նա ասաց, որ գնում էր ինձ համար հաղորդագրություն թողելու: Ասելն այն էր, որ մինչեւ ժամը 5-ը զբաղված է լինելու եւ առաջարկում էր 17.30-ին հանդիպել եւ մի տեղ գնալ միասին ճաշելու.

Շարունակությունը կարդացեք ՊԱՅՔԱ՛Ր ընդհատակյա թերթում:

9 comments:

Anonymous said...

Isk ov e Karine Sargsyan@?

me said...

Ինձ թվում է բնական է հարցնել արդյոք որևե բան կարող էիր անել որ այդ սպանությունները կանխվեին: Մի կողմից համաձայն չեմ Իսագուլյանի պես կապիկների հայտարարություններին թե բոլորս ենք մեղավոր որովհետև դա ընդամենը նշանակում է որ ոչ մեկս էլ մեղավոր չենք: Իսկ այդ մոտեցումը սխալ է որովհետև կար հստակ հրաման, և կա Աղվանի ասած ոստիկանների/սկինխեդերի/դիպուկահարների "նեղ շրջանակ" որը կրակել է անզեն մարդկանց վրա:

Մյուս կողմից էլ, հիշում եմ Հրանտ Մաթևոսյանի խոսքերը, որ ասում էր "Հոկտեմբերի 27-ի սցենարը ազգովի ենք գրել:" Մարտի մեկինն էլ: Թույլատրել ենք մեր անգործությամբ և կամ թերի գործունեությամբ որ ռեժիմը հասունանա գա հասնի այդ օրվան: 10 տարի դիմացել ենք կեղեքումներին, բռնություններին, մարդու իրավունքների խախտումներին, ապօրինությանը, թալանին, կոռուպցիային, անարդարություններին, "Պրիվետ Ռոբ" ասելու համար մարդ սպանողներին: Դիմացել ենք: Սուս ու փուս: Կամ էլ թողել, թքել, ու հեռացել ենք (ինչպես ես):

Մարտի մեկը այս ամենի կուլմինացիան էր, այդ տաս տարիների միակ տրամաբանական վախճանը: ՈՒրիշ ձև չկար: Հույս ունեմ որ գոնե այս անգամ մեզնից "կախված ամեն ինչ" կանենք որ էլ երբեք նման այրիներ չունենանք: ՈՒ հույս ունեմ որ ժողովուրդը հերթական անգամ չի խաբվում (այսինքն այս պայքարի համար ճիշտ առաջնորդ(ներ) է ընտրել):

Anonymous said...

Ահա սա՛ է, այ սրա՛ համար ենք փողոց դուրս եկել: Սրա՛ համար ես արձակուրդ վերցրեցի փետրվարին, որ լիարժեք մասնակցեմ միտինգներին /մեծ զոհողություն չէր/: Երկիրրը պետք է սիրի իր զավակներին,այս երկիրը ատում է, որովհետեվ ինչ որ օտար արյուն մտավ մեր երակների մեջ...
Սիրելի Նիկոլ, լա՛վ եղիր,պտտվիր-պտտվիր եվրոպաներում ու տուն արի:

HAY said...

Txek, HATUCMAN jam@ manric galis a. Akn @nd akan, atamn @nd ataman. 10 hat tula shansatak en arvum, Goriki shenk@ mi hat lav gmpum a, u et orvanic heto hla tenank, rusi vor lpstox tulek@ zugaranum HAY kxpen te che.

Haik said...

Ես էլ եմ դրա խորհել շուրջ և եկել եմ այն եզրակացության, որ Մարտի 1-ը ոչ այլ ինչ էր քան ռազմական օպերացիա: Այն շատ մանրամասնորեն ծրագրված և կազմակերպված էր: Դա օպերացիա էր ցուցադրելու բիրտ ուժ գործածելու պատրաստակամությունը և լիովին ոչնչացնելու «հակարակորդին»: Այսինքն միտված էր մի հարվածով երկու «խնդիր» լուծել՝ ոչնչացնել շարժման գլուխը և վախ սերմանել ժողովրդի մեջ: Այն պետք է իրագործվեր մարտի մեկի առավոտյան:
Բայց ավազակների բլիցկրեգը ձախողվեց երբ ժողովուրդը հավաքվեց Ֆրանսիական դեսպանատան հարող տարածքում:
Բայց քանի որ նրանք (սեռժիկն ու ռոբիկը) Երևանը դիտում էին(են) որպես մարտի դաշտ իսկ ժողովուրդին որպես թշնամի ունեին պլան Բ: Մի մոռացեք, որ նրանք անցել են ռազմական ճանապարհով Խոջալուից մինչև Աղդամ:
Արագորեն նրանք վերակազմավորվեցին նոր հարձակման համար: Այս անգամ այն լավ կազմակերպված չէր և դրա համար «դասալքող » ոստիկանական շարքերը առաջ էին մղվում դիպուկահարների և հատուկ խմբավորումների «ղեկավարության» ներքո:
Ավազակները սպանդ էին կազմակերպել: Եթե նույնիսկ մարտի մեկի առավոտյան Ազատության հրապարակում մարդ չլիներ նրանք դա կանեին այլ կերպ՝ փոքրիկ հարձակումների և «պատահարների» միջոցով:
Նրանց գերխնդիրն էր ոչնչացնել շարժումը: Ցուցադրել, որ պատրաստ են ամեն քայլի:
Ես շատ նմանություններ եմ գտնում Երևանի և Խոջալուի դեպքերի մեջ մի բացառությամբ, Խոջալուում բնակչությանը նահանջի միջանցք տրամադրվեց:

Այս մեջբերումը «Հետքից» ապացույց է իմ վերը գրածին:
Երբ բրիտանացի լրագրող Թոմաս դե Վաալը Սերժ Սարգսյանին խնդրում է պատմել Խոջալուի գրավման մասին, Հայաստանի պաշտպանության նախարարը պատասխանում է. «Մենք նախընտրում ենք բարձրաձայն այդ մասին չխոսել»: Ինչ վերաբերում է զոհերի թվաքանակին, ապա Սարգսյանը պնդել է, որ շատ բան չափազանցվել է, իսկ փախչող ադրբեջանցիները զինված դիմադրություն են ցույց տվել: «Բայց ես կարծում եմ, որ գլխավոր հարցը բոլորովին այլ էր: Մինչեւ Խոջալուն ադրբեջանցիները մտածում էին, թե մեզ հետ կարելի է կատակներ անել, նրանք մտածում էին, որ հայերն ի վիճակի չեն ձեռք բարձրացնել քաղաքացիական բնակչության վրա: Մենք կարողացանք ջարդել այս (կարծրատիպը): Ահա թե ինչ է տեղի ունեցել: Եվ նաեւ պետք է ուշադրություն դարձնել, որ այդ տղաների մեջ կային մարդիկ, ովքեր փախել էին Բաքվից եւ Սումգայիթից»,- ասել է Սարգսյանը: [5]

http://www.hetq.am/arm/karabakh/227/

antifa said...

«Բայց ես կարծում եմ, որ գլխավոր հարցը բոլորովին այլ էր: Մինչեւ Խոջալուն ադրբեջանցիները մտածում էին, թե մեզ հետ կարելի է կատակներ անել, նրանք մտածում էին, որ հայերն ի վիճակի չեն ձեռք բարձրացնել քաղաքացիական բնակչության վրա: Մենք կարողացանք ջարդել այս (կարծրատիպը): Ահա թե ինչ է տեղի ունեցել: Եվ նաեւ պետք է ուշադրություն դարձնել, որ այդ տղաների մեջ կային մարդիկ, ովքեր փախել էին Բաքվից եւ Սումգայիթից»,- ասել է Սարգսյանը: [5]


Փոխել
Խոջալուն ադրբեջանցիները - Մարտի 1-ը ընդիմությունը
հայերը - իշխանությունները
փախել էին Բաքվից եւ Սումգայիթից - բերվել էին բանտերից և արտերկրից:
http://www.hetq.am/arm/karabakh/227/

Anonymous said...

Apres Nikol, indz hiacrec qo patasxan@ Vahram Sahakyanin, um gorcern el shat hachax indz hiacrel en, bayc mi ban el uzum em yes avelacnel 3-rd Hayastan mtkin,yete ka ayd uj@ ,aysinkn yevs mi srtacav uj, dranic Hayastan@ miayn kshahi, bayc ayd masin miayn inch -vor texer kardum enk, chenk tesnum voch gorc@ , voch irenc.Nikol qo patasxan@ hrashali orinak er qaxaqakan gorchi handurjoxakanutyan u imastutyan.
ALIS

Anonymous said...

Nikol jan, kariq el chkar grelt.menq shat lav el tesnum enq ov ov e.menq et himarnerin el enq tesnum u dzer xmbin el enq tesnum.
vonc vor LTP er asum,duq dzez nerkayacreq u aseq duq lavn eq menq el mez knerkayacnenq u kasenq menq en chisht.


GERMANIA...

Anonymous said...

Haik jan, kuselov karckt uzum em mi angam el sheshtel vor serjn u rob@ inknaglux ayd razmakan operacian iragorcelu hamar risk chunein. Hrahang@ kam tuyltvutyun@ ijecvel er hyusisic (inchpes yev inknaglux chein karox voroshel u irakanacnel Hoktemberi 27-@). Izur cher vor serj@ ir arajin aycelutyan jamanak shantaj arec putinin, hraparakav shnorhakalutyun haytnelov, entatext@ ayn er, vor indz jertva chtak, te che saxit kvarem. chem hognelu krkneluc vor Hayastan@ gaxutacvac e, isk serja-robertakan avazakapetutyun@ parzapes texakan policayneri mi institut, gaxuti bnakchutyan gyamer@ dzgac pahelu hamar. Xndir@ robov u serjov chi sahmanapakvum. Xndir@ petk e lucel himnovin. KGB-n petk e armataxil arvi Hayastanic.

Արխիվ