2.5.08

Հայաստանի վերաբերյալ Քննարկում Շվեդիայի Ռիկսդագում

Շատ հետաքրքիր քննարկում է: Ցույց է տալիս Շվեդ քաղաքական գործիչների տեղեկացվածության բարձր մակարդակը և Հայ ժողովրդին արդարության հասնելու համար օգնության ձեռք մեկնելու պատրաստակամությունը
Քննարկումը տեղի է ունեցել 11 ապրիլ 2008թ-ին:

Նյութ Շվեդերենից թարգմանվել և տրամադվել է ՇՇ-ի կողմից

Մեջ բերեմ մի հատված


«Մենք տեղեկություններ չունենք ձերբակալված ըննդիմության ղեկավարների և պատգամավորների մասին, որոնք այսօր կամ բանտարկված են կամ էլ այլ կերպ են պահվում: Որտե՞ղ են նրանք և ի՞նչ կարգավիճակում: Ի՞նչ վիճակում են իրականում Սասուն Միքայելյանը, Խաչատուր Սուքիասյանը, Հակոբ Հակոբյանն ու Մյասնիկ Միքայելյանը: Որտե՞ղ են նրանք գտնվում: Ըննդիմադիր լրագրող Նիկոլ Փաշինյանն այժմ գտնվում է գաղտնի վայրում, քանի որ պարզապես չի կարող բաց գործել: Սրանք օրինակներ են, թե ինչպես են հետապնդվում նրանք, որոնք արտահայտում են իրենց ընդդիմադիր կարծիքները: Սա մի այնպիսի քայլ է, որը ժողովրդավարությունը երբեք չի կարող թույլ տալ: » - Կալլե Լարսոնի

Կարդացեք ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅՔԱ՛Ր, ՄԻՆՉԵՎ ՎԵ՛ՐՋ ընդհատակյա թերթում:

3 comments:

Haik said...

ԿՆԱԽԱԳԱՀԻ ՇՎԵԴԻԱՆ
[19:25] 07 Մայիսի, 2008

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն այսօրվանից կգլխավորի Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիդտը: Նախարարների կոմիտեի 118-րդ նստաշրջանի ընթացքում Սլովենիայի ԱԳ նախարար Յան Կուբիշն այսօր ամփոփել է իրենց նախագահության օրոք Կոմիտեի աշխատանքը` իր աթոռը հանձնելով Շվեդացի իր գործընկերոջը:

Ստրասբուրգում ընթացող Նախարարների կոմիտեի նիստին մասնկցում էր նաեւ ՀՀ ԱԳ նախարարը:
Ա1+

Haik said...

Շնորհակալություն մեր շվեդ և շվեդահայ բարեկամներին իրենց սկզբունքայնության համար: Վստահ եմ, որ նրանց աջակցությունը ավելի զորավոր կլինի գալիք ամիսներին:

Anonymous said...

Hajk jan erbeq chkaskaces ajd harcum:iamcir vor minch Bildi naxagahutjunn el arden shat ashxatanqner tarvel en ev tarvum en:sakajn cvaov petq e nshem vor mjsu koxmic el en ashxatum bajc mez chen hasnum:=

Արխիվ