3.5.08

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ 2-ՐԴ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ

Սիրելի հայրենակիցներ եւ զինակիցներ, Հայաստանի համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը տեղի է ունենում չափազանց բարդ իրադրության պայմաններում։ Ընդ որում, բարդու թյունը ոչ միայն իրավիճակային է, այլեւ իմացաբանական, քանի որ հասա րակությունը կանգնած է վերջին շրջանի բուռն իրադարձությունների ընկալ ման եւ վերաիմաստավորման անհրաժեշտության առջեւ։ Կուտակված անթիվ հարցերի պատասխանը հնարավոր է տալ միայն իրադարձու թյուն ների խոր եւ համակողմանի վերլուծությունից հետո։ Այդ խնդիրը, սակայն, թողնելով ապագային, սույն ելույթում ես կբավարարվեմ անդրադառնալով ընդամենը մի քանի հրատապ թեմաների։

Շարունակությունը կարդացեք ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅՔԱ՛Ր, ՄԻՆՉԵՎ ՎԵ՛ՐՋ ընդհատակյա թերթում:

16 comments:

Anonymous said...

Շարժումը ձեռք է բերում ազգային էություն, հրաշալի է: Հատկանշական է, որ շեշտը դրվում է հայ ժողովրդի պայքարի վրա, այլ ոչ թե Եվրոպայից ինչ որ աջակցության: Այդ եվրոպական աջակցությունը, եթե բնույթով բարեգործական չէ, միայն վնաս է հասցրել մեզ, սկսած Բեռլինի Կոնգրեսից: Մենք՝ հայերս էլ, իհարկե , ունենք մեղքի մեր բաժինը, որ Եվրոպայի աչքում առանձնապես չենք տարբերվում մեզ շրջապատող վաչկատու ցեղերի հետնորդներից, սակայն դրան հիմա չեմ ուզում անդրադառնալ: Ժամանակակից եվրոպացին առանց վարանելու գերադասում է ադրբեջանական նավթը, քան թե կոմիտասյան երաժշտությունը կամ հնադարյան հայկական ձեռագրերը: Մեզ աստված նավթ չի տվել, արդյո՞ք դա նշանակում է, որ մենք պետք է ծնկի գանք Ադրբեջանցիների առաջ: Որքա՞ն զիջումը կբավարարի ադրբեջանցիներին, եթե նրանք ակտիվորեն արդեն սկսել են խոսել Երեւանի Խանության մասին: Մի՞թե մենք պետք է դիտորդի դերում լինենք, երբ համաշխարհային շուկայում նավթի գների աննախադեպ աճը Ադրբեջանը ողողում է չպլանավորված միլիարդավոր դոլարներով: Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի ծրագրային փուլում նավթի գները ներկայիս մակարդակի ընդամենը մեկ երրորդի շրջակայքում էին: Մի կողմից Հայաստանը իր փակ սահմաններով չունի ռեսուրսներ եւ տնտեսական զարգանացման լուրջ հեռանկար, որի արդյունքում երկրում ծաղկում է ֆեոդալական տիպի, կոռումպացված իշխանությունը: Մյուս կողմից հարեւանների հետ հարաբերությունների կարգավորման հարցում պետք է այդ հարեւանները եւս շահագրգռված լինեն, առնվազն այնքան, որքան մենք: Արդյո՞ք համաշխարհային շուկայում նավթի գների կտրուկ աճը էապես չի անդրադարձել Ադրբեջանի բանակցային վարքագծի վրա: Հստակ է, որ Ադրբեջանն այսօր շատ ավելի կոշտ դիրքորոշում ունի, քան նախկինում եւ ապագայում այն ավելի պիտի կոշտանա, երբ գործարկվի նաեւ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը: Մի՞թե մենք, հայերս պետք է հանդուրժենք մեր պատմական տարածքներով անցնող այդ կոմունիկացիաների միջոցով մեզ ծնկի բերելու ադրբեջանական, թուրքական կամ պանթուրքական պլանը: Իմ կարծիքով, Հայաստանը մինչեւ չվերահսկի այդ կոմունիկացիաների մի հատվածը, մեզ հետ հաշվի չեն նստի ո՛չ ադրբեջանցիները, ո՛չ էլ Եվրոպան: Այսօր Հայաստանը պետք է դառնա 21-րդ դարի միջագետք պետություն՝ Արաքսից մինչեւ Քուռ: Ադրբեջանը Վրաստանի հետ պետք է հաղորդակցվի միայն հայերի կողմից վերահսկվող տարածքի միջոցով: Միայն սա կհանդիսանա այն գործոնը, որը մեզ հնարավորություն կտա անցնել կարեւոր պետությունների շարքը, ունենալ աճող բնակչություն, զարգացնել տնտեսություն, այլ ոչ թե դառնալ լքյալ մի լեռնային երկիր: Կարծում եմ, կարիք չկա էլ ապացուցել, որ գետային սահմանները շատ ավելի հեշտ կլինի պաշտպանել, քան այժմյան դիրքերը: Իսկ Արցախի այսօրվա կարգավիճակն այդ տարածքների վերահսկողությունը սահմանելու համար ամենահարմար առիթն է: Ազատագրված յոթ շրջանները Արցախին թույլ տվեցին պաշտպանված մնալ 14 տարի, Արաքս-Քուռ սահմանները մեզ թույլ կտան պաշտպանված մնալ 140 տարի: Եթե ռուսները մեզ պարտադրում են ունենալ ընդգծված ռուսական կողմնորոշում եւ մի շարք գործոններ, այդ թվում նաեւ Ռուսաստանում 3 միլիոն հայերի առկայությունը, մեզ երբեք թույլ չեն տա հաշվի չնստել Ռուսաստանի հետ, ապա գոնե պետք է այդ կողմնորոշումից կարողանաք ունենալ մեր վարձատրությունը: Գոյություն քարշ տալը վարձատրություն չէ: Եթե ռուս-վրացական պատերազմ տեղի ունենա, որը շատ հավանական է Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելու եռանդուն ջանքերի եւ Աբխազիան ու Հարավային Օսիան պահպանել ձգտելու պարագայում, ապա այդ պատերազմը Հարավային Կովկասում լինելու է վարակիչ եւ մեզ պարտադրվելու է գնալ դեպի արեւելք: Հարկավոր է պատրաստ լինել դրան, իսկ ավելի լավ է լինել նախաձեռնող:

Haik said...

Շատ կարևոր հավաք էր: Հայստանում և կարծեմ մախկին ԽՍՀՄ-ում առաջին անգամ է ձևավորվում այսպիսի միություն: Ես կասեի քաղաքական կազմակերպությունների կոնֆեդերացիա:
Ստվերային կառավարության ստեղծումը ավելի կամրապնդի շարժման դիրքերը քանի որ հիմա ընտրողը կիմանա, որ կոնկրետ ով է լինելու իր մարզպետը կամ նախարարաը: Հստակություն և կադրերի պատրաստման հնարավորությւոն է ընձեռնվում:
Ինչպես Արամը նշեց սա անաղարտ ազգանվեր շարժում է, որը չի սպասարկում որևե այլ պետության շահերը:

SamIam said...

ես 23 տարեկան եմ ու միայն զարմանում եմ, ավելի ճիշտ ապշանքից քարանում եմ, երբ ամեն անգամ Տեր-Պետրոսյանին լսելուց հետո հիշում եմ, որ իմ ծնողների սերունդը թույլ է տվել 98-ի գռեհիկ իշխանափոխությունը: Ինչքան պիտի բարոյալքված լիներ մի ամբողջ ազգ, որպեսզի թույլ տար, որ Տեր-Պետրոսյանը փոխարինվի Քոչարյանով:
Ինչպե՞ս եք թույլ տվել:
Ապշել կարելի է միայն, նույնիսկ զզվել:

Haik said...

Հարգելի Սամվել
Ժողովուրդը իր ասելիքի հնարավորությունը չի ունեցել 98-ին: Դա հեղաշրջում էր:
Դժվար է ասել ինչ կլիներ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը որոշեր չհեռանալ:
Տեր-Պետրոսյանի հրաժարականի հայտարարությունը կարելի է կարդալ
Ելույթներ->1998-2006 բաժնում:

Anonymous said...

yes mi ban chem haskanum-
LTP n ir eluytum inchua asum te serjike mexavor chi marti meki spandi hamar???????
dranc uzacn el henc da e. Ibr vate robikn er bayc inke gnac. isk sejike pupusha tox mna.....

SamIam said...

ax4ik ջան:), Լևոնն էդպիսի բան չի ասել, նա ուղղակի պահպանում ա "անմեղության կանխավարկածի" սկզբունքը` ասելով, որ եթե Սերժիկը չնպաստի միջազգային անկախ հետաքննություն անցկացնելու, ապա ակնհայտորեն ինքն էլ է հանցավոր մասնակից այդ ոճրի: Ես համոզված եմ, որ սերժիկը չի թողնի միջազգային անկախ հետաքննություն անցկացնել ու 100 տոկոսով կհաստատի առաջին նախագահի ասածը:

Իսկ ինչ վերաբերվում ա Հայկի ասածին, ապա Հայկ ջան, թույլ տուր պնդել, որ ժողովուրդները միշտ էլ, ցանկացած ռեժիմի պարագայում կարող են դուրս գալ ու իրենց ձայնը լսելի դարձնել, ինչ ա նշանակում ժողովուրդն ասելիքի հնարավորություն չուներ: Եվ բացի այդ, ես չեմ ասում խի Լևոնը հրաժարական տվեց, շատ էլ լավ արեց, բարոյական մեծ քայլ արեց, որն ավաղ հենց էդ նույն բարոյական դասը չդարձավ շատերի համար: Ես ասում եմ ինչպես կարելի էր Լևոնի նման նախագահից հետո, ինչքան էլ որ նրան վատ բաներ ենք վերագրում, բերել էդ բարձրագույն աթոռին դնել մի գեղցի գյադու բառիս բուն իմաստով, ինչպես ենք կարողացել սա հանդուրժել, սրա համար մենք հավիտյանս ամաչելու ենք, վեստսարգիսություն ենք արել, վասակսյունիություն ենք արել, մելիքշահնազարություն ենք արել....հասկանում ես ինչ եմ ասում???

Anonymous said...

barev ax4ik:) LTP chi asum vor serjik@ lavn e.inq@ asum e vor yete himi serj@ mexavornerin chpatji,bantarkyalnerin chazati,u shaaaaaaat hancanqner chbacahayti inqn el mexavor klini qochi nman.ba et dzev pti asi el vonc asi.orenqov et dzevic baci urish dzev chi karox asel,vorovhetev qochn e exel naxagah@.bayc ho LTP el giti vor serjn el e es bolor hancanqneri gluxgorcoc@.u giti vor serjn el chi karoxana bacahaytel es amen@ de qani vor inqn el e avazak.
harganqnerov germaniayic

Anonymous said...

Samvel jan qo het lriv hamadzajn em:ajn zamanak erb LTP hrazarakan tvec es der Hajastanum ei aprum ev yndameny 22 tarekan ei:karelie asel vor qaxaqakanutjan mej shat anprorzd ei ev chisht asac shat zamnak el chei unenum zbaxvelu:bajc LTP-in misht el havanel em te ajn zamanak ev te hima:ir hrazarakani zamnak zamanakavor artasahmanum ei erb het eka indz hamar mec enekynkal er ir hrazarakany ev ajdpes el vochinch chhaskaca minchev evrjers:bajc misht apsosanqov em xosel ir heranalu amsin, etyev bolor koxmeric hardzakvum ein u pashtpanum nor ishxanutjany:ajsor ajd hardzakvoxneric shatery xelqin en ekel, bajc mi masy der erknqum e ev chi haskanum irakanutjuny:

ajo, shat chisht es gnahatum vor amot er, vor menq nman amrdun hehstutjmab bac toxecinq mer dzerqic;erani shateyr mer nman mtacein ajn zamanak ev iskapes pajqarein henc ajd zamanak:

Anonymous said...

Վերադառնալով Համաժողովրդական շարժման կոնգրեսին:

Անչափ ուրախալի փաստ էր դրա անցկացումը:
Առավել ոգեշնչող էր հազարավոր մարդկանց տենչը մասնակցել համաժողովին եւ ականատես լինել այս պատմական իրադարձությանը: Ժողովուրդը եւս մեկ անգամ ապացուցեց իր հաստատակամությունը, խիզախությունը եւ պատրաստակամությունը պայքարել մինչեւ վերջ, մինչեւ հաղթանակ:

Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը շատ տպավորիչ էր: Վաղուց սպասված հասուն քաղաքական գործչի ու պետական այրի մտքերի տրամաբանական կուռ շղթա՝ երկրի տհաս ավազակապետական վերնախավի բառաչանքի ֆոնին:

Հայ Ազգային Կոնգրեսի ստեղծման եւ ստվերային կառավարության գաղափարը միանշանակ ողջունելի է եւ ստեղծված իրավիճակում միակ ճիշտ քայլն է: Միեւնույն ժամանակ, անչափ կարեւորում եմ մեկ հանգամանք: Անհրաժեշտ է արտոնել եւ խրախուսել, որպեսզի ձեւավորվող Կոնգրեսին կարողանան անդամագրվել ոչ միայն սատարող կուսակցությունները եւ դրանց անդամները, այլ նաեւ բազմաթիվ ԱՆԿՈւՍԱԿՑԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ, որոնք ազատ ընթացակարգով ցանկանում են միանալ այս հզոր ազգային կառույցին: Դա կապահովի Կոնգրեսի համաժողովրդականությունը:

Պայքար, պայքար մինչեւ վերջ:

SamIam said...

եղբայր, ես չեմ ասում, որ չպետք է թողնեինք հրաժարական տար, ես ասում եմ Լևոնից հետո Քոչարկանին ենք դրել, ավելի շուտ հանդուրժել:

Haik said...

Իհարկե Լևոնի հրաժարականը կամ ներքին տարաձայնություններ դեռ կանխատեսելի էր իր «ՊԱՏԵՐԱԶՄ, ԹԵ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ. ԼՐՋԱՆԱԼՈՒ ՊԱՀԸ » - 1 նոյեմբերի, 1997-ին տպված հոդվածից հետո(տես Ելույթներ բաժնում):Լրիվ համաձայն եմ ժողովուրդը պետք է պահպաներ նրան: Գիտակցելով բախումների հնարավորությունը Լևոն Տեր-Պետրոսյանը նախընտրեց հրաժարական տալ: Եթե նույնիսկ ժողովրդի գիտակից մասը դուրս գար փողոց նա նրանց կխնդրել գնալ տուն:
Այսօր դաս առնելով անցյալից մենք պետք է ամուր կանգնենք նրա կողքին:

Anonymous said...

Ինչ խոսք, Լեւոն Տեր-Պետրոսյանի ու Քոչարյանի միջեւ անհնար է գտնել համեմատության որեւէ եզր:

Մի կողմից ունենք տիեզերական մասշտաբի պետական գործիչ, հայրենասեր, հաղթած գլխավոր հրամանատար, գիտնական եւ պարզապես ազատ մարդ:

Մյուս կողմից ունենք կիսագրագետ պարտկոմ՝ կասկածելի մտավոր կարողություններով, հայրենսաիրության աղավաղված պատկերացմամբ, պետական մտածելակերպի բացակայությամբ, փողոցային բառապաշարով եւ կենդանական դաժանությամբ:

Ինչու՞ 1998թ-ին Հայաստանում չպաշտպանեցին Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ հանդուրժեցին Քոչարյանին: Ուզում եմ հիշեցնել, որ այդ տարիներին կեղծ հայրենասերերն ու ծախու մտավորականները երկրում նեո-դաշնակցական վայնասուն էին բարձրացրել եւ ամբոխավար կարգախոսներով հեղեղել ողջ քաղաքական միտքը: Իշխանության բռնազավթման համար կային նաեւ մի շարք այլ պատճառներ:

Ամենակարեւորը: Ինչքան էլ դա ցավալի հնչի, մի բան ակնհայտ է. այդ ժամանակահատվածում հայաստանցին չէր հասունացել այն չափ, որպեսզի իմաստավորեր եւ ճիշտ գնահատական տար Լեւոն Տեր-Պետրոսյանի մակարդակի ու կարգի առաջնորդին եւ նրա պատմական առաքելությանը:

Anonymous said...

es avazaknerin vazgen@ berec.inq@ qochin drec vor mi qani vaxt enqan vor mnar hetooo irenq linein.te kliner et Karen Demertzanq@ te urish@.bayc qoch@ srikah durs ekav.mshakec HOKTEMBERI 27 yev glxatec karevor mardkanc.u mnac naxagah.inq@ iravunq el chuner chlinelov hayastani qaxaqaci linel naxagah.et iravunq@ menak karox er tal Levon@.bayc levon@ cher tvel et iravunq@.inq@ henc araji orvanic voch ligitim naxagah e exel hayastanum.u himi el noric sharunakum e serjuk@.
harganqnerov germaniayic

hayuhi said...

es exel em 88 tvic paykari sharkerum ,sakayn 97 tv karikic stipvac lkecink hayrenikn,erb LTP hrazarakan tvec shat txrexci ,vor nra man naxagahin stpecin ayspes asac hrazarakanin dimelu,aynkan xelaci u mtacox ir zoxovrti masin vor chliner marti 1.hima eli kan tarer voronk irenc shai hamar eli vazum en serzi hetevic,deank mer ayspes kochvac davajannern en voron minchev armataxil chanenk ,misht el es e linelu,naxagah nerka vijakum miayn L EVON TER PETROSYANN E vorin petk e @ntrel ev paykarel

Aram said...

Համաժողովրդական շարժան 2-րդ կոնգրեսում Լևոն Տեր Պետրոսյանի կոչն ուղղված ԱՄՆ կառավարությանը` չդադարեցնել "Հազարամյակի Մարտահրավերների " շրջանակներում Հայաստանին հատկացվող օգնությունը, քանի որ այն ուղղված է Հայաստանի ժողովրդին, և ոչ թե իշխանությունը բռնազավթածներին, պարզապես ապտակ էր Ռ. Ք-ին, որը ժամանակին հակադարձեց, թե չեք տալիս մի տվեք, մեկ ա ես Ս.Ս-ի համար այլ աղբյուրներից (ի նկատի ունենալով Ռուսաստանի աջակցությունը, որը մենք տեսանք թե ընտրությունների ժամանակ, թե Մարտի 1-ի արյունալի սպանդի անմիջական կազմակերպման և մասնակցության ժամանակ)կհայթհայթեմ միջոցներ ծրագիրն ավարտին հասցնելու համար, մոռանալով, որ ԱՄՆ կառավարության կողմից հատկացվող օգնությունը անհատույց և բարեկամ երկրին օգնելու մի ձև է (ինչպես նշեց Ջ. Փենինգսթոնը), և ոչ թե ռուսական պարտքի դիմաց հայկական ռազմավարական օբյեկտերի յուրացում:

Anonymous said...

apres aram jan.qochiki hamar mer yerkir@ te kcaxen rusnerin te partki dem ktan mievnuyn e.inq@ turq e.mtacum e mi or de kpaxni et ameninchov u kmoracvi kgna.charechar sxalvum e.kbrnen akanjner@ kdzgen shan tuli nman.
germaniayic

Արխիվ