1.5.08

Շնորհավոր Մայիս 1

Շնորհավորում եմ բոլորիդ մայիս 1-ի առթիվ:
Մայիս մեկը աշխատավորների, ազատ և արդար մարդու օրն է:
Վե'րջ ավազակապետությանը:
Վե'րջ ֆաշիզմին:
Վե'րջ բռնապետությանը:

13 comments:

Anonymous said...

Շնորհավոր մայիս 1.
for Respect,
for Social Justice,
for Equality,
for Self-Governance,
for Radical Democracy,
for Free and Independent Armenia,
for Solidarity!!!

Happy 1st of May.
¡No Pasarán!

Garen

Anonymous said...

shnorhavor Garen,
shnorhavor mnatsyal ardar mardik

¡No Pasarán!

Anna

Anonymous said...

ՄԻԱՑՈւՄ

Շնորհավոր մեր Հայաստանի բոլոր աշխատավորների մայիսմեկյան տոնը: Եվ դա՝ անկախ այն հանգամանքից, որ ներկա ավազակապետերը անում են ամեն ինչ, որպեսզի երկրում չմնա կազմակերպված, իր իրավունքներին ու ազատություններին տեր կանգնող աշխատավորություն:

Կոմունսիտների ժամանակ կար մի հնչեղ կարգախոս՝ «ՊՐՈԼԵՏԱՐՆԵՐ ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐԻ, ՄԻԱՎՈՐՎԵՔ»: Այս կոչը նույնքան հրատապ է մեր օրերին:

• Սերվիսի Անդոյի ու Նեմեց Ռուբոյի հյուրանոցների դռնապաններ,
• Միշիկի Ջազվեի մատուցողներ,
• Ռուսական կրիմնալ կապիտալով Երեւանում բացված կազինոների դիլերներ,
• Կարամել Հարութի ու Ծաղիկ Ռուբոյի երթուղային գծերի վարորդներ,
• Բաղդասարով Միշայի ու Ֆլեշի բենզալիցքավորողներ,
• Լֆիկ Սամոյի տոնավաճառի կրպակատերեր,
• Արթուրիկի էլեկտրոնիկայի խանութների վաճառողներ,
• Մխչյանի Մկան ու ճիվաղ Փամբուկյանի գյուղատնտեսական կալվածքները մշակող ու բերք ստացող գյուղացիներ,
• Ռոբերտ Քոչարյանի ու իր լաքեյ Մայրապետյանի համար քաղաքի կենտրոնում էլիտար շենքեր կառուցող բանվորներ,
• Բելլա Քոչարյանի ու Քուշկյանի մասնավոր հիվանդանոցների բուժաշխատողներ,
• Սերժանտական միտինգներին պարտադրանքով մասնակից դարձած ուսուցիչներ,
• Մուրացկան Ռադիկ Մարտիրոսյան` «Տիգրանյան»-ի ակադեմիական համակարգի գիտաշխատողներ,
• Խաղաղ ցույցեր արգելող Երեւանի քաղաքապետարանի չինովնիկներ եւ շատ-շատ ուրիշ աշխատավորներ.

ՄԻԱՎՈՐՎԵՔ: Միավորվեք եւ թոթափեք օտարի այս լուծը: Պաշտպանեք ձեզ եւ ձեր երկիրը ստորությունից ու ստրկամտությունից, թալանչիներից ու կեղեքիչներից, ջարդարարներից ու մարդասպաններից, ավազակապետերից:

ՄԻԱՎՈՐՎԵՔ Ու ՊԱՅՔԱՐԵՔ:
ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ:

Anonymous said...

ԵԹԵ ՎԱՂԸ ՊԱՏԵՐԱԶՄ ԼԻՆԻ

Այս վարչախումբը նենգ է եւ չարամիտ: Իշխանության պահպանման համար սա ընդունակ է ամեն քայլի: Միջազգային ասպարեզում ավազակապետության ջղաձգությունները, հիստերիկ խոսնակ հանդուրժող անլեզու խորհրդարանի վերջին հայտարարությունը եւ ռեժիմի պարագլուխների պարբերաբար հնչեցվող մտավարժանքները թույլ են տալիս եզրակացնել, որ կլանը նախապատրաստվում է պատերազմի:

Պատերազմի վերսկսման իրական վտանգը պայմանավորված է ոչ միայն օբյեկտիվ (ղարաբաղյան հակամարտության չլուծվածություն եւ Ադրբեջանի ռազմատենչություն), այլ հատկապես սուբյեկտիվ գործոններով: Առաջինը. ռազմական գործողությունների դեպքում կլանը հնարավորություն կստանա սաստելու ժողովրդական ընդվզումը եւ շեղելու միջազգային հանրության ուշադրությունը երկրի աղետալի վիճակից: Երկրորդը. նախագահական ընտրություններ կոչվող խայտառակությանը եւ դրան հաջորդած մարդասպանությանն արտաքին աշխարհը զուսպ եւ չեզոք արձագանքեց: Իսկ դա Սերժ Սարգսյանից կպահանջի հատուցում եւ տրված խոստումների կատարում: Օրինակ, արագորեն լուծել Ղարաբաղի հարցը: Լուծել՝ նշանակում է հանձնել: Հանձնելու համար էլ, բնական է, պետք է հրահրել «մի թեթեւ պատերազմ, մի քանի հարյուր զոհ տալ հայկական կողմից եւ հանձնվել»: Ինչպես ցույց տվեցին վերջին՝ մարտիմեկյան իրադարձությունները, սրբություն չունեցող վարչախմբի համար այս ամենը սովորական գործելակերպ է:

Սակայն ինչպիսի՞ Հայաստանն է պատերազմելու: Կաթվածահար տնտեսությունով, միջազգային օգնությունից զրկված եւ սոցիալական ընդվզման շեմին հայտնված բռնաճնշված Հայաստանը:

Իսկ ո՞վ է պաշտպանելու Հայրենիքը: Մի կողմից ունենք.
• Շվայտ անբարո կյանք վարող գեներալներ,
• Արտգործնախարարության տաքուք կաբինետներում պատսպարած պաշտոնյաների ու մեծահարուստների զավակներ,
• Ռուսական ԿԳԲ-ին սպասարկող, սեփական ժողովրդին լրտեսող ու գաղտնալսող հատուկ ծառայություններ,
• Մեկ մետր քառակուսի հողակտորի համար կռիվ տվող թաղապետեր,
• Ժողովրդին հիմարացնող հայլուրական մարմնավաճառներ ու եթերաժամ վաճառող կարյերիստ մենուաներ,
• Ջիփերի մգեցված ապակիների անդին իրենց ոչնչությունը թաքցնող խաժամուժ:

Սրանք հաստատ չեն պաշտպանի: Մյուս կողմից էլ ունենք.
• Գլխատված ռազմահրամանատարություն ու ձերբակալված ազատամարտիկներ,
• Անվերջ գնաճից սննկացած եւ հուսալքված քաղաքացիներ,
• Սոված ու անօգնական գյուղացիներ,
• Բյուջեի ֆանտաստիկ մուտքերի ապահովման նպատակով հարկային տեռորի զոհ դարձած ձեռնարկատերեր,
• Օտար երկրների դեսպանատներում մուտքի արտոնագիր ստանալաու համար հերթեր կագնած հայաստանցիներ,
• Սեփական մայրերին ու քույրերին անօրեն երկրում անպաշտպան թողնելու եւ ռազմաճակատ մեկնելու ցանկություն չունեցող երիտասարդներ:

Ահա թե ինչու ենք ասում. այս վարչախումբը անգործունակ է եւ հանցագործ: Սա երկիրը տանում է դեպի անդունդ: Եվ ուրեմն, հենց պետության անվտանգության ու ապագա գոյության շահից է բխում այս ավազակապետության անհապաղ կազմաքանդումը: Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ժողովրդական շարժումն այն միակ փրկօղակն է, որից կառչելով հնարվոր կլինի վերականգնել ազգային ոգին, պահպանել պետականությունը, Հայաստանը դարձնել ժամանակակից եւ ժողովրդավարական երկիր:

ՀԱՂԹԵԼՈւ ԵՆՔ: ԵՎ ՇԱՏ ՇՈւՏՈՎ:

Anonymous said...

Payqar-payqar-minchev-verch!
Le-von! Le-von! Le-von!
Hagh-te-lu-enq!
Azat - Ankakh - Ha-yas-tan!

ser - zhik - mar-ta-span!
ser - zhik - he-ra-tsir!
hi - ma! hi - ma! hi - ma!

Le - von - na-xa-gah!
Le - von - na xa gah!


zhoghovurt

Anonymous said...

aprelov artasahmanum,dimum em artasahmani hayutyan@.hayer inch e exel dzez,inchi aktiv cheq.genocidi hamar havaqvum eq,ba es el e genocid inch vor sranq en anum.hayer jan areq aktiv linenq,grenq vor tesnen shat enq.hashvehamar bacenq,ognenq mer hexapoxakannerin.chem asum hazarner poxancenq.to et avazakner@ vor dzerqner@ tngum ein mi 12.000000 havaqum einq.ba hanun azatutyan chenq havaqi.hayer areq miavorvenq,miq qneq.yerb vor tshnamiv e hardzakvum mi mardu nman miavorvum enq,ba es el nuyn tshnamin e.inch tarberutyun turqi lci tak enq aprum te esranc???

Anonymous said...

hayutyun greq dzer karciq@ verevum im arajarkac mti kapakcucyamb.kkaroxananq havagel inch vor mi gumar.kkaroxananq shatananq u zdulvenq,mi mardu nman payqarenq.joxovurd miq qneq u es ban@ glxi tak gceq.greq

Haik said...

Հարգելի Anonymous 22:22 լրիվ համամիտ եմ:
Այդպիսի նախաձեռնությոանը արդեն ընթացքի մեջ է: Շուտով կբացվի հաշվեհամար մարտի 1-ին զոհվածների եւ քաղբանտարկյալների ընտանիքներին աջակցելու համար:

Անպայման դրա մասին կհատարարվի այս կայքում երբ արդեն հստակ ինֆորմացիա լինի: Հնարավոր է նաև հանգանակությոան անելու online տարբերակը նույնպես իրականեցվի, հավանաբար paypal-ի միջոցով:

Anonymous said...

Ելի՛ր, ում կյանքը անիծել է,
Ով ճորտ է, մէրկ է և ստրուկ.
Արդեն վառվում են մեր սրտերը,
Արդեն կռվի ենք մենք ձգտում:
Այս հին աշխարհը կփորենք մենք
Մինչև հիմքերը, և հետո
Մեր նոր աշխարհը կշինենք մենք,
Ուր ո՛չ ստրուկ կա, ո՛չ դժգոհ:

Սա է վերջին կռիվը և պայքարը մեր մեծ:
Ինտերնացիոնալը աշխարհը կփրկե:

Ոչ ոք չի տա մեր փրկությունը.
Ո՛չ խենթ հերոսը, ո՛չ առքան,
Մենք պետք է մեր ազատությունը
Կռենք ձեռքով մեր սեփական:
Որպեսզի շուտ փշրենք մեր լուծը
Եվ ետ խլենք ողջ հողը մեր,
Խփենք մուրճերը, տանք մեր ուժը,
Քանի երկաթը տաք է դեռ:

Սա է վերջին կռիվը և պայքարը մեր մեծ:
Ինտերնացիոնալը աշխարհը կփրկե:

Լոկ մենք՝ ճորտերս և բանվորներս,
Ունենք անխախտ մի իրավունք մի իրավունք՝
Ասել, որ հողը մե՛րն է, մե՛րն է,
Կորչի հարուստը թող տզրուկ:
Եվ երբ պայթի մեծ փոթորիկը,
Եվ կուշտ շները չքանան,
Նորից երկիրը և երկինքը
Մերն են և մերը կմնան:

Սա է վերջին կռիվը և պայքարը մեր մեծ:
Ինտերնացիոնալը աշխարհը կփրկե:

Anonymous said...

chem haskanum es im arajarkin menak haikn e patasxanum???el urish hayer chkan.ha koxm em vor qaxbantarkyalneri yev zohvacneri @ntaniknerin ognel,bayc arajarks ayn e vor gumar@ ogtagorcel hexapoxutyan hamar.inch vor konkret qazler dzernarkel.eeeee ho es dzev el chilini.ha grenq grenq ba heto.arden vor mtnum em es sait zgum em vor mi qani hogi en grum.mi qani hogov ban ches poxi.
harganqnerov germaniayic

Anonymous said...

mi ban el avelacnem.arden ancel e 2 amis nor eq et dzev naxadzernutyan@ @ntacq tvel.petq e arden bacac lineiq.

Haik said...

Դրսից գումար բերելը հեղափոխության համար առիթ կտա հալածանքներին պաշտոնական պիտակ կպցնել: Եվ նաև լուր տարածել, որ մի նոր գունավոր հեղափոխություն է տեղի ունենում: Սա մեր շարժոմանը ավելի վնաս կհասցնի քան օգուտ կտա:
Իսկ քաղբանտարկյալներն ու զոհվածների ընտանիքները ունեն մեր աջակցության կարիքը:
Շատ մարդիկ չեն գրում բայց ես վստահ եմ երբ խնդիրը գա հանգանակելուն շատերը կմիանան: Օրինակը ԳԱԼԱ-ի հանգանակությունն էր երբ մի քանի օրվա մեջ հավաքվեց ավելի քան $90.000.
Ավելի լավ է ապացուցել գործով քան խոսքով:

Anonymous said...

Համաձայն եմ Հայկին, որ դրամահավաքի կազմակերպումն արտերկրում կարող է անհիմն խոսակցությունների տեղիք տալ: Սակայն կարելի է նման հաշվեհամար բացել Հայաստանի քաղաքացիների համար եւ ընդունել նրանց հանգանակությունները Շարժման բնականոն գործունեության կարիքները հոգալու համար: Իսկ թե Հայաստանի բնակիչները այդ հիմնադրամին կփոխանցեն իրենց անձնական, թե այլ երկրներում գտնվող իրենց բարեկամներից ստացած գումարները, դա արդեն ոչ մեկին չի վերաբերում:
Քաղբանտարկյալների եւ մարտի 1-ի զոհերի ընտանիքներին աջակցել միանշանակ պետք է:

Արխիվ