24.4.08

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱՌԱՋՆՈՐԴԵՑ ԵՐԹԸ

Lragir.am
18:11:45 - 24/04/2008

Համաժողովրդական Շարժումը, որը գլխավորում է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ապրիլի 24-ին իրականացրեց երթը դեպի Ծիծեռնակաբերդի եղեռնի զոհերի հուշահամալիր, որի մասին հայտարարվել էր նախապես: Ազատության հրապարակի փակ լինելու պատճառով Սարյանի արձանի մոտից սկսված երթը անցնելով Բաղրամյան պողոտայով եւ Օրբելի ու Կիեւյան փողոցներով, բազմապատկվեց, հասնելով մոտ երկու-երեք տասնյակ հազարի: Երթը մի պահ հիշեցնում էր հետընտրական ժամանակաշրջանում շուրջօրյա հանրահավաքների օրերին տեղի ունեցող բազմամարդ երթերը, հատկապես այն պահերին, երբ դեպի Ծիծեռնակաբերդ երթի մասնակիցները վանկարկում էին “Լեւոն, Լեւոն”, “ազատ, անկախ Հայաստան”, “հաղթել ենք”: Սակայն հասնելով Կիեւյան կամրջի մոտ, բոլոր վանկարկումները դադարում էին եւ երթի մասնակիցները լուռ բարձրանում էին Ծիծեռնակաբերդ, իսկ հուշարձանին արդեն մոտ, բոլորը բռունցքները լռությամբ պարզում էին վեր: Մարզահամերգային համալիրի մոտ երթի մասնակիցներին միացավ Լեւոն Տեր-Պետրոսյանը, տիկնոջ` Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի հետ եւ գլխավորելով երթը` ծաղկեպսակներ դրեց եւ անմար կրակի մոտ հարգանքի տուրք մատուցեց եղեռնի զոհերի հիշատակին:

1 comment:

Anonymous said...

PAYQARELU ENK MINCHEV VERJNAKAN HAXTANAK!!!

Արխիվ