8.4.08

ՍԵՐԺԻԿ ՀԵՌԱՑԻՐ, ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ, ԱԶԱՏ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ և ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ!

Մի քանի րոպե առաջ ստացա ստորև նշված առաջարկությունը:

Հայ ժողովուրդ,

Վաղը ժամը 20.00 բոլորս այցելում ենք Հանրապետության հրապարակում կազմակերպված Սերժիկի շոուին ու այն ՀԱՐԱՄ ԱՆՈՒՄ:

Գնում ենք այնտեղ, որպես սովորական մասնակիցներ, լսում ենք երաժշտություն և սպասում ենք մութն ընկնելուն:

Ժամը 21.00-ից 21.30 ընկած ժամանակահատվածում, երգերից մեկի ավարտից հետո բոլորս միահամուռ կերպով սկսում ենք վանկարկել ՍԵՐԺԻԿ ՀԵՌԱՑԻՐ, ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ, ԱԶԱՏ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ և ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ! Ու դրանով իսկ հարամ ենք անում Սերժիկի միջոցառումը:

Հավատացեք, որ մեր վանկարկություններին միանալու են մասնակիցների մեծ մասը:

Ժողովուրդ, հավաքվելու և մեր բողոքի խոսքը ասելու սրանից լավ հնարավորություն չի կարելի պատկերացնել:

Նրանք իրենց անհեռատեսությամբ նվեր են անում մեզ ու մենք իրենց միջոցառումը հարամ կանենք:

Խնդրում ենք այս տեղեկատվությունը հնարավորինս շատ տարածել:

ՀԱՐԱՄ ԱՆԵՆՔ ԱԿՑԻԱ!!!

ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ!!!

2 comments:

Anonymous said...

+1

Anonymous said...

joxovurd, nujnisk bnutjunn a xangarum vor serjiki shown chstacvi,Astvac mer het a mer azatutyan u ardarutjn pajkarum u menk iravunk chunenk ajn partvel.
PAYKAR, PAYKAR MINCHEV VERJ!!!!!!!!!!

Արխիվ