17.4.08

ԽԱՂԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈւԹՅՈւՆ

ԴԱՎԻԹ Կ.

Խաղում են Կառավարություն:
Խաղում են Կոալիցիա:
Խաղում են Վեհափառություն:

Ավազակապետերը երեւակայությունից կաղում են: Իսկ նրանց տարատեսակ խորհրդականներն ու քարտուղարուհիները տկարամիտ են: Այդ իսկ պատճառով իրենց վարք ու բարքում նողկալիության աստիճանի կռահելի կեւորկովի օգնականներն ու տարբեր տրամաչափի պարտկոմները որոշել են բեմադրել «նոր կառավարություն» խաբկանք-բուֆոնադը: Ոգեշնչման աղբյուր են ծառայել, հավանաբար, ցածրորակ հնաոճ ամերկյան մարտաֆիլմերը, որտեղ միշտ լինում է չար ոստիկան (իմացիր. Քոչարյան), որը ծեծելով սատկացնում է կասկածկալներին (իմացիր. Ժողովրդի): Լինում է նաեւ բարի ոստիկան (իմացիր. Սերժ), որը մեղմիկ հոգնած հայացքով հորդորում է ծնկի գալ եւ չհասցնել գործը ծեծուջարդի: Ասել է թե դաժան անհավատին փոխարինելու է եկել խաղաղասեր, նախարարներին «դու» դիմող վերափոխիչը: Եկել է չեզոք ու բանիմաց կառավարիչների թիմով:

Արդյո՞ք դա այդպես է: Դատեք ինքներդ, թե ինչ կառավարություն ունենք.

- Հանրությանը բազմիցս ստած, անսկզբունքային քաղաքական հայացքներով կլանի կամատար վարչապետ, որի սեղանի սրբագիր գիրքն է Սերժի նախընտրական ցնորք-ծրագիրը
- Քոչարյանի Արմենչիկ, որին ջանասիրաբար փորձում են աշխատանքի տեղավորել որպես կառավարության նիստերի դահլիճի ինտերյերի լուռ պարագա
- Դեսպան Նալբանդյան, որին պաշտոն նվիրվեց «շնորհավորանք Սարկոզիից» հաջողված օպերացիայի համար
- Գենշտաբի Խաչատուրով, որին պաշտոն տրվեց նվիրվեց «մարտի 1-ի ջարդ» հաջողված օպերացիայի համար
- Կոալիցիոն հաճախորդներրի տոնավաճառ մանր-մունր պաշտոնների համար
- Անթիվ-անհամար նախարարությունների ստեղծում, որպեսզի ցանկացած ծախված վազգեն մանուկյան գործի դրվի կամ էլ դըհոլի պես ճամփորդի գոնդոլաների երկիր
- Միակիկների մարտնչող տգիտության հաղթական արշավ
- Կեղծ ընդդիմության գարնանային զորակոչ կազմակերպող Գեներալ Սյամո
- Գազի գների արձակում (երեւի թե Քոչարյանն իրեն արդեն Գազպրոմի հայաստանյան վասսալ է զգում` ձգտելով հաճոյանալ նոր շեֆին եւ ապահովել գերշահույթներ)
- Բյուջետային նվերներ ընտրություններում շատ ծախսված օլիգարխներին (մարզադաշտերում նախագահական բեսեդկաների եվրանորոգում):

Ահա սա է «նոր կառավարությունը»: Տնտեսական ահաբեկչության կառավարությունը:

Իսկ մարմնավաճառության այս խրախճանքին զուգահեռ կյանքն ընթանում է իր սովորական հունով.

- Ամայի քաղաքական դաշտ եւ հալածանքներ, քաղաքական զբոսնողների ոտնահետքերի արձանագրում
- Եթերազուրկ Գալա եւ հարկային ստուգումներ մամուլում
- Պատնեշված Ազատության հրապարակ եւ ձերբակալված Մյասնիկյան
- Ժողովրդի շարունակական պատանդացում …

Վերջում էլ կասեն, որ այս խամաճիկները ոչ միայն «կոալիցիոն», այլ նաեւ «վեհապառ» կառավարություն են: Վեհափառ, ուրեմն՝ քննադատությունից դուրս: Այնքան ժամանակ քանի դեռ այն չի դառնա ՕՐԵՆՔԻՑ դուրս:
Կդառնա մեր կամքով, մեր ուժերով, մեր պայքարով:

1 comment:

Anonymous said...

Naye brnapetutyun e xaxum seerjik@ , bayc da el chi stacvum , vorovhetev vorpes kanon brnapeteric vaxenum en , bayc serjik@ aveli shut caxri u arhamarhanki zgacum e arajacnum mardkanc mot , kan vaxi, vonc vor asum er TER-PETROSYAN@, serjik@ xaxal chgiti, xaxaluc el misht tanul e talis, uxaki es mard@ hivand e minchev amen inch chkorcni chi karox xaxic durs gal, de inch @ntrox@ inkn e.
ALIS

Արխիվ