17.4.08

Սնանկացած պետություն թե՞ թալանված ժողովուրդ

ՀԱՅԿ Ն.

Տիգրան Սարգսյանի վարչապետական առաջին հրովարտակը վերաբերում էր գազի գների մոտ 70% բարձրացմանը: Ըստ նրա պատճառը այն է, որ պետությունը այլևս չի սուբսիդավորելու բնական գազը: Սրանից կարել է միայն մի ենթադրություն անել, որ ներկայիս ճգնաժամային վիճակում, երբ ամեն մի փոքրիկ տհաճություն ավելի է գրգռում ժողովրդին, պետության հնարավորությունները չեն ներում վճարելու այդ 70%:

Նաև մի կողմ դնելով այն փաստը, որ Ռուսաստանին տրվող այդ վճարները գալիս էին հենց նույն՝ Ռուսաստանին վաճառված Հրազադնի Էլեկտրակայանի 5-րդ բլոկից ստացված գումարներից, հանգում ենք այն հետևության, որ այսօր Հայաստանը գտնվում է ֆինանսապես սնանկ վիճակում:

Նկատի ունենալով, որ պետություն կոչեցյալ վերացական մարմինը հենց ժողովուրդն է և այսպիսով պետությանը պատկանող ամեն մի բան հանրային սեփականություն է, ապա կարող ենք ասել, որ հանրությունը հասցվել է ֆիանանսական սնանկության: Եթե նայենք վերջին 10 տարիներին կտեսնենք, որ Հայաստանը և հետևաբար Հայաստանի քաղաքացիները համարյա չունեն ոչ մի հանրային գույք:

Տելեկոմը, քիչ թե շատ պիտանի գործարանները, երկաթուղին, օդային ինֆրաստրուկտուրան, ոսկու պահուստները, ատոմակայանի կառավարումը, հանքերը, էլ-ցանցը այլևս չեն պատկանում Հայաստանի հանրությանը: Բոլորը փոշիացվել են, այնինչ կարելի էր զարգացնել:

Այո, հասկանալի է, որ ներդրումները հարկավոր են և որոշ դեպքերում մասնակի մասնավորեցումը կարող է լուծել դա, բայց ինչպես կարելի է օտարել հանրության սեփականությունը առանց նրա կարծիքն ու համաձայնությունը ունենալու:

Այսինքն ՔոչարյանաՍեռժական ռեժիմը թալանեց ժողովրդին: Ո՞րտեղից կարելի է գտնել ավազակապետության ավելի վառ ապացույց :

3 comments:

Anonymous said...

qaghaqaciakan anhnazandutyan hzor aliqner@ cncum en

hianum em hamazhoghovrdakan sharzhman maqrutyamb, imastnutyamb, qajutyamb, kamqov, andznazohutyamb, yev xonarhvum ir nerkayacucichneri arjev

@ndvzum em mardaspan chishxanutyunneri brnakalutyan dem, yev vorpes boghoqi cuyc shprtum kompozitorneri miutyan andamutyan hangamanqs qocharyanaserzhakan avazakapetutyan tchakatin

tigran tahmizyan

april 17, 2008
los anjeles

Anonymous said...

ԽԱՂԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈւԹՅՈւՆ

Խաղում են Կառավարություն:
Խաղում են Կոալիցիա:
Խաղում են Վեհափառություն:

Ավազակապետերը երեւակայությունից կաղում են: Իսկ նրանց տարատեսակ խորհրդականներն ու քարտուղարուհիները տկարամիտ են: Այդ իսկ պատճառով իրենց վարք ու բարքում նողկալիության աստիճանի կռահելի կեւորկովի օգնականներն ու տարբեր տրամաչափի պարտկոմները որոշել են բեմադրել «նոր կառավարություն» խաբկանք-բուֆոնադը: Ոգեշնչման աղբյուր են ծառայել, հավանաբար, ցածրորակ հնաոճ ամերկյան մարտաֆիլմերը, որտեղ միշտ լինում է չար ոստիկան (իմացիր. Քոչարյան), որը ծեծելով սատկացնում է կասկածկալներին (իմացիր. Ժողովրդի): Լինում է նաեւ բարի ոստիկան (իմացիր. Սերժ), որը մեղմիկ հոգնած հայացքով հորդորում է ծնկի գալ եւ չհասցնել գործը ծեծուջարդի: Ասել է թե դաժան անհավատին փոխարինելու է եկել խաղաղասեր, նախարարներին «դու» դիմող վերափոխիչը: Եկել է չեզոք ու բանիմաց կառավարիչների թիմով:

Արդյո՞ք դա այդպես է: Դատեք ինքներդ, թե ինչ կառավարություն ունենք.

 Հանրությանը բազմիցս ստած, անսկզբունքային քաղաքական հայացքներով կլանի կամատար վարչապետ, որի սեղանի սրբագիր գիրքն է Սերժի նախընտրական ցնորք-ծրագիրը
 Քոչարյանի Արմենչիկ, որին ջանասիրաբար փորձում են աշխատանքի տեղավորել որպես կառավարության նիստերի դահլիճի ինտերյերի լուռ պարագա
 Դեսպան Նալբանդյան, որին պաշտոն նվիրվեց «շնորհավորանք Սարկոզիից» հաջողված օպերացիայի համար
 Գենշտաբի Խաչատուրով, որին պաշտոն տրվեց նվիրվեց «մարտի 1-ի ջարդ» հաջողված օպերացիայի համար
 Կոալիցիոն հաճախորդներրի տոնավաճառ մանր-մունր պաշտոնների համար
 Անթիվ-անհամար նախարարությունների ստեղծում, որպեսզի ցանկացած ծախված վազգեն մանուկյան գործի դրվի կամ էլ դըհոլի պես ճամփորդի գոնդոլաների երկիր
 Միակիկների մարտնչող տգիտության հաղթական արշավ
 Կեղծ ընդդիմության գարնանային զորակոչ կազմակերպող Գեներալ Սյամո
 Գազի գների արձակում (երեւի թե Քոչարյանն իրեն արդեն Գազպրոմի հայաստանյան վասսալ է զգում` ձգտելով հաճոյանալ նոր շեֆին եւ ապահովել գերշահույթներ)
 Բյուջետային նվերներ ընտրություններում շատ ծախսված օլիգարխներին (մարզադաշտերում նախագահական բեսեդկաների եվրանորոգում):

Ահա սա է «նոր կառավարությունը»: Տնտեսական ահաբեկչության կառավարությունը:

Իսկ մարմնավաճառության այս խրախճանքին զուգահեռ կյանքն ընթանում է իր սովորական հունով.

 Ամայի քաղաքական դաշտ եւ հալածանքներ, քաղաքական զբոսնողների ոտնահետքերի արձանագրում
 Եթերազուրկ Գալա եւ հարկային ստուգումներ մամուլում
 Պատնեշված Ազատության հրապարակ եւ ձերբակալված Մյասնիկյան
 Ժողովրդի շարունակական պատանդացում …

Վերջում էլ կասեն, որ այս խամաճիկները ոչ միայն «կոալիցիոն», այլ նաեւ «վեհապառ» կառավարություն են: Վեհափառ, ուրեմն՝ քննադատությունից դուրս: Այնքան ժամանակ քանի դեռ այն չի դառնա ՕՐԵՆՔԻՑ դուրս:
Կդառնա մեր կամքով, մեր ուժերով, մեր պայքարով:

Haik said...

Հարգելի Տիգրան
Ժողովուրդը հաղթանակէլու է:
Երանի Ձեզ պես վեհություն ունենային նաև մյուս երաժիշտները:

Արխիվ