16.4.08

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ. ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԳԱԼՈՒ Է ՁԵՐ ԵՏԵՎԻՑ

Գարնանամուտի շարժման հակառակորդները ամեն կերպ փորձում են նսեմացնել այդ գործընթացի քաղաքական բնույթը, տեղի ունեցածին փորձելով վերագրել զանազան` ոչ գաղափարական երանգներ: Գռեհկաբանությունը նույնիսկ հասավ այնտեղ, որ փորձեցին ասել, թե Ազատության հրապարակում գիշերելու համար մարդկանց վճարել են:
Ճիշտն ասած` այս մոտեցման համար իշխանություններին ու նրանց սպասարկուներին չեմ էլ մեղադրում, որովհետեւ նրանք տեղի ունեցածը փորձում են ընկալել սեփական պատկերացումների, արժեհամակարգի շրջանակներում: Ինչը, օրինակ կարող է Բառադի Համոյին ստիպել գիշերը մնալ Ազատության հրապարակում. իհարկե հինգ հազար դրամը: Եւ ինչն է Հանրապետական կուսակցության անդամներին պահում իրենց կուսակցության մեջ, իհարկե հինգ հազար դրամը: Ինչի վրա էր հույս դնում Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելիս. իհարկե հինգ հազար դրամի:
Ինչեւէ. կան իշխանական խոսափողի դերում գտնվող անձինք, ովքեր պակաս գռեհիկ մեկնաբանություններ են անում ՀՀ առաջին նախագահի ղեկավարած Գարնանամուտի շարժման մասին: Նրանք ասում են, որ դա սոցիալական բունտ է, այսինքն մարդիկ զզված սոցիալական ծանր վիճակից դուրս են եկել փողոց: Այս պնդումը առավել քան անհեթեթ է, որովհետեւ շարժման կորիզը Իրականում միջին խավի եւ ուսանողության ներկայացուցիչներն են, մարդիկ, ովքեր որեւէ կերպ չեն տեղավորվում սոցիալական բունտի համատեքստում: Այնպես որ Գարնանամուտի շարժման ակունքները բոլորովին այլ տեղ պետք է փնտրել` քաղաքացիական անպաշտպանության:

Շարունակությունը կարդացեք ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅՔԱ՛Ր, ՄԻՆՉԵՎ ՎԵ՛ՐՋ ընդհատակյա թերթում:

6 comments:

Anonymous said...

Nikol jan halal lini qo kerats kat@!
Ay aydpes jorovrdin petq e artun pahel qo tarm xosqov!
qez lav nayi-KGBI arnetner@ text cimanan!
du mer azgin der shat es petq gone ayd himikva kargavichakov-mer axper CHEGEVARA jan!:)
Et xi erba "turq@" duxov exel vor hima lini, es drants xzik...b.!

ay aydpes "duxov" michev verch!Es adrbejanum metsatsats turqerin piti verchapes mi or hanenq "trass"-
Hartelu enq!!!!!!!!

Anonymous said...

inchpes misht parzapes hrashali en xosqerd, Nikoj lan,ev iskapes zoxovrdin artun e pahum.menq hianum enq qezanov ev qez shat sirum

mi xumb norvegahajer

Anonymous said...

Nikol hima amenadjvar pahn e, mardik shat jamanak chgiten vax@ inch e linelu u anoroshutyun@ amenasarsapelin e, chnayac mardik havatum en, havatum en Levoni mtki chkunutyan@ u ko nman azniv payqaroxneri kamqi ujin, mek e haxtel enk, mi qich el e petk hamberel irenk irenc kvochnchacnen.
ALIS

Anonymous said...

NIKOL!!!! NIKOL!!!
NIKOL JAN XOSQER CHEM GTNUM ASELU...
ES MI QANI TARI E INCH PAXEL EM EREVANIC, IM ZNNDAVAYRIC, IM HARAZAT QAXAQIC. MI QANI TARI E INCH APRUM EM MOSKVAYUM, INZ HAMAR OTAR QAXAQUM. BAYC ESTEX ES INZ AVELI APAHOV U AVELI TER EM ZGUM, QAN EREVANUM. AYS TEXTN AMBOXCHOVIN IM HOGU JICHN E!!
SHAT APRES!!!

Anonymous said...

Մեր քաղաքական պայքարն, ինչպես իրավացիորեն նկատում է առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ընթացել, ընթանում եւ ընթանալու է «գանդիզմի» խաղաղ անհնազանդության հունով եւ իշխանությունների անտեսման/չճանաչման միջոցով:

Սակայն դա չի նշանակում, որ Հայաստանի ազատ ժողովրդի քաղաքացիական պայքարը չի կարող ընդունել այլ՝ ինքնաբուխ ձեւեր նույնպես: Ինչու ոչ, այդ ձեւերը կարող են ներխուժել ազգը գնդակահարածների «բարձրապարիսպ դղյակները, ճաշասենյակներն ու օթոցները»:

Իրավացի ես, Նիկոլ, վաղ թե ուշ, այսպես կամ այնպես, սակայն դրանք բոլորը կզգան ժողովրդի ցասումն իրենց մաշկի վրա:

Anonymous said...

You are really so smart. Me and thousands of others like me who in fact are not vulnerable and can so far afford living in Armenia have joined the movement as the only thing we want is not to be humiliated by any ignorant and brutal force. The only thing we strive for is living a decent and lawful life.

Արխիվ