16.4.08

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ՆՈՎԱՅԱ ԻԶՎԵՍՏԻԱ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻՆ

- Լեւոն Հակոբի, ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը մինչ նախագահական ընտրությունները եւ դրանից հետո Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ:

- Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում փետրվարի 19-ին, հնարավոր չէ անվանել ընտրություններ: Դա ժողովրդի կամքի նկատմամբ կոպիտ բռնություն էր: Այդ օրվան նախորդել են բերման ենթարկումները ոստիկանություն եւ իմ հազարավոր կողմնակիցների ձերբակալությունները: Նրանց սպառնացել են, վախեցրել, որ չմասնակցեն իմ ընտրարշավին: Իմ հանրահավաքների ժամանակ իշխանությունների կողմից պրովոկացիաներ են կազմակերպվել, իշխանություններին ենթակա հեռուստատեսային բոլոր ալիքներով տեղի է ունեցել նախընտրական քարոզարշավի միակողմանի լուսաբանում, ժողովրդի աչքում իմ անձի հրեշավորում: Ընտրությունների օրը նույնպես իմ 200 կողմնակիցներ, վստահված անձինք, դիտորդներ ծեծի են ենթարկվել: Ամենասարսափելին տեղի է ունեցել ժամը 20-ից հետո, երբ ընտրատեղամասերը փակել էին ձայների հաշվարկի համար: Տեղի է ունեցել վստահված անձանց զանգվածային վտարում եւ ընտրությունների արդյունքների կեղծում:

Կարդացեք շարունակությունը ...

No comments:

Արխիվ