10.4.08

ԻՆՉ ՊԱՏԱՀԵՑ ՆՐԱ ՀԵՏ, ՈՎ ՊԱՏՌԵՑ ՎԿԱՅԱԿԱՆԸ

Հաճախակի մտածում էի ազգի այս քաջ զավակի մասին:

Ա1+
[16:09] 10 Ապրիլի, 2008

՚Վկայականս պատռելու ցանկություն մոտս առաջացավ միանգամից,բայց հասունացել էր երկար ժամանակ, քանի որ ամիսներ շարունակ ես ապրում էի անարդարության եւ կեղծիքի, համատարած տգիտության դեմ պայքարի գաղափարներով ու դրանք ինձ երբեք հանգիստ չէին տալիՙ,- ՚Ա1+ՙ-ի հետ բացառիկ զրույցում ասաց ՀՀ Ոստիկանության այլեւս նախկին աշխատակից Աշոտ Թադեւոսյանը:
Նա փետրվարի 26-ի հանրահավաքի ժամանակ հայտարարեց, թե ամաչում է, որ ոստիկան է եւ պատռեց վկայականը: Դրանից հետո Աշոտ Թադեւոսյանին սկսել են հետապնդել. ՚9 օր շարունակ ենթարկվել են քաղաքական հետապնդման, որից հետո, քանի որ վտանգված էր իմ եւ ընտանիքիս անվտանգությունը, մարտի 5-ին ինքնակամ ներկայացել եմ իմ ղեկավարությանը:
Ոստիկանության անվտանգության վարչությունում ծառայական քննության անցկացնելուց հետո ինձ որպես կարգապահական տույժ՝ տասնօրյա կալանքի ենթարկեցին: Տույժս կրելուց հետո միայն պետիցս տեղեկացա, որ ինձ հեռացրել են համակարգից: 18 տարվա ծառայությունից հետո եւ ընդամենը ստաժիցս 5 ամսվա պակասության համար ինձ զրկեցին ծառայողական կենսաթոշակի անցնելու եւ աշխատավարձիս 20-ապատիկը ստանալու իրավունքիցՙ,- պատմում է քաղաքական հայացքների համար ոստիկանության համակարգից հեռացված ոստիկանը:
Նա, ի դեպ, նկատում է, որ ոստիկանության համակարգում իր աշխատանքի ընդհանուր տեւողությունը 23 տարի է: Բայց այն, ինչ այսօր կատարվում է իր հետ, Աշոտ Թադեւոսյանի համար անսպասելի չէր. ՚Եթե սկզբնական շրջանում ինչ-որ տեղ ինձ մեղավոր էի զգում եւ զղջում էի արարքիս համար, մտածելով, թե սխալ եմ վարվել, որ հրապարակավ պատռել եմ ծառայողական վկայականս, առանց հրաժարական դիմում գրելու, բայց հիմա, ավելի քան երբեք, չեմ ափսոսում արածս եւ ոչ մի քայլի համար, ընդհակառակը, ես ինձ երջանիկ ու հպարտ եմ զգում, որ իմ ժողովրդի կողքին եմՙ: Այս եզրակացությանը Աշոտ Թադեւոսյանը եկել է մարտի 1-ի իրադարձություններից հետո:
՚Հիասթափված եմ հատկապես ստալինյան բռնապետական ռեժիմին հատուկ գործողություններից, օր-օրի մարդուն ավելի են զրկում ազատ խոսքի եւ միմյանց հետ հաղորդակցվելու իրավունքից, ամենուրեք ոտնահարվում են մարդու իրավունքները, շարունակվում են քաղաքական բնույթ կրող, ապօրինի ձերբակալությունները, որոնք ուղեկցվում են ստորացումներով եւ խոշտանգումներովՙ,-ասում է Աշոտ Թադեւսյանը եւ ավելացնում, որ ինքը երբեք քաղաքականությամբ չի զբաղվել, բայց այսօր ավելի ու ավելի է համոզվում, որ միակ մարդը, ով կարող է երկիրը դուրս հանել ճգնաժամային վիճակից, Լեւոն Տեր-Պետրոսյանն է. ՚Մարդ, որի համար սեփական ժողովրդի բախտն ու ճակատագիրը, ազատ եւ օրինական երկրում ապրելու վեհ ցանկությունը բարձր գնահատեց իր անձնական շահերիցՙ:
Աշոտ Թադեւոսյանն ի դեպ, որեւէ շփում չունի քաղաքական գործիչների հետ, նա Տեր-Պետրոսյանի թիմի անդամ չի, հանրահավաքներից հետո չի հանդիպել որեւէ քաղաքական գործչի, նա ուղղակի քաղաքացի է, որն իր քաղաքացիական դիրքորոշման համար այսօր զրկանքներ է կրում, մնացել է գործազուրկ:
Աշոտ Թադեւոսյանը սակայն չի դադարեցնելու պայքարը. ՚Ես այսուհետ իմ ժողովրդի կողքին եմ, եւ պայքարելու եմ հանուն ազատության եւ արդարության, հանուն մեր երեխաների պայծառ ապագայի: Ես աշխատածս տարիներին երբեք իմ խղճին ու գաղափարներին դեմ չեմ գնացել, երբեւէ պաշտոնամոլության եւ փառամոլության հիվանդությամբ չեմ տառապելՙ,- ասում է Աշոտ Թադեւոսյանը եւ կրկնում, որ այսօր էլ ամաչում է. ՚Այո, կրկնում եմ, որ ամաչում եմ, ամաչում եմ 18 տարիների ընթացքում տեսած բազմաթիվ անարդարությունների համար, ամաչում եմ ընտրակեղծիքներին իրենց անմիջական մասնակցությունն ունեցած որոշ ոստիկանների համար, նրանց, ովքեր կերտեցին մեր ապագան եւ այսօրվա իրականությունը: Ամաչում եմ, որ ռեժիմի հրահանգով ոստիկանության ներքին զորքերի, բանակի եւ այլ ծառայությունների աշխատակիցները իրականացրեցին մարտի 1-ի ու 2 ի ջարդերն ու սպանությունները: Իմ խիղճը հանգիստ է, նպատակս՝ արդար, որովհետեւ ես մաքում եմ հեռանում եւ իմ ժողովրդի կողքին եմ, դուք մտածեք, թե ոնց եք ապրելու եւ ձեր երեխաների աչքերին նայելու՝ պարոնայք արյունոտ ձեռքերով ի ծնե ոստիկաններ: Ես խոնարհվում են ոստիկանության այն աշխատակիցների եւ իմ ընկերների առջեւ, որոնք կանգնած էին եւ կանգնելու են ժողովրդի կողքին, փառք նրանցՙ,- ասում է Աշոտ Թադեւոսյանը:
Նա նաեւ խնդրանք ուներ իշխանություններին. ՚Ազատ արձակեք քաղաքական նկատառումներով ձերբակալված նվիրյաներին. դուք ինքներդ էլ գիտեք, որ նրանք քրեական հանցագործներ չեն, այլ ազգի սերուցքըՙ:

3 comments:

Anonymous said...

shnorhakalutyun, Ashot Tadevosyan!

zhoghovurt

Haik said...

+1
+1

Anonymous said...

Ashodin yev ir gnoj yes antsamp ge janchnam, abakaghagan, urakh-zevart mart er, 20 darvan vosdigan, payts abarantsii ir makur hokin, ughigh mdadzelagerbe, iren tuyl che devin "guyr vgan" ella prnutyunerun yev anartarutyunnerun, ir ashkhdanke yev toshage zohets hanun joghovrtayin sharjumin, abres Ashod...

Արխիվ