Ապրիլի 9 ին, «քաղաքակիրթե աշխարհի օրհնությամբ, Հայաստանում հաստատված ավազակապետական վարչախմբի մի պարագլխին փոխարինեց մեկ ուրիշը: Փոխարինեց զանգվածային ընտրակեղծիքների, աննախադեպ բռնությունների, քաղաքական հալածանքների եւ խաղաղ ցուցարարների դեմ կազմակերպված սահմռկեցուցիչ սպանդի միջոցով:
Արեւմուտքը բավարարվեց հայաստանյան իրադարձություններին վերաբերող արտաքուստ խիստ, բայց իրականում դատարկ ու անպատասխանատու հայտարարություններով, կամա թե ակամա նպաստելով հանցագործ իշխանությունների վերարտադրությանը:Եւրոպական կազմակերպությունները, առաջնորդվելով քաղաքական նկատառումներով եւ կրկնակի ստանդարտներով, բռնեցին ոչ թե ժողովրդավարության, ազատության եւ իրավական պետության գաղափարներով տոգորված Հայաստանի նոր քաղաքացիական հասարակության, այլ անօրինական վարչախմբի կողմը:
Առերեւույթ կայունության ապահովման շահագրգռությամբ, բայց ծածկաբար Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանի դիրքերը թուլացնելու նպատակով, Արեւմուտքը նախընտրեց մեր երկրում ունենալ խոցելի լեգիտիմությամբ օժտված բռնապետություն, քան ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն:
Անկախ, սակայն, միջազգային հանրության այս վրդովեցուցիչ վերաբերմունքից, ակնհայտ է, որ հայ ժողովուրդը, հավատարիմ մնալով ազատության եւ ժողովրդավարության գաղափարներին, չի համակերպվել եւ երբեւէ չի համակերպվելու իր կամքի բռնի ոտնահարման նմանօրինակ փաստի հետ:
Պատահական չէ, որ նորընծա բռնազավթչի երդման արարողությունը տեղի ունեցավ մի կողմից՝ ոստիկանության եւ բանակի ստվարախումբ գումարտակների սվինների ներքո, մյուս կողմից՝ համաժողովրդական ցասման ու բողոքի զանգվածային միջոցառումների ուղեկցությամբ: Այդ միջոցառումների շարքում կարեւոր տեղ էր զբաղեցնում նաեւ բանտերում եւ ազատության մեջ գտնվող բազմաթիվ քաղաքական գործիչների ու ազատամարտիկների հայտարարած հացադուլը:
Գիտակցելով հանդերձ քաղաքական պայքարի այդ ծայրահեղ միջոցի կարեւորությունը եւ խորապես գնահատելով հացադուլավորների սխրանքը, ես այնուամենայնիվ կոչ եմ անում՝ այս պահից դադարեցնել հացադուլը: Ձեր առողջությունը, անկոտրում կամքը եւ վճռականությունը անհրաժեշտ են համաժողովրդական պայքարի հետագա հանգրվաններում ավելի արդյունավետ ներդրվելու համար: Ապրիլի 9 ը ոչ թե վերջը, այլ սկիզբն է այդ սրբազան պայքարի, որի դրսեւորման քաղաքական եղանակներն առաջիկայում հասանելի կլինեն մեր հասարակությանը:
Կասկած չունեմ, որ համաժողովրդական շարժման հարատեւությունը կստիպի նաեւ միջազգային հանրությանը՝ փոխելու իր վերաբերմունքը մեր պետության նկատմամբ:
10 ապրիլի, 2008 թ.
Լեւոն Տեր Պետրոսյան
10.4.08
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՉԸ
Հեղինակը՝ Haik Ժամը՝ 23:33
Subscribe to:
Post Comments (Atom)
14 comments:
Khonarhvum em.
zhoghovurt
Mecargo Ter_Petrosyan,
shnorhakalutjun Dzer kochi hamar:xndrum enq mi qich hachax greq:menq Dzer xelaci mtqeri ev xosqi karoty shat unenq:aravel evs ajsor
mi xumb norvegahajer
Ayo aveli hachax, vorovhetev mardik dzez noric havatacin , noric @ntrecin vorpes arajnord u arden amen or unen dzer karik@, isk te inch en anum u asum yevropan u rus@ karevor che, menk karox enk mer harcer@ inknuruyn lucel, yete voch aysor,vax@ kgtnenk xndri lucum@, mez hay en asum.
ALIS
Payqar@ nor e sksvum... Hazar em asel ev der aselu em - "Payqar, Payqar minchev verj-i verj@ der chi ekel"!!!!
Aynpes vor payqar minchev haxtanak!!!
Միանշանակ, պայքարը նոր է սկսում:
Ազատության համար պայքարը մեկ օրվա պայքար չէ:
Ազատության միայն նա է արժանի, ով դրա համար պատրաստ է պայքարել ԱՄԵՆ օր - կասեր հանճարեղ բանաստեղծը:
Այդ պայքարում շատերս հասել ենք առաջին եւ ամենակարեւոր հանգրվանին` սպանելով մեր ներքին ստրուկին, ազատվել ենք ինքներս:
Շատերս, բայց ոչ բոլորը:
Բայց շուտով նույն կերպ կազատագրվեն լրագրող թե գործարար, զինվոր թե ոստիկան, դատավոր թե դատախազ, մտավորական թե հոգեւորական:
Եվ այդ իսկ պահին բռնապետությունը կինքնալուծարվի` երդվյալ օդապարիկի տեսքով կորչելով հորիզոնից:
Եվ դա` այսօր դեռեւս անհաղորդ միջազգային հանրության զարմացած հայացքների ներքո:
Մեծարգո Նախագահ
Հաղթողի հանգստությամբ եւ անկոտրուն վճռականությամբ սպասում ենք այս սրբազան պայքարի դրսեւորման քաղաքական եղանակների հայտարարմանը:
Պայքար, պայքար մինչեւ վերջ:
srank mer @ntanikin chen patkanum joghovurd jan ,payqarenk minchev verj...
Ցանկացած համազգային շարժում երկար պրոցես է:
Պետք է խնայել մեր ուժերը հարատև պայքարի համար: Պետք է կատարելագործել մեր պայքարի միջոցները ազատության համար:
Հաղթանակը անկասելի է:
Amot ayn mardkanc ovqer masnakcel en hamergin, hravarutyany & hazar angam knereq` qaqakerutyan@: Paron L. Ter-Petrosyan menq Dzer het enq, & ays haraberakan lrutyun@ vochinch chi nshanakum, menq chenq moracel & chenq morana:
Paron Ter-Petrosyan menq Dzes havatum enq, & havatum enq vor Duq et cheq kangnelu!!!
PAYQAR PAYQAR MINCHEV VERJ: serjik HERACIR` ANDUR ararats:
Tiar Naxagah, aknatsanqov em verabervum Dzer yuraqanchyur xosqin:
Aknkalum enq Dzer hetaga arajnordutyuny:
joxovurd, arajarkum em hima el aravotjan kaxakakan vazk kazmakerpel. Aravotjan durs gank vazelu ev mez het unenank kaxakakan bantarkjalneri lusankarner@. Amen aravot 3 shrjan pttvenk azatutjan hraparaki shurj@.
Shat hetakrkir e, te sran inchpes kardzaganken serjikenk, karoxa arvot@ vazeln el argelen?
Kaghakakan vazk, paykare sharunakelu yev zargtsenelu lav aradjark e.
Paikar Paikar Minchev Verch !!!
hrashali arajark e aravotjan vazqy:nujnsik da erekojan el karelie anel;evropaciq himnakanum vazumen erekonery, ev nujnisk cerekn el:erb vor harmare irenc;ajnpes vor da hrashali arajark e:ev inch petq e asen? da inchpes petq e argelen?
Dzez hajoxutjun ev menq dzez het enq
Norvegahajer
Post a Comment