[22:30] 01 Մարտի, 2008
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ին հրամանագիր է ստորագրել արտակարգ դրություն հայտարարելու մասին.
՚Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգին սպառնացող վտանգը կանխելու եւբնակչության իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու նպատակով, ղեկավարվելով Հայաստանի Հարապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ եւ117-րդ հոդվածի 6-րդ կետերով` ո ր ո շ ու մ ե մ.
1. Երեւան քաղաքում 2008 թվականի մարտի 1-ից 20 օր ժամկետով հայտարարել արտակարգ դրություն:
2. Արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայող հանգամանքների վերացման եւայլ հրատապ հարցերի կանոնակարգման եւիրականացման ղեկավարումը վերապահել Հայաստանի Հանրապետության Նախագահին:
3. Արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովումը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը եւՀայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:
4. Սահմանել արտակարգ դրություն հայտարարված տարածքում հետեւյալ ժամանակավոր սահմանափակումները՝
1) ժողովների, հանրահավաքների, ցույցերի, երթերի եւայլ զանգվածային միջոցառումների իրականացման արգելում.
2) գործադուլների եւկազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումների արգելում.
3) իրավապահ մարմինների կողմից, անհրաժեշտության դեպքում, անձանց, տրանսպորտային միջոցների տեղաշարժի սահմանափակում եւզննության իրականացում.
4) զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական եւներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող են իրականացվել բացառապես պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության սահմաններում.
5) առանց համապատասխան պետական մարմինների թույլտվության՝ թռուցիկների եւայլ ձեւով քաղաքական քարոզչության իրականացման արգելում.
6) արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայող հանգամանքների վերացմանը խոչընդոտող կուսակցությունների եւայլ հասարակական կազմակերպությունների գործունեության ժամանակավոր կասեցում.
7) արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտած եւ տվյալ տարածքում չբնակվող անձանց վտարում` նրանց միջոցների հաշվին, իսկ միջոցներ չլինելու դեպքում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` կատարված ծախսերի հետագա փոխհատուցման պայմանով:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ սույն հրամանագրի իրականացումն ապահովելու ուղղությամբ:
6. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում տեղեկացման պահիցՙ:-0-
1.3.08
ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ
Հեղինակը՝ Haik Ժամը՝ 23:08
Subscribe to:
Post Comments (Atom)
1 comment:
Baiz Inch Hymkiza Sarkvaz Nman Hraman Tvoxn !!! -Artakarg Iravichak-
Axr Orenkn Misht Zaraeznel Azgin ev Joxovrdin Strkaznely ev Vochnchaznely Hamar ...
Yremn Irok Npatak Ynen Vrchnakanapes Haiastané Sarkel Strykneri Goti ev Irenkel Linen
(Pashaner)...
Ete 10 tarva Karavarytian Ardynkym rachazav Nman Ardar ev Iravazi Joxovrdakan Alik - Da Nshanakyme Vor Nranz Inch Gnovel Lini Petke Heraznel Ishxanytyniz....
Ev Makrel Goyazaz HakaHaikakan ,HakaJoxovrdakan Tramadrvazytynern
Post a Comment