1.3.08

Ա1+

ԱՅՐՎՈՒՄ ԵՆ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐ

[22:31] 01 Մարտի, 2008Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչեւ կամրջի մոտ կայանված ոստիկանության բոլոր մեքենաները ջարդուփշուր են արված, այրվում են երկու վիլիս, չորս մարդատար մեքենա, մեծ քանակությամբ մարդիկ են հավաքված: Այստեղ տեղակայված են եղել նաեւ ռազմական ուժեր, որոնք մարդկանց դիմադրությունից վախեցած փախուստի են դիմել, ըստ շրջանառվող լուրերի, դիրքավորվել են դեպի Պռոշյան հատված, սակայն կամրջի վրա շատ մարդիկ կան հավաքված, իսկ երիտասարդները մարտական տրամադրված շարունակում են դիմադրությունը: Այս պահին մեծ թվով զնվորական ստարաբաժանումներ են կուտակված կառավարության շենքի մոտ: Հայաստանի սահմանագոտում պայմանագրային զինծառայություն իրականացնողները եւ ռազմական ուսումնական հաստատության կուրսանտները հավաքված են կառավարության շենքի մոտ: Ի դեպ, Լեոյի փողոցի վրա ժամը 22.-ի սահմաններում տղամարդու դիակ է եղել՝ ջլուխը ջախջախված: Բազմաթիվ շտապ օգնության ավտոմեքենաներ են սլանում դեպքի վայր: Կան բազմաթիվ վիրավորներ եւ դիմադրող ցուցարարների եւ ոստիկանների շրջանում:

ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՀԵՏ ՄՂԵՑ ԱՌԱՋԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ

[22:00] 01 Մարտի, 2008Գրիգոր Լուսավորիչ փողոցն այսօր ժամը 21-ի սահմաններում մարտի դաշտ էր հիշեցնում: ՀՀ զինված ուժերը հարձակվեցին սեփական ժողովրդի վրա, որը փորձում էր ինքապաշտպանվել ձեռքի տակ եղած փայտերով, քարերով: Մոտ մեկ ժամ տեւած հարձակման ընթացքում ժողովրդի արձակեցին լուսատու փամփուշտներ, արցունքաբեր գազ եւ պայթուցիկներ էին նետում: Ժողովիդին ՚Լեւոն նախագահՙ վանկարկելով, փայոտ ու քարերով մինչեւ Մաշտոցի փողոց քշեց զինված ուժերին: Այդ ընթացքում ընդդիմության առաջնորդը իրար հաջորդելով ելույթներ էին ունենում եւ վստահեցնում է, որ իրենք արդեն հաղթել են: ՚Եթե մենք այստեղից չհեռանանք հաղթանկով, մենք չենք կարողանալու նայել մեր երեխանների աչքերինՙ,- ասաց Արարատ Զուրաբյանը: ժողովուրդը հետ մղելով զինված ուժերի առաջին հարձակումը, նախապատրաստվում է նոր ինքնապաշտպանության` համոզված չլինելով, որ իշխանությունները այսօր արդեն երրորդ, չորրորդ անգամները ուժ չեն գործադրի իրենց նկատմամաբ: Բացի Լեւոն-Տեր-Պետրոսյանից նրա շուրջ հավաքված բոլոր ուժերը հարթակում են եւ քաջալրում են իշխանություններին: ՚Եթե նրանք փորձեն կրկին հարձակվել, այնպիսի հակահարձակ կտանք, որ մինչեւ Բաքու կհասնենՙ,- հայտարարեց Միյասնիկ Մալխասյանը:

ԿՐԿԻՆ ԾԵԾԵԼ ԵՆ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻՆ

[21:48] 01 Մարտի, 2008Այս պահին մի քանի խիզախ մարդ, որ փորձել են ի նշան բողոքի բարձրանալ կառավարության շենքի ուղղությամբ, դաժան ծեծի են ենթարկվել մահակավոր ոստիկանների կողմից, իսկ այս երեւույթին կանգնած հետեւել են ՀՀ փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը, եւ էրեբունու թաղապետ Մհեր Սեդրակյանը:

ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԱՇՏՊԱՆՎՈՒՄ Է ՇԵՆՔԵՐԻՑ ԻՋՆԵԼՈՎ
[21:41] 01 Մարտի, 2008Այս պահին Պարոնյան փողոցում շենքերի բնակիչներն իրենց ցասումն են արտահայտում՝ իջել եւ վիճում են զինվորականների հետ: Նրանք պահանջում են հեռանալ իրենց փողոցից:

ԿՐԱԿՈՑՆԵՐ ԵՒ ԱՐՑՈՒՆՔԱԲԵՐ ԳԱԶ

[21:15] 01 Մարտի, 2008Երեւանում լսվում են կրակոցներ: Զորքը կրակում է օդ: Արդեն արցունքաբեր գազ են բաց թողել: Հանրապետության հրապարակում զորք է լցվել: Քիչ առաջ այնտեղ մտան ռազմական ոստիկանության 4 հետեւակի մարտական մեքենաներ: Մյասնիկյանի արձանի մոտ հազարավոր մարդիկ շարունակում են կանգնած մնալ: Նրանք անգամ պատրաստ են դիմադրություն ցույց տալ: Ինչպես հաղորդում է ՚Ա1+ՙ-ի թղթակիցը՝ մինչեւ զորքի` ժողովրդին հասնելը` ավտոբուսներ ու բարիկադներ կան: Իսկ դրանից առաջ Մյասնիկյանի արձանի մոտ արդեն կրակներ են վառում, որ մարդիկ կարողանան տաքանան: Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանի ուղերձը, որով նա կոչ էր անում չկոտրվել եւ մնալ հրապարակում: Ցուցարարների մի մեծ խումբ, ոստիկանների դիմաց կանգնած, անընդմեջ վանկարկում էր. ՚Լեւոն, Լեւոնՙ, ՚Ամոթ, ամոթՙ: Ի դեպ, զինված զորքը թաքնվել է ժամկետային զինծառայողների հետեւում` նրանց կանգնացնելով առաջին շարքերում:

No comments:

Արխիվ