1.3.08

ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՀԱՂԹԵԼ Է

Սեռժիկն ու Ռոբիկը պարտվեցին: Նրանք չկարողացան ճնշել ժողովրդի ազատ հոգին: Մանրամասները:


Մյասնիկյան արձանի հարակից հրապարակը այս պահին լիքն է մարդկանցով: Բացի այս հրապարակից լիքն են նաեւ հարակից Կոմայգին, Երեւանի քաղաքապետարանի շրջակայքն ու ‎ֆրանսիական եւ իտալական դեսպանատների շրջակայքը: Քիչ առաջ հարթակ բարձրացրին բարձրախոսներն ու միկրոֆոնները, որոնց ետեւից գնացել էր Նիկոլ Փաշինյանը: Հարթակին այս պահին ՚Հանրապետությունՙ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն է, ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը, Նիկոլ Փաշինյանը:

Հարթակին գտնվողները հանգստության կոչ էին մարդկանց, պարբերաբար հորդորում նրանց սադրանքների չենթարկվել: Մարդկանց մեջ հանդիպեցինք մի աղջկա, որին առավոտյան դասի գնալուց ոստիկանները հարձակվել ու ծեծել էին, իսկ հետո արցուքնաբեր գազ փչել աչքերին: Նա ամբողջովին դողում էր ու անընդմեջ լաց լինում:

Ոչ մի ոստիկան այս պահի դրությամբ Մյասնիկյանի արձանի մոտ չկա: Նրանց խիտ շարքերը կամաց-կամաց ցրվել ու գնացել էին: Ի դեպ, ոստիկաններից մի քանիսը մեզ խոստովանեցին, որ առավոտյան հարձակումը Ազատության հրապարակում գտնվող խաղաղ ցուցարարների վրա իրենք չեն արել: Իսկ նրանցից մեկն ասաց. ՚իրենք ծեծող չեն, եթե ծեծող լինեին հիմա գործի կանցնեինՙ: ՚Ծեծող հատուկ խումբ կա, իրենք են արելՙ,- ասաց նրանցից մեկը:

No comments:

Արխիվ