28.2.08

ՄԱՐԴԿԱՆՑ ՀՈՍՔՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ Է

Ա1+ կայքի աշխատանքները բարելավվել են: Հետևաբար ստորև ներկայացվածը Ա1+ռի նորությունը կլինի վերջինը մինչ դրության փոփոխությունը: Խնդրում եմ տեղեկացրեք եթե դեռևս դժվարանում եք Ա1+ կայքի էջերը բացել:
Այստեղ բաժինը կշարունակի իր բնականոն աշխատանքը:
Հաղթել ենք:


[20:31] 28 Փետրվարի, 2008

Այսօր ՚Ազատությանՙ հրապարակը լեփ-լեցուն էր ու մարդկանց հոսքը չէր դադարում ամբողջ հանրահավաքի ընթացքում: Հանրահավաքի ամենաթունդ պահին հանկարծ սկսեցին բարձր ազդանշանային աղմուկ անել ոստիկանության ավտոմեքենաները: Ու չնայած Նիկոլ Փաշինյանի՝ ՚ոչինչ, թող անենՙ հորդորին, հանրահավաքի բոլոր մասնակիցները միահամուռ սկսեցին վանկարկել ՚Լե-վոն. Լե-վոնՙ, որից հետո, տեսնելով, որ չեն դադարեցնում ազդանշանները, շրջվեցին դեպի Սայաթ Նովա փողոցը եւ սկսեցին սուլել, ապա վանկարկել ՚Հի-մաՙ:
Մինչ այդ, ՆԻկոլ Փաշինյանը անդրադարձավ երեկ Ազատության հրապարակում հայտնաբերված սադրիչների թեմային. նրանք խոստովանել են, որ ԱԱԾ աշխատողներ են եւ կատարում են ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի հրամանները. դրանցից մեկը ՚ժուչոկ կպցնելն է, մյուսը ժողովրդին հրահրելը կոտրել ռեստորանների ապակիներն ու դռները, գրավել նախագահականն ու թաղապետարանը եւ այլնՙ: Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ ԱԱԾ-ն այնքան է հեռացել իր հիմնական նպատակից, որ հարեւան երկրի ԱԱԾ-ն կարողանում է մտնել ԱԳՆ-ի համակարգիչների մեջ եւ հույժ գաղտնի տեղեկատվությունը ձեռք բերել, իսկ ՀՀ ԱԱԾ-ականները դարձել են ընդդիմադիր գործիչների սեղանների տակ, կոշիկների մեջ ժուչոկ կպցնող. ՚Գեներալի ուսադիրները դրել ես, մտել ես սեղանների ու աթոռների տակ ու ասում ես խոսքիս տերն եմ, դուրս չեմ գալո՞ւՙ: Ապա նկատեց, որ եթե շարժման անվտանգությունը հսկող տղաները կարողացել են հայտնաբերել ու վնասազերծել ԱԱԾ-ական սադրիչներին, ուրեմն մի քանի անգամ ավելի պրոֆեսիանալ են, քան այսօրվա ԱԱԾ-ականները: Ապա Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ պրոֆեսիոնալներ է կան, ուղղակի նրանք իրենց պատվից ցածր են համարում ժուչոկ կպցնողի գործ անել:
Երիտասարդների անունից խոսեց 2004 թվականի ապրիլի 12-13-ի դեպքերի ժամանակ պլաստիկե շշով ոստիկանի գլխին հարվածած եւ 1,5 տարվա ազատազրկման դատապարտված Էդգար Առաքելյանը: Նա կոչ արեց երիտասարդներին շարունակել Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի անավարտ թողած գործը: Նա հիշեցրեց,որ մեկ տարի առաջ, Կարեն Դեմիրճյանի 75 -ամյակի օրը ապօրինի իշխանությունների դեմ պայքարող երիտասարդները գնացել են Պանթեոն եւ գերեզմանին երդվել: ՚Կատարենք մեր երդումը, շարունակենք նրանց կիսատ թողած գործըՙ,- ասաց Էդգար Առաքելյանը:
Այսօրվա հանրահավաքում ելույթ ունեցավ նաեւ ՚Ազգային միաբանությանՙ Նաիրիի տարածքային կազմակերպության նախկին նախագահ Մարիետա Պետրոսյանը, ով նկատեց, որ այսօրվա իշխանությունը դաստիարակվել է ապազգային միջավայրում, դաստիարակվել ալիեւական մեթոդներով: Նա հիշեցրեց ադրբեջանական ասացվածք, որով կրթվել են այսօր իշխանությունը զբաղեցնող մարդիկ. ՚Ներքեւում եմ՝ ոտքերդ կլիզեմ, բարձրանամ՝ գլուխդ կկոտրեմՙ: Հետո ՚ալբանացուՙ վերաբերյալ տեսաերիզը հիշեցնելով նկատեց, որ այն ժամանակ Քոչարյանը ներքեւում էր, եւ մի կտոր շաքարի համար, տվյալ դեպքում վարչապետի պաշտոնի,ամեն ինչի պատրաստ էր, հետո բարձրացավ ու եկավ գլուխները կոտրելու ժամանակըՙ:
Հանրահավաքի ընթացքում հնչեց կոչ իսկական ՀՀԿ-ականներին: Կոչի հեղինակը Աշոտ Նավասարդյանի հիմնադրած կուսակցության, Նավասարդյանի ընկեր, եւ ՀՀԿ հիմնադիր Հայկ Գեւորգյանն էր. նա կոչ էր անում իրական հանրապետականներին միանալ ժողովրդական շարժմանը:
Հետո հայտարարվեց երթի ուղեգիծը, հերթական հորդորն արվեց չենթարկվել որեւէ սադրանքի եւ կազմակերպված շրջել երեւանի փողոցներով, ու ՚Ազատությանՙ հրապարակում գտնվողների մի մասը երթի գնաց: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեկվա երթի ժամանակ հանդիպման է եղել ԵԱՀԿ նախագահը եւ լսելով երթի մասնակիցների ոտքերի ձայնը, չի դիմացել եւ մոտեցել է պատուհանին. կեսնելով խաղաղ երթի մասնակիցներին, զարմանքով արձանագրել է, որ եթե իրենց երկրում 500 հոգանոց բողոքի ակցիա է լինում, անպայման ինչ-որ բաներ են կոտրվում, ավտոմեքենաներ են շուռ գալիս: Նա խիստ զարմացել է հայ ցուցարարների կարգապահությունից:
Մինչ երթը կվերադառնար Ազատության հրապարակ, մնացածները պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի եւ ՚Հանրապետությունՙ կուսակցության նախագահ Սրամ Սարգսյանի գլխավորությամբ տերունական աղոթք ասացին, ապա սկսեցին երաժշտություն լսել:

1 comment:

Anonymous said...

aa i..Metodnern Mez Zanoten...
Ev Ain Vor Aid Himnarkin Xarnymen Hamazgain Paikarin Xochndotner Stexzely Hamar!! - Nshanakymé Dimym En Aman Kaili Kanzi Vichakn(Irenz) Shat Lyurché...
Chen Yzym Txamardy Pes Heranan ..
Yremn Kanaen Aman Inch Vorpisi Mnan.
Knshanaki - Linenk Zgon,Hysanak Vor Der Bolor aa i Ashxatakiznern
Chen Korzrel Irenz Iskakan Demkn Ev Tvaz Erdymn Zarael Haiastanai..Voochte Éndem Haiastani!!
Dra Hamar Paikarymenk ev Partytian enk Matnym Klanain Ishxanytian HakaHaiastanakan Gorzéntazn:

Արխիվ