19.2.08

Խախտումներ և ծեծեր

Այս պահին տարբեր ընտրատեղամասերում ծեծի են ենթարկում Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց, և լրագրողներին:

- Արաբկիրի 5/20 տեղամասում հարվածել են Լեւոն Տեր-ՊԵտրոսյանի վստահված անձ Տիգրան Քարգուլյանին, ապա ոստիկանների միջամտությամբ հարկադրաբար դուրս բերել ընտրատարածքից:

- «Աբովյանի 28/06 եւ մնացած գրեթե բոլոր ընտրատեղամասերում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց, հանձնաժողովի անդամներին եւ դիտորդներին ծեծի են ենթարկում եւ բռնի ուժով դուրս են հանում ընտրատեղամասերից, ոստիկանությունը ընդհանրապես չի միջամտու»,- այդ մասին հաղորդում են ՍԴՀԿ-ից:

- 28/06 11:01 ընտրատեղամասում Երջանիկ Աբգարյանին, Միրումյան Ռուբիկին, Եղիազարյան Համբարձում և Եղիազարյան Ռուբենին ծեծել են:

- 11:00-11:30 սահմաններում Խաչատուր Սուքիասյանի տան առջև հավաքված ոստիկանները ծեծի են ենթարկել Ա1+-ի թղթակցին և բռնագրավել են տեսաերիզ

- 5/20, Շիրվանզադեի անվ. Դպրոցի ընտրատեղամասում վստահված անձին դուրս են հրավիրել և 4 ոստիկաններ ենթարկել են ծեծի:

1 comment:

Anonymous said...

Lav vor etkan xaxtymner arden kan exelen ..linymen..linelyen..
Arzanagrvaz en ?..Nkarvaz en ?
Ete aio - Yremn haxtanakn Levonin é
ev Hai joxovrdin é

Tesaneli lseli shoshapeli sarkek bolor pastern ev verch !

Chnaiaz vor amsi 20 in petke haitararvi Levon Ter Petrosyani Naxagah Éntrvely Pasté:

Արխիվ