19.2.08

Պաշտպանեք իմ ձայնը

Եթե ՀՀ քաղաքացի եք, գտնվում եք Հայասրանից դուրս և անհանգստացած եք, որ ձեր ձայնը կկեղծվի հետևեք Աննայի օրինակին և կապվեք Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբի հետ office@levonforpresident.com և info@levonforpresident.com հասցեներով:


« Հարգելի Նախընտրական շտաբ

Խնդրանք՝ ոտնահարված ընտրական իրավունքիս վերաբերյալ

Իմ ընտրական իրավունքը խախտված է. ՀՀ դեսպանատան միջոցով իմ ձայնը փոխանցելը հայտարարվել է օրենսդրորեն անհնար, իսկ գտնվելով Հայաստանից դուրս` անձամբ ընտրական տեղամաս ներկայանալ չեմ կարող:

Տեղեկացնում եմ, որ ես 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին ՀՀ նախագահ եմ ընտրում Լևոն Տեր-Պետրոսյանին, չնայած վերոնշյալ արգելքին, և լիազորում եմ Ձեզ կիրառել իմ այս ձայնը ինչպես որ հարկ կամ հնարավոր կհամարեք:

Խնդրում եմ, հնարավորության դեպքում, հետևել, որ իմ ձայնը «պատահականորեն» չհաշվվի այլ թեկնածուի օգտին: Եթե խնդրանքս համարեք իրագործելի, տեղեկացրեք խնդրեմ, թե ինչ տվյալներ պետք է փոխանցեմ ձեզ իմ՝ ընտրողիս մասին:

Հարգանքներով՝Աննա Մելքումյան
»

No comments:

Արխիվ