10.2.08

Լեւոն Տեր-Պետրոսյանը բացահայտեց մեծագույն դավադրություն

Ա1+

ՀՀ առաջին նախագահ, Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր հարյուր հազարանոց հանրահավաքում բացահայտեց մեծագույն դավադրություն ՀՀ հանդեպ, որն իրականացրել են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ Վարդան Օսկանյանը:



՚Դա եղել է խոսակցությունների առարկա, շշուկներ եղել են այս հարցի շուրջ, բայց իշխանությունները՝ նախագահի, վարչապետի, ԱԳՆ-ի բերանով մշտապես հերքել են այդ փաստը. դա Մեղրիի եւ Ղարաբաղի փոխանակման հարցն է, այսօր այդ դավադրությունը բացահայտված էՙ,- հայտարարեց Տեր-Պետրոսյանն ու ընթերցեց հատված այն պայմանագրից, որը պատրաստվում էին ստորագրել Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ու Օսկանյանը: Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ փաստաթուղթը վավերական է եւ ընդամենը երկու հոդված կարդաց. ՚Սույն համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո նախկին ԼՂԻՄ տարածքը, Շուշիի շրջանն ու Լաչինի շրջանը փոխանցվում են ՀՀ-ին. սույն համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո Մեղրիի շրջանը 1988 թվականի սահմաններով փոխանցվում է Ադրբեջանի Հանրապետությանըՙ: Այս խոսքերից հետո Ազատության հրապարակը պայթեց ՚Ամոթ, ամոթՙ վանկարկումներից:


՚5-րդ հոդվածը մանրամասնում է Մեղրիի հանձնումը. սույն համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո սկսվում է Մեղրիի շրջանի բնակչության եւ ներկայիս Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Կուբաթլիի, Զանգելանի, Քելբաջարի, Շահումյանի շրջաններում բնակվող հայերի անվտանգ եւ կամավոր տեղափոխումը ՀՀ տարածք: Այդ տեղափոխությունը պետք է ավարտվի սույն համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո 60 օրվա ընթացքում: Այդ տեղափոխության պլանավորումն ու իրականացումը պետք է կատարվի միջազգային դիտորդական առաքելության վերահսկողությամբ՝ նշված է 10,11 –րդ հոդվածներում: Մեղրիի շրջանը պետք է բնակեցվի առաջին հերթին այդ հակամարտության հետեւանքով տեղահանված Ադրբեջանի քաղաքացիներովՙ,-շարունակեց նա:


Հանրահավաքի բազմությունը քար լռությամբ հետեւում էր Տեր-Պետրոսյանի խոսքին: Մնացած հոդվածները՝ թվով 18` տեխնիկական բնույթի են: ՚Ահա համաձայնագրի էությունը. դուք հիշեք, թե քանի անգամ են Ռոբերտ Քոչարյանը եւ Օսկանյանը, մյուս նախարարները, այդ թվում Սերժ Սարգսյանը ասել, որ այդպիսի բան չկա, չի եղել եւ չէր կարող լինելՙ:


Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ բացատրեց չկայացրած գործարքի վտանգավորությունը. ՚Թվում է , ի՞նչ է պատահել, հրաշալի պայմանագիր է, ՀՀ-ն 30 հազար քառակուսի կիլոմետր է, դառնում է 35 հազար քառակուսի կիլոմետր, Ղարաբաղը, Լաչինը միացվում է Հայաստանին, Մեղրին տրվում է Ադրբեջանին. Մեղրիի փոխարեն 35 հազարանոց Հայաստանՙ:


Բայց ՀՀ առաջին նախագահը նկատեց, որ Հայաստանի սահմանը 1254 կմ է, որից 787 կմ-ը Ադրբեջանի հետ, 268 կմ-ը Թուրքիայի հետ սահմանն է, Վրաստանի հետ ՝164 կմ , Իրանի՝ 35 կմ: Երբ Հայաստանը դառնում է 35 հազար կմ, Հայաստանի սահմանը դառնում է 1700 կմ: ՚Թուրքիայի եւ Ադբեջանի հետ սահմանը դառնում է 1436 կմ: Իրանի հետ սահմանը կորցնում ենք, Իրան՝ մեր կից հարեւան, այլեւս չի լինում: Մնում է միայն 164 կմ Վրաստանի հետ սահմանը: Բայց այդ սահմանի մի զգալի մասը բնակեցված է նորից ադրբեջանցիներով: Միակ պատուհանը դեպի աշխարհ մնում է Ախալքալաքի 45-50 կմ-անոց հատվածը, մեկ ճանապարհ ընդամենը: 1 ճանապարհ առանց երկաթուղու, այդ դեպքում եթե տային 50 հազար քառակուսի կմ տարածք, Հայաստանը կդադարեր պետություն լինելուց. ցանկացած պահի բոլոր ճանապարհներն ու խողովակները կփակվեին, եւ մենք կմնայինք մեն միայնակ՝ մատնված սովի եւ կործանման: Մի՞թե 90 ականների սկզբի վիճակը քիչ էր, որպեսզի Քոչարյանը, Օսկանյանը եւ Սերժ Սարգսյանը հասկանային, թե ինչ է նշանակում Իրանի հետ ունեցած 35 կմ -անոց այդ միջանցքը: Եթե այդ միջանցքը չլիներ, Հայաստան չէր լինի, այդ միջանցքը մեզ 2 տարի կերակրեց, որի շնորհիվ ենք եւ գոյությունը պահպանել եւ հաղթանակն ապահովելՙ: Լեւոն Տեր-Պետրոսյանը ՚ազգային դավադրությանՙ այս պայմանագրին ծանոթանալուց հետո խորագույն հարգանք է տածել չափազանց իմաստուն մարդու հանդեպ. ՚Դա Հեյդար Ալիեւն է. եթե այդ մարդը գնացել էր այսպիսի պայմանագիր ստորագրելու, նա մեր ժամանակների ամենաիմաստուն քաղաքական գործիչն է եղել, հասկացել է, թե ինչ է նշանակում իր համար այս պայմանագիրըՙ:

Իսկ Հայաստանում այս դավադրությունը խափանվեց երկու մարդու շնորհիվ,- հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը. ՚Եվ մենք մեր մեծագույն պատիվը պետք է մատուցենք այդ երկու մարդուն: Դա Կարեն Դեմիրճյանն էր եւ Վազգեն Սարգսյանը, որոնք Անվտանգության խորհրդի նիստում խափանեցին այս ծրագրիը եւ դրա գինը նրանց կյանքն էր, որ վճարեցին: Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը խափանեցին այս դավադրությունը, դավաճանությունը իրենց կյանքի գնով: Եթե հոկտեմբերի 27-ի հետաքննության մեջ այս վարկածը չի դիտվել որպես 27-ի ոճրագործության ամենահավանական մոտիվներից մեկը, ապա դա միայն այն պատճառով, որ հետաքննության մարմիններին հայտնի չի եղել այս փաստաթղթղի գոյությունը: Դրա հրապարակումից հետո ես վստահ եմ, սա լինելու է 27-ի ոճրագործության բացահայտման ամենակարեւոր մոտիվներից մեկըՙ:

Լեւոն Տեր-Պետրոսյանը թեման եզրափակելով նկատեց, որ դժբախտաբար այս պայմանագիրը ունենալու է իր լրջագույն հետեւանքները. ՚այստեղ պարունակվում է երկու տարր, որ չափազանց վտանգավոր է մեզ համար ԼՂՀ հետագա կարգավորման գործընթացում, դրանցից մեկը 1-ին հոդվածն է, որտեղ նշված է ԼՂԻՄ-ը, Շուշին եւ Լաչինի շրջանը փոխանցվում են Հայաստանին: Շուշին միշտը ԼՂԻՄ-ի անբաժանելի մասն է եղել: Ինչո՞ւ է հիմա առանձնացված. սա ունի հեռահար նպատակ. ադրբեջանցիները միշտ էլ փորձել են առանձնացնել նույնիսկ մեր օրոք, բայց դա նրանց չի հաջողվել. սա առաջին փաստաթուղթն է, որում Քոչարյանի, Օսկանյանի, Սարգսյանի ձեռքով իրականացվել է ադրբեջանցիների երազանքը: Շատ մեծ ջանքերի գնով կարող ենք հաղթահարել սա, որովհետեւ արդեն մտել է, սա այլեւս չի կարող դուրս գալՙ,- ասաց Տեր-Պետրոսյանը եւ ավելացրեց.՚Սա շատ վտանգավոր տարր է, եւ կա մի ավելի վտանգավոր տարրՙ, որի մասին առաջին նախագահը չխոսեց, որպեսզի ադրբեջանցիներին չհուշի որեւէ բան:

7 comments:

Anonymous said...

yev dagavin gan martig vor aranc amatchelu poghocnerum serjig serjig gkoran,,,ayo rober -serjig i gaxaghan !!!anasdvacner!

Anonymous said...

Անձամբ դեմ եմ մահապատժին բայց կարծում եմ այս դեպքում պետք է այս մեմլուքների ճակատագիրը թողնել ազգի և հատկապես մեղրիցիների դատավճռին ինչպիսին էլ այն լինի:

Haik said...

Այսօր պատմական օր է մեր ազգի համար: Այսօրվանից սկսվեց համազգային շարժումը: Ցավալի է ,որ այսպես ստացվեց, հնարավոր էին ավելի հանդարտ միջոցներ- բայց ավաղ ամբողջ ընդիմությունը չհամախմբվեց Լևոնի շուրջ ի զորու գնալով եսասեր ամբիցիաների:
Մի կողմից էլ լավ է , որ այս պոպուլիս տարրերը գնացին իրենց ճանապարհով: նրանք ավելի վնաս կհասցնեին քան օգուտ կբերեին քանի որ բոլորս էլ ծանոթ ենք դրանց եսակենտրոն և շահամոլ պահվածքին:

Anonymous said...

Lav@--lav e, sakayn idealakan, zut obyektiv tesankyunic. Isk mer "@ntrutyunner@, meghm asats, voch idealakan en, voch el obyektiv.

Yes vakhenum em hetevyal scenaric: @ntrutyunnerin karogh en nkarel serjikin arajin tegh, Arturin--2rd, Vahanin--3rd, Levonin--4rd. Levon@ karogh e mianal Arturin, inchn inq@ haytararel e (vor yerkrord pulum kmiana @nddimutyan teknatsuin, yete inq@ chancni 2-rd pul), isk verjins el sus u pus karogh e "@ndunel" bolor nakhord u hetaga keghtsiqnern ibrev ardaraci ardyunqner. Isk vakhenum em, yelnelov Arturi u Vahani verjin mitingnerin ishkhanutyunneri satarumic.

Raffin, iharke, iren pahec nuynqan anbaro, vorqan Vazgen Manukyan@, yev, kartsum em, veratsvec nuynpisi khamachiki, inchi veratsvel e Vazgen@.

Myus mtavakhutyuns provokacianeri hrahrman mijocov artakarg iradrutyun haytarareln e yev @ntrutyun u nman titiz baneric vazn ancnel@.

Anonymous said...

amenen havanagane vertchin vargact grna ellal :sa sultanagan hin metod e vor azerinern al, Gevorgovi derere ,lav usanac en,bedk e 1000 sgushutyamp sharjil vertchin oreru entackin arit tchdal krkritchnerun,kaylere mer metch en karnugin hishecnelu vor xmac tchurs g-bghdores!

Haik said...

Րաֆֆին այսօր միացավ Լևոնին: Կարելի է ասել շատ ճիշտ պահի:
Լևոնի հաղթանակը թեև կասկած չէր բայյց ամրագրվեց:
Ամսի տասնվեցի հանրահավաքը կլինի տոնի հավաք՝ Սերժիկը երևի արդեն Հայաստանում չի լինի իսկ մնացյալը ստահակները առնետի կէրպար ընդունած կլքեն նավը:

Anonymous said...

Paikar...Paikar Minchev verg:
Arzax merna Haerins.
Ais orva serg - rob..petke heranan.
An yj en ev voxormeli ain zainer,voronk gnvym en ev vacharvym:
Isk aisorva zainer gnvaz chen!Kasharvaz chen!.
Yremen Levonin dem bolor yjer petke haskanan irenz vaxchan exele shyt. yxaki hima patasxan ktan hai joxovyrdi ev Haiastani Sahmanadrytyan arag:

Արխիվ