9.2.08

Հանրահավաք 09.02.08

Այսօրվա հանրահավաքը դեռ շարունակվում է: Այն ավելի բազմամարդ է քան երբևիցե:




Իր ելույթում Ստեփան Դեմիրճյանը ամոթանք հայտնեց Սերժ Սարգսյանին: « Սերժ Սարագսյանը վերջերս Բենիամին Ֆրանկլինից էր խոսում եւ ամոթից ու չարիքից: Ուզում եմ նրան մեկ այլ թեւավոր խոսքով պատասխանել. ՚Կրկնակի մեղավոր է նա, ով չի ամաչում իր արարքներից»:

Նիկոլ Փաշինյանը երեկվա ՀՀ Արդարադատության Նախարարության հրդեհին անդրադառձավ:

«՚Այսօր Քոչարյանն ու Սերժը հեռանալուց առաջ որոշել են կարեւոր փաստաթղթեր վերացնել, դրա համար նախարարություններ են վառվում: Եվ հենց այս պահից սկսած ասում եմ` հոկտեմբերի 27-ի գործը տեղափոխեք հրկիզվող պահարան եւ բժիշկ տարեք ձեր գործընկեր Նաիրի Հունանյանին»:



«Այսօր մենք արդեն հաղթել ենք, համբերեք մի տասը օր» ,- հայտարարեց Արարատ Զուրաբյանը: Իսկ Արամ Սարգսյանն էլ ավելացրեց,- «՚Մարդ, որը ցանկացած պահի կարող է Հայաստանի ցանկացած վայրում 100 հազարավոր մարդ հավաքել, նա արդեն հաղթել է»:

«Ոգու փորձությու» կամավորականների միավորում հասարակական կազմակերպության խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ, որի անդամներն են ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, Սասուն Միքայելյանը, Սուրեն Բարսեղյանն ու արցախյան ազատամարտին մասնակցած այլ ազատամարտիկներ:
«Որոշ մարդիկ արցախյան ազատամարտի հերոսական տարիները որակում են մութ ու ցուրտ տարիներ: Այո, եղել են ցուրտ եւ մութ տարիներ, եղել են բազմաթիվ այլ դժվարություններ, բայց մենք ոչ միայն դիմակայել ենք, այլեւ հաղթել ենք պատերազմում» :
Ելույթ են ունենում նաև ուրիշ աջակիցներ:
Ժողովուրդը սպասում է Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին:

Նորությունները և տեսաերիզը «Ա1+» -ի

1 comment:

Anonymous said...

Gitem vor - Aramn ev Araratn giten inch haitararytyn anel!

Isk ain vor shat mardik,ev martikner mianym en` Knshanaki vor shatern ais jamanakahatvazym haskazan ev voroshezin ynenal Lav, Yjex,Azat,Ankax Haiastan...

Ev aid amenin karoxe npastel mian Levon Ter Petrosyann:

apsos vor ogtagorzvox tarers Haieren chen¨^

Արխիվ