7.2.08

Արտաշատի դեպքեր

Ստորև ներկայացնում ենք Ա1+ -ի տեսագրությունը, թե ինչպես են ծախված կանայք պատրաստվում և իրագործում պրովոկացիայի իրենց պատվերը Լևոն Տեր-Պետրոսյանի Արտաշատ քաղաքի հանրահավաքի ժամանակ.






Իսկ սա ոստիկանության տեղեկատվությունն է՝ գրված ԿաԳեԲե-ական հոգով, որը ինձ հիշեցնում է 88 թվականը, երբ սովետական հեռուստատեսությունը մեր ամբողջ ազգին պիտակում էր Էքստրեմիստ.

«Փետրվարի 6-ին, Արտաշատ քաղաքի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի դիմաց տեղի է ունեցել ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հերթական հանդիպումը ընտրողների հետ, որի ընթացքում թեկնածուն եւ նրա թիմակիցները անձնական վիրավորանքներ ու անվանարկումներ են հնչեցրել որոշ պաշտոնյաների հասցեին: Հանրահավաքին մասնակցող երեք քաղաքացիներ պահանջել են վերջ տալ անպարկեշտ ու վիրավորական արտահայտություններին, ինչին ի պատասխան` միջոցառման կազմակերպիչների համախոհ չորս-հինգ երիտասարդներ քաշքշել, գցել են գետնին ու հարվածներ են հասցրել դիտողություն անողներին` նրանց պատճառելով մարմնական վնասվածքներ: Տուժածների կողմնակիցները դիմել են պատասխան գործողությունների: Տարածքային կառավարման մարմինների ղեկավարների եւ ոստիկանության գործուն եւ օպերատիվ միջամտության շնորհիվ հաջողվել է իրավիճակը արագորեն վերցնել հսկողության տակ եւ խուսափել անկանխատեսելի զարգացումներից: Միջադեպի մասնակից անձանց ինքնությունը ճշտված է եւ նրանք բերման են ենթարկվել ոստիկանություն: Տուժողներին տրվել են դատաբժշկի ուղեգրեր: Նախապատրաստվում են նյութեր: Այսպիսի մարտավարություն որդեգրածներին զգոնության եւ զսպվածության կոչ ենք անում, առաջարկում ենք զերծ մնալ սադրանքների գայթակղությունից եւ հակաօրինական գործողություններից, արհեստականորեն չլարել իրավիճակը, ինչը կարող է հանգեցնել ծանր հետեւանքների: »

1 comment:

Anonymous said...

Shat el lav en arel.

Արխիվ