6.2.08

Մահափորձ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ

Քիչ առաջ ստացվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի Շտաբի հայտարարությունը: Այն կարող եք կարդալ Հաղորդագրություններ բաժնում:

Ա1+-ը գրում է:

«Այսօր Արարատի մարզի Արտաշատ քաղաքում ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ իրականացվել է մահափորձ. նրա ուղղությամբ է նետվել հսկայական սառցե կտոր. բարեբախտաբար առաջին նախագահը չի վնասվել: Փոխարենը նրա անվտանգության ծառայության պետի տեղակալն է մարմնական լուրջ վնասվածքներ ստացել. նախնական տեղեկություններով՝ կոտրված է նրա ծնոտը:

Իսկ ամեն ինչ սկսվել է հանրահավաքի ժամանակ:
Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման եկած բնակիչները մատնացույց են արել մի քանի կնոջ, ովքեր 5000 դրամի դիմաց պարտավոր էին սադրանք կազմակերպել, ինչը բարեհաջող իրականացրել են: Դրանից հետո առանց պետհամարանիշի ավտոմեքենայից իջած երիտասարդներ սկսել են քարեր նետել դեպի հարթակ, նույնիսկ բետոնի կտորներ: Ապա կռվի են բռնվել թիկնապահներից մեկի՝ Սարգիսի հետ, ում հասցրել են ծանր մարմնական վնասվածքներ:
Լեւոն Տեր-Պետրոսյանն ուղղակի բարձախոսով հայտարարել է. ՚Սա ուղղակիորեն մահափորձ էր իմ դեմ, եւ այն ինչ կատարվեց՝ Մխչյանի Մկան կազմակերպածն էՙ: Հետագայում պարզվել է, որ անկարգություններ սադրողը Ջոնիկ Աբրահամյանի՝ Հովիկ Աբրահամյանի եղբորորդին է: Տեր-Պետրոսյանը հրապարակայնորեն պահանջելէ քրեական գործ հարուցել փաստի առթիվ»:

Մանրամասները կարող եք կարդալ Ա1+-ի կայքում (http://www.a1plus.am/amu):

No comments:

Արխիվ