2.2.08

Նամակ` ուղղված Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբին

Հետևյալ նամակը ուղարկվել էր այս բլոգի ակտիվ մասնակից Roy-ից:
Լիովին համամիտ եմ:

«

Երեկ կայացան Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումները Նոյեմբերյանում, Ալավերդիում, Վանաձորում և հարակից գյուղերում:Ուզում եմ անդրադառնալ հատկապես Վանաձորի հանդիպմանը: Ասեմ, որ հանրահավաքը նախատեսված էր 16.00, սակայն մի քանի պատճառներով այն սկսվել է նախատեսվածից մոտ մեկ ու կես ժամ ուշ: Նշված ժամին “Արցախ” պուրակում հավաքված է եղել բավական մեծ բազմություն, սակայն մարդկանց մեծ մասը 1 ժամից ավել սպասելով և չդիմանալով սաստիկ ցրտին (ըստ հիդրոմետի այդ պահին եղել է -15 աստիճան) և կասկածելով, որ հանդիպումը կկայանա վերադարձել են իրենց տները: Այնուհետև Լևոն Տեր-Պետրոսյանի մեկ ելույթով ավարտվել է Վանաձորցիների հետ հանդիպումը: Իսկ ճանապարհին, ետ վերադառնալուց` Սպիտակ քաղաքում այցելել է նախընտրական շտաբ: Ա1+ տեղեկացրեց, որ փետրվարի 7-ին նախատեսվում է հանդիպում Սպիտակ քաղաքի ազգաբնակչության հետ:Զրուցելով Վանաձորցիների հետ, նրանք նշում էին, որ ժամանակացույցը մի փոքր սխալ էր ընտրված և Նոյեմբերյան ու Ալավերդի քաղաքներով պիտի ամփոփվեր երեկվա օրը, իսկ Վանաձորում պիտի կայանար առանձին, ավելի մեծ և ընդգրկուն հանդիպում:Ոստի առաջարկում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբին, որպեսզի հանրապետության թվով խոշոր 2 քաղաքներում` Գյումրիում և Վանաձորում հատուկ ուշադրությամբ կազմակերպել մեկական առանձին խոշոր հանդիպումներ: Գյուղերը` գյուղեր, սակայն նրանց ընտրազանգվածը չես համեմատի այդ քաղաքների ազգաբնակչության թվի հետ: Ուստի փետրվարի 7-ին Սպիտակ քաղաք այցելելու հետ մեկտեղ անպայման այցելել նորից Վանաձոր և հանդիպել մեկանգամ ևս ազգաբնակչության հետ:

Հարգանքներով` Ձեր համակիր

»

2 comments:

Anonymous said...

Կրկնվելու է արդյոք 2003 թվականը ?

Ուզում եմ հիշեցնել Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին, թե ինչ սցենար կիրառեցին իշխանությունները 2003 թվականի ընտրություններում` Ստեփան Դեմիրճյանի կողքը դնելով Արտաշես Գեղամյան ականին: Ամբողջ քարոզչության ընթացքում իշխանությունները պտտեցնում էին այն միտքը, թե երբ կմիանա նա Դեմիրճյանին` առաջին փուլից առաջ, թե երկրորդ փուլում: Եվ երբ Ստեփանն անցավ երկրորդ փուլ, մի պահ բոլորին թվում էր, թե Գեղամյանի միանալով լուծվում էր իշխանության հարցը և Դեմիրճյանի հաղթանակը կարծես անխուսափելի էր: Սակայն, թե ինչ կատարվեց բոլորն են հիշում: Գեղամյանը ոչ միայն չմիացավ, այլև չկանգնեց Ստեփանի կողքին` հարթակի վրա, ինչի արդյունքում այդքան մոտ թվացող հաղթանակը փոշիացավ գնաց:

Հիմա տեսնենք, թե ինչ է կատարվում այսօր: Վերջին օրերին ակտիվ սկսեց շրջանառվել Արթուր Բաղդասարյանի միանալը Լևոն Տեր-Պետրոսյանի շարժմանը: Առաջինը այս միտքը շրջանառության մեջ դրեց Բաղդասարյանի շտաբի պետը` Հեղինե Բիշարյանը, ով իր վերջին մամլո ասուլիսում չբացառեց ընդիմության միանալը, իսկ 2 օր առաջ էլ Լևոն Տեր-Պետրոսյանը Վանաձորում հույս հայտնեց, որ Արթուր Բաղդասարյանը և Րաֆֆի Հովհանիսյանը կմիանան իրեն:
Արդյոք այս անգամ ականի դերը իր վրա կվերցնի Արթուր Բաղդասարյանը պարզ կդառնա մինչև փետրվարի 9-ը: Եթե նա առաջին փուլից առաջ չմիանա Տեր-Պետրոսյանի շարժմանը, ապա միանշանակ կարելի կլինի ասել, որ գործ ունենք երկրորդ դհոլի հետ: Իմ դիտարկմամբ մինչ այժմ գնացող գործընթացները շատ են հիշեցնում 2003 թվականը: Եվ իշխանություններն են հայտարարում, որ Բաղդասարյանը ավելի մեծ ռեյտինգ ունի, դա արտահայտվում է նրանց սոցիոլոգների մատնանշած թվերում (11%), ինչպես նաև այսօրվա հանրահավաքի հայտարարությունը, թե իր դեմ մահափորձ է նախապատրաստվում (տես Ա1+ նյութը): 2003 թվականին էլ էր կարծեմ Գեղամյանը նման մտքեր հայտնում, իբր իշխանություններն ամենից շատ իր մեջ են տեսնում հակառակորդ և որքան հիշում եմ ման էր գալիս զրահաբաճկոնով:
Այն որ այսօր թեկնածուներից միայն Արթուր Բաղդասարյանն է, որ ձայներ կտանի Տեր-Պետրոսյանից, դա ուղղակի ակնհայտ է, մնացած վեցը չունեն լուրջ ընտրազանգված, եղածն էլ երբեք ու երբեք չի քվեարկի Տեր-Պետրոսյանի օգտին:
Ուստի ինչ կլինի այս անգամ պարզ կդառնա առաջիկա բանակցությունների ընթացքում և կրկնում եմ, եթե մինչև փետրվարի 9-ը Բաղդասարյանը չմիացավ Լևոն Տեր-Պետրոսյանի շարժմանը, ուրեմն ոչ մի դեպքում չպետք է հույս կապել, թե նա կմիանա երկրորդ փուլում(եթե այդպիսին լինի):
Իսկ Արթուր Բաղդասարյանի և Րաֆֆի Հովհանիսյանի միանալով կարծում եմ իշխանություններին չափազանց դժվար կլինի նույնիսկ կեղծիքներով անցնել:

Տա Աստված, որ իմ մտահոգությունները չիրականանան:

Anonymous said...

im al dbavorutyuns ayt e,ov isgagan yergrin prgutyune gpndre vayrgyan me bedk tche dadamsi,sbase,nayi harmar arit pndre,yete joghovurtin (LEVONI) goghm tches uremn tshnamiyin( SS)goghmn es,yev vertch,barab jamavadjarutyun enele kreagan hancank e badmutyan hanteb,ays endrutyune gadag tchi vercner,SARDARABADI yev AVARAYRI hamasor e,,,

Արխիվ