26.2.08

Ա1+

ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՃԱԿԱՏԱՄԱՐՏՈՒՄ
[22:05] 26 Փետրվարի, 2008
Այսօր խորհրդարանում կատարվում էր այն, ինչ փետրվարի 19-ից հետո կատարվում է ամբողջ հանրապետությունում: ԱԺ-ում հայտարարությունների ժամին խորհրդարանը կիսվել էր երկու մասի. մի մասը հայտարարում էր, որ փետրվարի 19-ի ընտրություններն աննախադեպ էին խախտումների, կեղծիքների եւ բռնությունների առումով, մյուս մասը՝ թե աննախադեպ առաջընթաց էր ժողովրդավարության զարգացման տեսանկյունից:
Բավականին սուր էին ՚Ժառանգությունՙ խմբակցության պատգամավորների հայտարարությունները: Սակայն ՚փոխհրաձգությունըՙ սկսվեց ՀՀԿ անդամ Ռաֆիկ Պետրոսյանից, որը, ցուցադրելով իր իրավաբանական գիտելիքների ողջ պաշարը, կոչ արեց իշխանություններին. ՚Իշխանությունը ծայրահեղ անհրաժեշտությունից դրդված իրավունք ունի եւ պետք է հարկադրանք կիրառելով վերջ տա այս խժդժություններին, նրանց կազմակերպիչների նկատմամբ կիրառի վերը նշված օրենքների խստությունը, որովհետեւ բազմաթիվ զգուշացումները արդյունք չեն տալիսՙ: Ապա Ռաֆիկ Պետրոսյանը տեղեկացրեց, որ երկիրը նոր-նոր է շտկել մեջքը, եւ ՚չպետք է թույլ տալ երկիրը ներքաշել անօրինության, ամբոխավարության, անիշխանության ու քաոսի ոլորտը: Ի միջիայլոց, դա պետք էր վաղուց անել, բայց հիմա էլ ուշ չէ, վաղը, մյուս օրը կարող է ուշ լինել: Անպատժելիությունը կարող է ծնել նոր հանցագործություններՙ:
Նրանից հետո ամբիոնի մոտ բարձրացավ ՚Ժառանգությանՙ պատգամավոր Վարդան Խաչատրյանը, նա անդրադարձավ Ռաֆիկ Պետրոսյանի ելույթին, որտեղ նա հանրահավաքի մասնակիցների եւ կազմակերպիչների մասին անպատվաբեր արտահայտություններ էր թույլ տվել, ասաց, որ ուղղակի շփում չունենալով չարժե մտահայեցողական բնույթի եզրահանգումների գալ, թե ով իրեն ինչպես է պահում:
Ապա ավելացրեց. ՚Մեզ խիստ անհանգստացնում է վերջին շրջանում Հայաստանում սանձազերծված ոստիկանական տեռորը, մարդկանց ոչ միայն առեւանգում են փողոցներից, առեւանգում են ուղղակի ինչպես Բեն-Լադենին, մի տեռորիստի, որին փնտրում են ամբողջ աշխարհով մեկ եւ տարիներ շարունակ չեն կարողանում գտնել, չնայած այն հանգամանքին, որ դրանք քաղաքական կազմակերպությունների ղեկավարներ են: Մեր բոլոր փորձերը պարզել, թե որտեղ են այդ մարդիկ, ինչն է պատճառը, որ ձերբակալել են, հանդիպում է չինական պարսպիՙ: Այդ պարսպի անունը, ըստ Վարդան Խաչատրյանի, Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սայադ Շիրինյան է, որը ցինկիկաբար ասում է. ՚Ես գիտեմ, թե նրանք որտեղ են, բայց չեմ ասի. սա ոչ այլ ինչ է, քան ուղղակի օրենքի խախտում, օրենքը ընտրովի կիրառման համար չի, ճիշտ կլինի, որ մենք կարողանանք նաեւ վերահսկել օրենքի կիրառումը այդ առումովՙ: Վտանգավոր գործընթաց է սկսվել ըստ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի, որը հայտարարեց, թե ՚իշխանությունը տեսնելով, որ ոստիկանությունը եւ բանակը բռնությունների չեն գնա հարազատ ժողովրդի նկատմամբ, իրենց իշխանության տարիներին բնորոշ կուսակցությունների ներսում երկպառակություններ սերմանելու իրենց արատավոր փորձը ուզում են իրականացնել արդեն ամբողջ ազգի նկատմամբ՝ ի դեմս ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի հրավիրված միտինգների, որտեղ բազմաթիվ դպրոցների եւ ԲՈՒՀ-երի, պետական եւ տեղական մարմինների աշխատակիցների ստիպողաբար բերման են ենթարկում աշխատանքից ազատելու սպառնալիքով: Եվ այս ամենը լուսաբանվում է հեռուստաընկերությունների, հատկապես, Հ1-ի ապատեղեկատվության պայմաններումՙ: Ապա Մարտիրոսյանը դիմեց ՚պետական կարեւոր գործառույթ ունեցող հարգելի լրագրողներինՙ. ՚Տեր եղեք ձեր մասնագիտական պարտքին, մի հնազանդվեք հանցավոր անտարբերությանը եւ ծառայամտությանըՙ: Նա դիմեց նաեւ ՀՀՌԸ նախագահ Ալեքսան Հարությունյանին. ՚Մի խախտեք օրենքները, հարկատուներիս հաշվին սնվող Հ1-ը մի դարձրեք ձեր անձնական քաղաքական հայացքների բոստանըՙ:
Իսկ Զարուհի Փոստանջյանն հիշեցրեց ՚Ժառանգությանՙ պատգամավորների նկատմամբ կիրառված բռնությունների մասին, ապա նաեւ հնչեցրեց մականունավոր պատգամավորների եւ թաղապետերի անուններ, ովքեր բռնություններ են կիրառել անձամբ իր եւ Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ: Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ ընտրությունները կեղծվել են եւ ՚այսպես մենք մեզ ենք խաբումՙ: Նա նկատեց, որ ՚Ազատությանՙ հրապարակում գուցե կան մարդիկ, ովքեր իսկապես ընտրել են Սերժ Սարգսյանին, բայց նրանք վիրավորված են կեղծիքների եւ բռնությունների համար. անգամ Սերժ Սարգսյանին պետք չի կեղծված ընտրություններով նախագահ դառնալը. ՚Նրան ընտրվացրել է Թոխմախի Մհերն ու Ալրաղացի Լյովիկըՙ,- ասաց Փոստանջյանը եւ դահլիճից սկսեցին ռեպլիկներ նետել Զարուհի Փոստանջյանի հասցեին եւ հայտարարել, որ ստում է, նման բան չի եղել. ՚Ես ունեմ ձայնագրություններ եւ տեսաերիզներՙ,- ասաց պատգամավորը, իսկ Տիգրան Թորոսյանին այլ բան չէր մնում հայտարարել, քան կարգի հրավիրել դահլիճը՝ ՚Ձեզ կարգին պահեքՙ:
Անահիտ Բախշյանն էլ կոչ արեց համերաշխության իր եւ հոկտեմբերի 27-ի ահաբեկչությանը զոհ դարձած ամուսնու` Յուրի Բախշյանի անունից:

ԴԱՍԱԴՈՒԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ Է
[22:19] 26 Փետրվարի, 2008
Ազատության հրապարակում ՚յոթ օր, յոթ գիշերվա քեֆըՙ շարունակվում է. վստահեցնում են հանրահավաքի կազմակերպիչները: Այսօր հրապարակի մարդկանց թիվն ավելի մեծ է շնորհիվ Սերժ Սարգսյանի հանրահավաքի համար մարզերից Երեւան բերված մարդկանց: Քիչ առաջ ելույթ ունեցան դասադուլին մասնակցող մի քանի ուսանողներ, որոնք կոչ արեցին բոլոր ուսանողներին ի հեճուկս իրենց ստիպողաբար Հանրապետության հրապարակ տանող դասախոսների` վաղը շարունակել դասադուլը:
Այժմ հրապարակում շուրջպարի են բռնվել երիտասարդները

ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿԵԼ ԵՐԿՈՒ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾԻ
[22:25] 26 Փետրվարի, 2008

Այսօր ազատ են արձակվել պետեկամուտների նախկին նախարար Սմբատ Այվազյանի հետ ոստիկանություն բերման ենթարկված ՚Հանրապետությունՙ կուսակցության անդամներ Վարդան Կիրակոսյանը եւ Արտակ Սիսակյանը:
Նրանց մեղադրանք չի առաջադրվել, իսկ ոստիկանությունում պահելու իրավունք ունեին ընդամենը 72 ժամ:
Հիշեցնենք, որ նրանց ձերբակալել էին փետրվարի 24-ի առավոտյան:

1 comment:

Mher said...

Paikarn Sksvaz é...Paikarn Mxvym é
Inkstinkyan Handipym enk Haka Metodneri!
Nshanakym é Paikarn Hzoré ev Apagaiov...
Nshanakym é Haxtanakin Xangarely en...
Nshanakymé Paikari Nerkin Anvtangytynn Amyur Pahenk (ek)...

Paikar Paikar Minchev Verch...

Արխիվ