26.2.08

Ա1+

Ա1+ ի կայքի ծանրաբեռնվածության և հնրավոր ինտերնետային հարձակումների պատճառով անհնարին է դարձել նորություն կարդալը: Հետևաբար ես այստեղ կսկսեմ տեղադտել շարժմանը վերաբերող ամենակարևոր և վերջին նորությունները: Ներողություն եմ հայցում հնարավոր ֆորմատային սխալների համար:



ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՑ ՄԵԴԱԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
[20:49] 26 Փետրվարի, 2008


Ազատության հրապարկը երբեք այդքան մարդաշատ չի եղել: Հայատանի մարզերից ժողովրդի մուտքը մայարքաղաք արգելող իշխանություններն այսօր իրենք էին ժողովրդին Երեւան բերել` Հանրապետության հրապարակում Սերժ Սարգսյանի հանրահավաքին մասնակցելու համար: Օգտվելով անվճար տրանսպորտով Երեւաւն գալու հնարավորությունից, հազարավոր մարդիկ` ոմանք ոտքով, ոմանք էլ մետրոյով հեռացան Հանրապետության հրապարակից եւ միացան Ազատության հրապարակում հավաքվածներին, որտեղ էլ ՚Լեւոն, նախագահՙ կոչերով ՀՀ նախագահ հռչակեցին Լեւոն Տեր-Պետրոսյանին:
Վերջինս անցավ գործի եւ միանգամից երկու հրամանագրեր հռչակեց` առաջինով` Սերժ Սարգսյանին պարգեւատրեց արիության մեդալով` ժողովրդին Ազատության հրապարակ բերելու համար եւ երկրորդ հրամանագրով` դադարեցրեց հացադուլը: Այդ պահին հրապարակում էին առավոտյան բերման ենթարկված եւ ազատ արձակված ՚Հայրենիք եւ պատիվ կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը եւ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը, ՚Հանրապետությունՙ կուսակցության անդամ Խաչիկ Սիմոնյանը:
՚Ուզում եմ շնորհակալություն հայտնել: Իմ ազատման որոշումը կայացրել է ՀՀ ընտրված նախագահ Լեւոն Տեր-Պետորսյանը եւ դուք: Իշխանությունը վերջին գործողություններ է անում ձեր կամքը կոտրելու համար, իսկ դա անհնարին էՙ,- ժողովրդին դիմեց ազատ արձակված Գառնիկ Մարգարյանը: Ազատության հրապարակից ժողովրդին ողջունեց նաեւ Սամվել Հարությունյանը:

ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՄԵՐԺԵՑ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ
[20:32] 26 Փետրվարի, 2008


Այսօր Ազատության հրապարակից ՚Հանրապետությունՙ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը տեղեկացրեց, որ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե իր մրցակիցներին, այսինքն` Տեր-Պետրոսյանին առաջարկել է կոալիցիոն իշխանություն կազմել: Քանի որ Տեր-Պետրոսյանին նախագահ է ընտրել Ազատության հրապարակում հավաքվածները, Արամ Սարգսյանը պատասխանի համար ժողովրդին դիմեց:
՚Ոչՙ մոտ 10 րոպե վանկարկում էր Ազատության հրապարակը: Սերժ Սարգսյանին առաջարկին ՚ոչՙ ասելուց հետո, ժողովուրդը պահանջեց.՚Սերժիկ հեռացիր, Սերժիկ հեռացիրՙ: Ժողովրդի պատասխանը ստանալուց հետո Արամ Սարգսյանը հայտարարեց. ՚Նիկոլը չի կարող Լֆիկ Սամո աշխատել, ես էլ չեմ կարող Թոխմախի Մհեր աշխատելՙ:
Այսօր հարթակից ելույթ ունեցավ նաեւ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, որ վերջին 2 օրվա ընթացքում չէր խոսել: ՚Մենք հայ ենք, մենք ազատ ենք ապրելուՙ, ժողովրդին վստահեցրեց ժողովրդի կողքին կանգնած գործարարը:


ՀԱՑԱԴՈՒԼԸ ԴԱԴԱՐԵՑՐԻՆ
[19:43] 26 Փետրվարի, 2008

Լեւո Տեր-Պետրոսյանն Ազատության հրպարակում քիչ առաջ հայտարարեց, որ ինչպես խոստացել էր, մի քանի տասնյակի հասնող ելույթներ է ունենալու, բայց նաեւª կատակով ավելացրեց, որ §գլուխ է պահելու, քանի որ բոլոր հայտարարությունները լինելու են շատ պարզ¦:
Այնուհետեւª նա խնդրեց հացադուլավորներինª դուրս գալ հացադուլից: Բոլոր հացադուլավորն էլ, ենթարկվելով Տեր-Պետրոսյանի խնդրանքին, դուրս եկան հացադուլից, որին հաջորդեց ուրախ երգն ու պարը:
Մարդիկ այսօր էլ կմնան գիշերելու Ազատության հրապարակում: Իսկ հաջորդ քայլերի մասին դեռ ոչինչ չի ասվում:
Այնքան լավ ու բարձր տրամադրություն է տիրում, որը նույնիսկ մի կորցված դրամապանակ էին գտել ու բերել հարթակի վրա, որն այնուհետեւ վերադարձրին տիրոջը: §Տեսա±ք, որ իսկապես 1988-ն է եկել¦,- հայտարարեց §Հանրապետություն¦ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, որը, ըստ նրաª վկայում է այն մասին, որ այստեղ բոլորը համատարած միմյանց նկատմամբ շատ լավ են տրամադրված, եւ հրապարակում շատ ապահով է:

1 comment:

Unknown said...

APres hayk jan

Արխիվ