12.1.08

Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական ծրագիրը

Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակեց իր նախընտրական ծրագիրը, որը լեցուն էր հաճելի անակնկալներով: Այն կարող եք կարդալ այստեղ:
Հիմա ավելի մանրամասնեմ այդ անակընկալները: Ամենագլխավոր անակընկալը այն է, որ այն շատ ավելի սոցիալիստական է քան լիբերալ աջակողմյա այսինքն՝ գրված է մարդկանց և հասարակության համար այլ ոչ թէ կապիտալիս հաստափոր կատուների կամ դոդոների:
Մասնավորաբար դուրս եկան այս կետերը՝

Ներքին քաղաքականության բնագավառում

- «Քաղաքացիական հասարակության ինստիտուտների՝ տեղական ինքնակառավարման մարմինների, արհմիությունների, ստեղծագործական միությունների, ոչ կառավարական կազմակերպությունների ամրապնդումը.»

Օրինականության վերականգնման ասպարեզում

-- «Ակտիվ մասնակցություն տեռորիզմի, թմրաբիզնեսի, փողի լվացման, մարդկանց ապօրինի առեւտրի (թրաֆիկինգ) դեմ միջազգային հանրության կողմից հայտարարված անհաշտ պայքարին.»

Սոցիալական ոլորտում
«Ի տարբերություն, այսպես կոչված, էլիտար շինարարության խթանմանը, պետության կողմից սոցիալական բնակարանային շինարարության լայնածավալ ծրագրի իրականացում, որի խնդիրն է երիտասարդ կամ բնակարանազուրկ ընտանիքներին անվարձ տրվող բնակարաններով ապահովումը.»

- «Երեխաների ծննդյան համար մայրերին տրվող միանվագ նպաստների կտրուկ հավելում՝ 2008 թվականից եւեթ դրանք սահմանելով՝ 500.000, երրորդ երեխայից սկսած՝ 1.000.000, իսկ հինգերորդ երեխայից սկսած՝ 1.500.000 դրամի չափով.»

- «Առ 1-ը հունվարի 2005 թ. դրությամբ զինվորական ծառայությունից խուսափած եւ արտասահմանում ապաստանած շուրջ քսան հազար երիտասարդների նկատմամբ համաներման կիրառում, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման պարագայում զինված ուժերի զգալի կրճատում եւ աստիճանական անցում պայմանագրային ծառայության.»

«…բուհական ուսման վարձերի ձեւավորումը կանոնակարգող եւ դրանց աճը զսպող մեխանիզմների կիրառում, Հայաստանի բուհերի օժտված ուսանողների կրթությունն արտասահմանում կազմակերպելու նպատակով պետական հատուկ հիմնադրամի ստեղծում»

Տնտեսական բնագավառում
--Հարկերի պարզեցում և որոշ հարկերի վերացում: Հարկման պրոգրեսսիվ մեթոդի կիրարում -«հարկային բեռի հավասարաչափ բաշխում»:
-- Գյուղատնտեսության խթանում գյուղացուն հարկերից ազատելու միջոցով - «ներմուծվող սերմնացուի վրա ավելացված արժեքի հարկի տարածման վերացումը եւ դիզելային վառելիքի ազատումը ակցիզային հարկից»
--Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների իսկական խթանում գրանտների միջոցով: Հայաստանը լինելով բնական ռեսուրսներից զուրկ և արդեն տրանսպորտային փակուղում սա կարևոր եմ տեսնում:

Այս ամենին զուգահեռ ցանկալի էր տեսնել KГБ-ի արխիվների ու գործակալների անունների հրապարակում և ինչու ոչ KГБ-ի վերացում: Կրթության բարելավում: Սփյուռքին աջակցություն՝ մասնավորաբար մշակութային և կրթական ասպարեզներում:
Կամավորական տեղային զինվորական ստորաբաժանումների ցանցի ստեղծում: Համայնքներին և մարզերին անկախության շնորհում կոն-ֆեդերացիոն աստիճանով:
Բոլոր անպետք օրենքների վերացում քանի որ կոռուպցիային հիմքը հենց օրենքների բազմազանությունն է: Իսկ գլխավոր օրենքները ընդունել ժողովրդի ուղղակի մասնակցությամբ այն է ռեֆերենդումով:

Իսկ դուք ինչ եք կարծում:

9 comments:

Anonymous said...

Sireli im hay azg ushadrutyun dardzreq Levoni yuraqanchyur barin, mi qani angam, yev duq khamozveq, inchpes yev yes,vor sa mer miak hnaravorutyunn e Hayi pativ prkelu,mi hakarakveq Astdzo khorhurdits, ..

Anonymous said...

apsosum em im korcrac tarineri hamar ! nranq karox ein linel shat hetaqrqir ev karox eyi aveli liarjeq usum stanal ayn jamanak !
verjin 5 tarum sksel em hachaxel tarber masnagitutyunneri gcov das@ntacneri !
mite cher kareli da stexcel ayn jamanak ayl vochte ayn veracel qaosi !
im karciq@ im tarineri masin !.

Anonymous said...

Ողջույն բոլորին

Հունվարի 11-ին ներկա էի Լևոն Տեր-Պետրոսյանի ասուլիսին: Պիտի ասեմ, որ սա իմ կյանքում առաջին մամլո ասուլիսն էր, որին ներկա էի գտնվում, որովհետև երբեք հնարավորություն և ցանկություն չի եղել ներկա լինելու, առավելևս չի եղել մի այնպիսի անհատականություն, որի ասուլիսին մարդ ցանկություն կունենար գտնվելու: Բայց սա այդ դեպքերից չէր և վեր կացա ու գնացի: Անկեղծ ասած հետաքրքրությանս առանցքը ավելի շատ մեր լրագրողների հարցերն էին և նոր հետո Լևոնի պատասխանները: Որովհետև ինքս անգիր գիտեմ բոլոր այն հարցերի պատասխանները, որոնք պիտի հնչեին:

Չեմ զսպում գայթակղությունս միանգամից ասելու, որ ես պարզապես հիասթափված եմ: Հիասթափված եմ մեր “ժուռնալիստներից”: Ինչու չակերտներում, որտև ես հասկացա, որ մենք ժուռնալիստ չունենք: Այն ցածր մակարդակը, հարցերի ցածր որակը, նախապես խմբագիրների կողմից կազմված ախմախ “հարցերի” կույտը, նույն հարցի մի քանի անգամ կրկնվելը` ինձ խորապես հիասթափեցրեցին: Պարզապես հարցերը կազմված էին ֆայլաբազարչիների մակարդակով:

Եվ հետո թող չնեղանան, երբ Տեր-Պետրոսյանը ասեց, որ հաջորդ ասուլիսը կլինի 10 տարի հետո:

Ամեն ինչում “պլանկեն” էնքան է իջել, որ ես ապշած եմ: Մտածում էի, որ գոնե լրագրողները կլինեն ավելի խելոք: Ավաղ:

ԱՄՈԹ Է ‘’ՀԱՐԳԵԼԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐ’’

Anonymous said...

Շաբաթ օրն էլ “Ազատություն” ռադիոկայանով բանավիճում էին 3 երիտասարդ: Մեկը` Հնչակյան կուսակցության երիտասարդական թևից, մյուսը` ՄԻԱԿ-ից, իսկ երրորդը, որքան ես հասկացա մեր այս բլոգի պատասխանատուներից` Իզաբելլան էր (belinda)(եթե ոչ, ես ներողություն եմ խնդրում), որը ներկայացավ “Սկսելա” շարժման մասնակից: Ասեմ, որ չեմ ճանաչում և ոչ մեկին:

Բելլան ճիշտ էր նկատում, որ ՄԻԱԿ-ի անդամը պարզապես անգիր արած խոսքեր էր բարբաջում: Կուզենայի ավելացնել, որ նրա նմանները արդեն զոմբիացված են և հատուկ աշխատանք է տարվում նմանապես զոմբիացնելու ողջ ազգը, որոնք չեն ունենա ինքնուրույն մտածողություն, որոնց և շատ հեշտ կլինի կառավարելը: Եվ իմ դիտարկմամբ, որքան ել ցավալի է, դա հաջողվել է և ևս 10 տարի ու զոմբիացման պրոցեսը կհասնի իր լիակատար գագաթնակետին:

Անդրադառնալով նաև Հայկի ասածներին, պիտի ավելացնեմ, որ իմ կարծիքով այս զոմբիացման պրոցեսին նպաստում և պարարտ հող են ստեղծում “ՌԱԲԻԶԸ” քարոզող բոլոր այն հեռուստաընկերությունները և նրանց պատրաստած հաղորդումները, սերիալները, որոնց միջոցով հնարավոր կլինի հասնել ազգի լիակատար զոմբիացմանը:

Թող զավեշտական չհնչի, բայց առաջին քայլերից պիտի լինի անհապաղ ԱԼՄ-ի փակելը, ռաբիզը քարոզող հաղորդումների վերացումը էկրանից` ոսկե կլառնետների, 2 աստղերի, սուփերսթարների, թաթաների, համազգայինների, արթուրգրիգորյաններից բուծվածների, սերիալների` հատկապես էտ “վերվարածների” անհապաղ դադարեցումը...
Բանը հասել է այնտեղ, որ հաղորդումներից մեկում, հանրայինի եթերով` ռաբիզ թաթան իրեն իրավունք էր վերապահում խորհուրդ տալու Հայ ժողովրդին, որ մենք չպիտի ընդունենք Կոմիտասին: Մի զարմացեք, ևս այսպես մի 10 տարի և նրա նմանները իրենց կդասեն Բեթհովենի, Մոցարտի շարքին և Մեզ կհամոզեն իրենց ճշմարտացիությունը: Ու շատերը հակված կլինեն ընդունելու դա:

Մեկ անգամ ևս ցավով պիտի նշեմ, որ այդ ամենը արվում է դիտավորյալ և սրան պետք է անդրադառնալ անհապաղ:

Մի խոսքով սրանցով մեր ժողովրդին տանում են դեգրադացիայի և իմ կարծիքով վերը թվարկածս երևույթների շատ արագ վերացումը կկանգնեցնի այդ պրոցեսը:

Anonymous said...

Yes Hayastanum ei (cavoq, 1999-ic i ver Hayastanum chem aprum) yev nuynpes nerka ei LTP-i mamlo asulisin. Ayn tpavorutyunn unei, vor lragroghner@ ditavoryal ein himar kam krknvogh harcer talis, vorpeszi vatnein LTP-i zhamanakn u neruzh@ yev chtoghnein mard@ nor ban aser. Bayc, terevs, ayspes mtatseln im hertakan lavatesutyan ardyunqn e, yev lragroghner@ parzapes anteghyak ein kam himar. Mtatsum ei, te yes, gtnvelov jandami puchakhum, yete teghyak em hnchogh harceri pataskhannerin, unenalov liovin ayl ashkhatanq liovin ayl mijavayrum, inchpes e hanarvor, vor mer lragroghnern aydpes anteghyak linein? El chem khosum hnchogh harceri mej bacahaytoren kheghatyurvats meknabanutyunneri masin. Yete mi 10 or kam 1 amis araj hnchats mtqern i vichaki en aydpes kheghatyurelu, apa el inch patmutyan masin karogh e khosel patmutyunic aynpes ibr karchats mi zhoghovurd, inchpisin menq enq?

Isk zhoghovrdin degradaciayi tanelu petakan qaghaqakanutyun@, vor irakanacvum e himnakanum TV-ov, parz er der 1998-in, yev mer tan@ katarelapes argelvec haykakan TV-i voreve haghordum nayel, gegharvestakan filmeric baci. Nuynisk ayspes kochvats "lurer" cheinq nayum. Yerb Robert Mavisakalyani nman iskhanutyunnerin tsarayogh mard@ "trchogh apseneri masnaget" mi akhmakh e berum, nstecnum studiayum, yev na asum e, vor Yerevanum nerka pahin 2 tarber molorakneric kendaniner kan, "satana" yev "hreshtak" tiperi, vor yerb poghocum aylmolorakayin@ mez motena, petq e dzerqners khachenq u asenq: "Mer ter Hisus Qristosi anunov--chqvir!", yev yerb aymolorakayin@ chqvi, uremn satana tesakic e, isk yete sharunaki mer dimac kangnats mnal u bari kerpov zhptal, apa uremn hreshtak tesakic e yev inch vor asi, petq e hlu-hnazand yentarkvenq... Ba dranic heto Tatan Komitas el khamarvi, Bakh el.

Haik said...

Մամլո ասուլիսի սղագրությունը կարող եք կարդալ «Հարցազրույցներ» բաժնում:

Anonymous said...

HEQYAT MIAMITNERI HAMAR

Anonymous said...

Anonymous-in
1988-ic minchev ors Levon Ter-Petrosyani beranic (kam grchic) 1 sut bar durs chi yekel. Yete chshmartutun@. mtqi aroghjutyunn u paytsarutyun@, voghjakhohutyun@, haghtanakner@, ardaramtutyun@ heqiatner en miamitneri hamar, nakhapatvutyun@ talis eq nerka irakanutyann aferistneri hamar?

Anonymous said...

"Սփյուռքին աջակցություն՝ մասնավորաբար մշակութային և կրթական ասպարեզներում:
Կամավորական տեղային զինվորական ստորաբաժանումների ցանցի ստեղծում: Համայնքներին և մարզերին անկախության շնորհում կոն-ֆեդերացիոն աստիճանով:
Բոլոր անպետք օրենքների վերացում քանի որ կոռուպցիային հիմքը հենց օրենքների բազմազանությունն է: Իսկ գլխավոր օրենքները ընդունել ժողովրդի ուղղակի մասնակցությամբ այն է ռեֆերենդումով:
"

Ais keteri ev gaghaparneri nkatmamb yes @nker Haiki het amboghjapes hamadzainem.

Yete Levon@ ays manifest@ irakanacni, da mi lav himq k'lini apagayum depi aveli Dzakh (ev radikal-joghovrdavarutyan) koghm sharzhvel.

Արխիվ