16.1.08

Հայաստանը՝ աշխարհի միակ քրիստոնյա երկիր

ՄԱԿ, Նյու Յորք


Այս շաբաթ համերաշխ քննարկումներից հետո ՄԱԿ-ի Կրոնական Բարեկամության Կոմիտեն Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է աշխարհի միակ քրիստոնյա երկիրը: Ըստ ՄԱԿ-ի Կրոնական Բարեկամության Կոմիտեի նախագահ Յուջին Րիսպերդալի (Eugin Risperdal), այս աննախադեպ որոշումն արդյունք է Հայաստանի ներկայիս վարչապետ Սերժ Սարգսյանի Լոս Անջելես Թայմզին (19.10.07) տված այն լուսաբանման, որ Հայաստանից արևելք այլ քրիստոնյաներ չկան: «Մենք արդեն ավելի քան երեք ամիս էր ինչ նախապատրաստական աշխատանքներ էինք տանում այս ռեզոլուցիան ընդունելու: Պարոն Սերժ Սարգսյանի հայտարարությունը, մեջ բերեմ՝ «մեզանից արևելք այլ քրիստոնյաներ չկան», սթափեցրեց մեզ: Դա կարծես համամարդկային այս անարդարության դեմ մի կանչ լիներ: Մենք պարտավոր էինք անհապաղ գործել: Հավաքվեցինք և որոշեցինք այդ բառերը ամրագրել որպես որոշում՝ միջազգայնորեն աներկբա ճանաչման համար»: Մեր այն հարցին, թե ախր Հայաստանից բացի գոյություն ունեն այլ քրիստոնյա պետություններ, Յուջին Րիսպերդալը պատասխանեց. «Այո, դա փաստ է, բայց մենք շահագրգիռ էինք խնդրին երկարաժամկետ լուծում տալու: Եթե հիմա պարոն Սերժ Սարգսյանը իր վարչապետի կարգավիճակով այդպիսի հայտարարություն է անում, ապա կանխատեսելի է, որ նախագահ դառնալուց հետո նա կարող է հայտարարել, որ հայերից բացի ուրիշ քրիստոնյա ազգ գոյություն չունի»: Երբ հայտնեցինք մեր կասկածները Սերժ Սարգսյանի նախագահ դառնալու մասին, պարոն Րիսպերդալը ասաց, որ ինքը չի կարող մեկնաբանություններ տալ այլ պետության ներքաղաքական հարցերի շուրջ: Մի որոշ ժամանակ անց, մի քանի գավաթ գարեջրից հետո նա անկեղծացավ և որպես հայ ազգի բարեկամ առաջարկեց. «Հարգելիս, լավ դեղամիջոց կա, անվանումը համընկնում է իմ ազգանվան հետ: Խոստանում եմ որպես բարի կամքի դրսևորում մի քանի տուփ ուղարկել ձեր վարչապետին»:

1 comment:

nazarian said...

:)

Yes, we've become obsessed for different kinds of recognitions.

Արխիվ