25.12.07

ԿՈՉ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ

ԿՈՉ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
Հայրենակիցներ.
Շուրջ երկու ամիս է, ինչ ողջ հանրապետությունով մեկ իմ կողմնակիցներին բանավոր կերպով կամ հեռախոսազանգերով կանչում են ոստիկանատներ եւ անվտանգության ծառայության բաժանմունքներ, որտեղ նրանց ենթարկում են հոգեբանական ճնշման, ահաբեկումների եւ սպառնալիքների՝ ստիպելու համար, որ նրանք հրաժարվեն ինձ աջակցելուց եւ իմ կազմակերպած հանրահավաքներին մասնակցելուց։
Չխոսած այն մասին, որ այդ գործողություններով իրավապահ մարմիններն արդեն իսկ կոպտորեն խախտում են ընտրական օրենքը, դրանք նաեւ քրեական օրենսդրության ոտնահարման ակնհայտ տարր են պարունակում։ Մինչ այժմ արձանագրված այդօրինակ բոլոր ապօրինի գործողությունները վաղ թե ուշ դառնալու են հատուկ քննության առարկա, եւ պատասխանատուները կանգնելու են դատարանի առաջ։
Ոչ մի ոստիկանապետ, ոչ մի անվտանգության ծառայության աշխատակից իրավունք չունի բանավոր կամ հեռախոսային կանչերով քաղաքացիներին հրավիրել համապատասխան բաժանմունքներ։ Կանչի միակ օրինական ձեւը գրավոր ծանուցագիրն է։
Ուստի դիմելով բոլորիդ, կոչ եմ անում. ճանաչեք ձեր իրավունքները, մի՛ ենթարկվեք իշխանությունների կամայականություններին, մի՛ արձագանքեք իրավապահ մարմինների ապօրինի կանչերին, քանի դեռ նրանք ձեզ գրավոր ծանուցագրեր չեն ուղարկել։ Իսկ ծանուցագրեր ստանալու պարագայում, կրկնօրինակե՛ք դրանք, եւ պատճեններն ուղարկեք մեր Շարժման գրասենյակներ։
Սա՛, եթե կուզեք, համարե՛ք իմ առաջին, առայժմ ոչ պաշտոնական, հրամանագիրը։
Լեւոն Տեր-Պետրոսյան
25.12.2007 թ.

3 comments:

Ruzan said...

Gitem,vor shatern en gitakcum,L. Ter-Petrosyani der@ mer hajreniqi te ancyalum ev ,te galiq nerkayum...Inchi hamar en barer@ ,ete gorcov chen uxekcvum...Amenqs katarenq mer gorc@ arajika @ntrutyunneri ardar anckacman hamar u...Kecce Hayastan@!

Anonymous said...

Կոչը, ինչպես նաև Հանրագումարի ելույթը արդեն DVD-ի վրա տարածվում են

khachik said...

es

Արխիվ