10.12.07

դեկտեմբերի 8-ի հանրահավաքը

Առաջարկում եմ քննարկումը տեղափոխել ավելի գործնական և կոնկրետ հարթություն: Ի՞նչ կասեք դեկտեմբերի 8-ի հանրահավաքի մասին: Ելույթին կարող եքծանոթանալ այստեղ

Ի՞նչ տպավորություններ, ի՞նչ նկատառումներ, ի՞նչ մտքեր..
Նաև ի՞նչ է կարելի բարելավել կազմակերպչական տեսանկյունից:

*Շատ մեծ խնդրանք 'անանուններն' գրանցվել, կամ պարզապես ներկայանալ: Կարծում եմ ցանկացած բանավեճ ավելի իմաստավորված է, երբ անձնավորված է /անգամ վիրտուալ տարածության մեջ/: Շնորհակալություն

34 comments:

Anonymous said...

eluiti bolor xosqeri tak patrast e storagrel yuraqanchyur hay. ete motaka orerin hasarak zxoxovrdin bacatrvi, te inchpes kareli e gorcnakanum xusapel yntrakexciqneric, apa sharzxman portqumy shat arag kmaqri "mer sepakan axornery"

Artur said...

Ես ներկա եմ եղել հանրահավաքին եւ ինձ համար նորություն է լինելմի վայրում որտեղ կատարվածը իրենից ներկայացնում է իրող ՔԱՂԱՔԱԿԱՆ հավաք, առավել ուշագրավ է ԼՏՊ-ի կողմից հենց մասնակցային տեսակի կոչերի որը մարդկանց մոտ առաջացնում է զգացում սեփական անձի նշանակալիության առումով:
Սակայն ես կցանկայի իմանալ թե երբ ենք մենք հնարավորություն ունենալու ծանոթանալ ծրագրային դրույթներին ու գնահատելդրանց իրականություն դարձնելու հնարավորությունը: Խնդրում եմ եկեք բացատրեք անելիքները, իրնձ առավել հետաքրքիր է տնտեսական մասը:

Haik said...

Կարծում եմ այս ելույթով Լևոնը վերջնականապես սասանեց Սեռժո-Քոչարյանական ռեժիմի գոյության կոնցեպտը: Ինձ թվում է հիմա արդեն կարելի է անցնել հաջորդ փուլին:

belinda said...

Ես երկու բան կցանկանայի ընդգծել: Առաջինը` մեր թեկնածուի պարզեցված հարկին անդրադառնալն էր, ինչը ըստ իս շատ կարևոր էր և շատ մանր/միջին գործարարների համար գրավիչ: Երկրորդը` ինձ շատ դուր եկավ Ցեղասպանության և ՀՀ արտաքին քաղաքականության մասին գլուխը: Իրոք տպավորիչ էր այն բանը, որ նա նաև անդրադարձավ իր ընտանիքի պատմությանը իր սեփական փորձառույանը..

*տեսել եք այդ "Լևոն VII թագավոր հայոց" պաստառները /տեսնես ովքեր են հեղինակները/ ու արդեն բոլոր տեսակի "կայֆերը", որ տարբեր բլոգերում արդեն տարածվել են ?

belinda said...

Ինչ վերաբերում է ծրագրին, ապա ես վստահ եմ, որ այն հիմնավոր և շատ մանրակրկիթ է լինելու, ինչը ըստ էության մեր թեկնածուին առավել քան հատուկ է:

Mane said...

Barev,

dektemberi 8-in krkin hamozveci, vor im @ntrutyun@ chisht e!!!

Arhasarak shpvelov tarber tesaki ev tarber gagaparneri ter mardkanc het, zgacel em, vor bolor@ anxtir uzum en zargacac erkir unenal, zargacac tntesutyun, ankax Karabag, vor bolor@ chanachen 15 tvi cegaspanutyun@ u stipen Turqerin veradardznen "mer hoger@" (kbacatrem unchu chakertneri mej). gerakshrog mas@ karcum e vor Karabag@ petq e ankax chanachvi aranc voreve naxapaymanneri ev zichumneri mer kognic, vorovhetev miguce ardarutyunn e da pahanjum. nuynn el 15 tvi veraberyal.

stacvum e enpes vor bolor@ mez partavor en inch-vor ban, (menq el erevi petq e nstenq u spasenq, te erb en berelu partqer@:)

im karciqov arden vaguc jamanakn e, vor Dashnakner@ verjacnen tmbkaharel@, te cegaspanutyan chanachman depqum hoger en veradardzvelu, vorovhetev (inchqanov es karog em haskanal) inch hogeri masin e xosq@, erb 15 tvin dranq gtnvel en Turqiayi kazmum?

Menq hima el unenq hoger gravac, voronq chenq karoganum bnakecnel hayerov, vorovhetev hog@ anun azganun chi unenum, vor haskanan ed umn a ete edteg hay chapri, djvar klini ed hog@ pahel@.

Es kuzenayi, vor shatter@ ushadir lsein kam kardayin L. Ter-Petrosyani eluytner@, nor iren megadrein turqametutyan kam Karabag@ caxelu mej, vorovhetev hakarak depqum, es kmtacem, vor irenc mtavor unakutyunner@ sahmanapak en

Mi mtavorakani eluyt ei lsum verjers, ov asec, vor “srikayutyun e jogovrdin nacionalizmov shaharkel@”. Liovin hamamit em!!!

shnorhakalutyun

Anonymous said...

es amen inchin zugaher ankaskats petke shat shtap dzevavorel mi yeritasardakan sharzhum...nmanatip bolor sharzhumneri glxavor sharzhich uj@ aveli hachax qaghaqakan aktsianer irakanatsnogh yeritasardnern en, aidpes er "otpor" Serbiaium, "pora" Ukrainaium yev "kmara" Vrastanum...skselai erexek@ satketsin koran...lav chi...shat shut petka steghtsel yeritasardakan sharzhum

Vahagn said...

Բարեւ իմ բոլոր համախոհներին :-)
Ես մի մտահոգություն ունեմ` մենք Առաջին Նախագահի համակիր երտասարդներս բավականին պասիվ վիճակում ենք (թռուցիկներն ու DVD-ները չհաշված), կարծում եմ միասին մի քանի ակցիաներ պետք է անենք հանրահավաքների միջակայքում, եթե այս միտքը հետաքրքրում է կարող ենք հենց այս բլոգում քննարկել, կամ հավաքվենք նման թեմայի շուրջ խոսելու, մանավանդ որ այստեղ շատերս իրար ճանաչում ենք:

Artur said...

Ես համաձայն եմ ԼՏՊ-ի վարած այն խաղին որ նախընտրական ակտիվ ելույթները սկսելով ընտրություններից բավականին շուտ նրան հնարավորություն են տալիս թոթափել այն սեւ եւ մութ-ի «ոչ օբյելտիվ» շղարշը իր քաղաքական դիմագծից,
ես արդեն նկատում եմ դիրքորոշմամ փոփոխություն շատ մարդկանց մոտ,
սակայն ես դեռ չեմ պատկերացնում թե ինչպես նա պեքք է հաղորդակցվի մեր ազգաբնակչության մնացյալի հետ երբ նրա արջեւ փակ է հեռուստաեթերը, ինձ թվում է պետք է ակտիվացնել իրազեկման գործընթացը ավելի լայն շրջանակներում:

Artur said...

Հարցըս ուղղված է բելինդաին ով ես կարծում եմ որոշակի ինֆարմացիա ունի հենց առաաջին ձեռքից:
Իսկ չ՞եք ասի երբ սպասենք նախընրական ծրագրին:

Քաղաքացի said...

Հայրս ամեն անգամ ԼՏՊ-ի ելույթները լսելիս ցնցվում է ու ասում. "Ես չէր պատկերացնում, որ հայ միտքը կարող է այսպես հզոր լինել: Այս ելույթները պետք է ներառվեն Հայկական արդի փիլիսոփայության դասագրքերում":

Իսկ գործնական առումով...ցեղասպանության գլուխը ջախջախեց Ռոբիկին, իսկ մոնղոլ-թաթարական վերլուծությունը հաղորդագրություն էր մերօրյա իշխանիկներին, որպեսզի նրանք հասկանան, որ մի որ Ճոյտի օրն են ընկնելու:

belinda said...

Վահագ և համախահներ,
Կարծում եմ հավաքվելը շատ լավ միտք է, առավել ևս, որ իրոք որ կարգ կա հասկանալու որքան ենք և ինչ ենք կարող ավելի կազմակերպված և համակարգված անել:
Ժամանակ չկա ըստ էության, ինչ անում ենք պիտի արագ անենք:

*Հայկ, կարող ենք մի առանձին բան մտածել, որտեղ կարող ենք email-ներ թողնել, հեռախոսի համարներ, որ հանդիպենք-կազմակերպվենք ?

belinda said...

Արթուր,
Ես անկեղծ ասած չգիտեմ, թե երբ կհրապարակի ծրագիրը: Որքան որ հասկանում եմ, ըստ օրենքի պիտի պաշտոնական քարոզարշավը սկսելուց հետո դա արվի: Մի գուցե մեկը կա այստող ով ավելի լավ գիտի օրենքը :

Samvel said...

mianshanak koxm em havaqvelun yev yeritasardakan kanonavor u sharunakakan aktsianer kazmakerpelu ughghutiamb mtatsel...

spasum em e-mail-i: teymurazyan@gmail.com

Samvel said...

Zugaher sharzhum e petk, yeritasardakan sharzhum!!!

Hamakir said...

Ter-Petrosyani hamakirn em. Inchpes erevi amen mi hamakir amenakich@ vor karox em anel, shrjapatum, @nkerneri barekamneri mot Levoni ayspes asac lobbing aneln e. Bayc hajax (husov em astijanabar aveli u aveli kich) handipum em hetevyal antarber verabermunkin - "Ah, jhandam, ov uzum a lini, mek a nuynn a linelu, Levonn inch er? sax el nuynn en", yev ayln. Aysinkn chnayac aktiv massan vaxuc koxmnoroshvel e, der shat mec ashxatank ka tanelu inert massayi het. erevi DVD-ner@ bavarar chen. Levon@ petk e mtni amen mardu tun (poxaberakan imastov), te inchpes, chgitem, bayc artahaytum em mtahogutyuns. Terevs aveli aohem gorcichner@ yelk@ kgtnen.

Haik said...

Երիտասարդական շարժմանը միանալ ցանկացողները կարող են իրենց տվյալները ուղարկել youth @ levonforpresident.com հասցեին(որպես մեկ բառ արանց space-ների @ նշանից առաջ և հետո):

Artak said...

Barev hay joghovurd jan

Es blogum kareli a qnnadatel Levonin qi4 m@,te eli jan asel jan lselu tegh a darnalu ?

Anonymous said...

Asem vor inqs hamarum em indz LPT mec hamakir, sakayjn petq e nshem vor verji hanrahavaq@ tuyl er, hamematac naxord erkusi, isk eluyti shat drvagner chunein nerkayum hanrayin pahanj, naev chapic mec er ishxankan zuygin anznakan "patasxanner", Naxagah@ petq e iren vayel astichanin mna.. karcum em vor ays hanrahavaq@ pakec LTP kohmnakicneri hamar voch aravel barenpast erku shabat@, ev nor pulov khajohvi aravel aktivacnel mardkanc u tal harcerin patasxanner

roy said...

Hargeli Anonymous

Im karciqov cankacac hanrahavaq uni ir konkret npataky.

1. Nax amenakarevory. Erb Levony piti skser ir hanrahavaqneri sharqy bolori hamar amenakarevor harcy, te vorqan mard khavaqvi, bereq ankexc linenq, nujnisk nra hamakirnerin er da shat hetaqrqrum. Nman harcy der cher veracel nra 2-rd kazmakerpac mitingi zhamanak, sakajn verjinum arden chkar ajd harcy, ajn verjnakanapes veracav.

2. Amen mi hanrahavaqum Levony ir konkret messignern e hxum, ete hishum es 1-um tvec ishxanutyan qaxaqakan gnahatakany, 2-um dimec mijazgayin hanrutyany ev mer @ndimutyany, isk 3-um rusastanin ev texakan gorcararnerin. Ajsinqn im karciqov na lav hashvarkel e ir qajleri hajordakanutyuny ev amen hanrahavaqic Na Inqy konkret aknkaliqner uni.

Ekeq hishenq te na inch asec septemberi 21-in, vor "yes qajl chem ani, naxapes chimanalov dra ardjunavetutyuny", ev im karciqov ajs hanrahavaqnerov na konkret npatakner e hetapndum. Aha te inchu yes chei asi, vor ajn tujl er.
Parzapes erb nra hascein axmax mtqer en hnchum, na stipvac erbemn piti patasxani, vor zhoxovrdi mi mas ka, voronc mot karciq chstexcvi, te na vaxenum e da anel.

Yes inqs el em spasum nra aveli hangamanalic - cragrajin, verlucakan, apagajin uxvac mtqerin, voronq 10 amja lrutyunic heto el aveli en karevor ev vstah em, vor shutov, miguce Hunvari 19-ic erb kbacvi etery nra araj menq akanates klinenq. Asum en, nra timakicneri(hatkapes Bagratjani) ozhandakutyamb bavakan hzor tntesakan cragir e mshakvel, vory piti nerkajacvi hanrutyany.

Shat chmnac, mi qich el hamberenq ev boor harceri patasxannery kstananq, yes vstah em.

hrach said...

Agree to all remarks about the current administration and especially about the abuse of genocide issue not only in Armenia, but here is States too.
Disagree to the part about the results of his economic polices, nothing mentioned about his negligence during the implementation of Dram and of sadistic privileges granted to Vano and Vazgen.

Does he deserve a second chance? Unfortunately, he is the only chance for our country today to get rid of the current Middle Asian ruling regime.

Anubis said...

Արտակ ջան,
այս բլոգը ստեղծված է հենց այն բանի համար, որ մարդիկ գրեն իրենց վեաբերմունքը, մոտեցումներն ինչպես ԼՏՊ անձի,այնպես էլ նրա ներկայացրած ծրագրերի, մոտեցումների մասին: Բոլգի հետապնդած նպատակներից մեկն էլ հենց առողջ բանավեճի ծավալումն է, որը, սակայն, չպետք է անցնի անձնական վիրավորանքների ու հայհոյախոսության: Հետևաբար հանգիստ կարող ես ներկայացնել քո մոտեցումներն ու գնահատականները: Մի հարց ունեմ քեզ, Բելլա ջան ու քեզ, Հայկ: Ով է նախաձեռնում երիտասարդական շարժումը և ով է Եկմալյանից այն վերահսկում: (լավ գաղափար է, բայց խիստ վերահսկողության անհրաժեշտություն ունի արդեն ձևավորված աշխատանքային խմբերից մեկի կողմից, ինքնեդ էլ պիտի որ հասանաք ;)

Artak said...

Anubis jan
shnorakal em bari u aroghj xosqeri hamar.
Isk in4 es karcum,yete yes karciq unem vor ir araji naxagahutyun@ Levon@ brnapet a eghel. Sa hamarvum a andznakan viravorank blogi masnakicnerin,te qaghaqakan banave4i mi masa ?
Nshem vor yes ( yev hazaravor mardik) ayt karciqin enq min4ev hima,qani vor vo4mi bacatrutyun Levoni koghmits 4i eghel et arumov.

belinda said...

Անուբիս,
Օրը կգա, բարին էլ հետը :Ճ

ALFA01 said...

Inchpes karogh em dzerq berel LTP eluytneri DVD ere...Hnaravor e ardyoq inchvor sitits download anel?...

Los Angeles

Anubis said...

Հարգելի’ Արտակ,
Դու կարող ես ունենալ քո կարծիքը, ու այդ կարծիքը կարող է և չհամընկնել այլոց կարծիքի հետ: կարող ես նրան նաև բռնապետ համարել, բայց, ճիշտն ասած, լավ կլիներ, եթե հիմնավորեիր ասածդ ու ներկայացնեիր մոտեցումներդ: Անկեղծ ասած ինձ շատ հետաքրքիր են դրանք: Հակառակ դեպքում ստացվում է, որ մարդը հայտարարություն է անում, սակայն իչ ներկայացնում դրա մոտիվացիան, ինչի հետևանքով բանավեճի ծավալումը դառնում է անհնարին: Ինչևէ, կարծում եմ, դու դեռ կգրես քո մոտեցումների մասին, ու դա հիմք կհանդիսանա քաղաքական հարթությունում կոնստրուկտիվ բանավեճի ծավալման համար: Անհամբեր սպասում եմ պատասխանիդ:

Haik said...

Ինչպես Անուբիսը ասեց եթե վիրավորանքներ կամ սպառնալիքներ չկան կդրվեն այստեղ:Կապ չունի ում հասցեին: Իսկ ասեմ, որ այդպիսները համարյա չեն եղել: Կարծում եմ արդեն լավ ու առողջ միջավայր է ստեղծվել:
Շնորհակալություն բոլորին իմ գործը թեթևացնելու համար: :)
Գալով երիտասարդական շարժմանը կարծում եմ այն պետք է լիապես անկախ մի մարմին լինի: Կենտրոնացված համակարգերը խոցելի են և թույլ: Կարծում եք ինչու էր Ղարաբաղյան շարժումը այդքան հաջող, պարզապես այն կենտրոնացված չէր:

belinda said...

alfa01 - Los Angeles
Իմ ընկերուհին գալիս ԼԱ շատ շուտով և ես իր հետ ելույթների DVD-ներ եմ ուղղարկում: Եթե ձեր կոնտակտային տվյալները ուղղարկեք youth @ levonforpresident.com հասցեով, ես խփորձեմ ձեզ էլ հասցնել:

roy said...

Haik ev Belinda

Karox eq ogtagorcel EMule kam ShareAza cragrery ev dzer hamakargchic tujltvutyun talov tvjal filerin LA-ic ev cankacac texic kkaroxanan hamapatasxan cragri mijocov qashel amboxchutyamb elujtnery.

Anubis said...

Հարգելի' Հայկ,
համամիտ չեմ քեզ հետ` կապված երիտասարդական շարժման հետ: Բայց իմ մոտեցումները, վերապահումները ներկայացրել եմ “Երիտասարդների հավաք” բաժնում (այնտեղ գրելուց հետո կարդացի քո կարծիքն այս էջում): Կարծում եմ, սա շատ լուրջ քննարկման թեմա է:

Artak said...

Anubis jan
Himnavorem.Es amene 10 angam grel em,baic qo hamar el k'grem (nayi Older Posts)
Isk kar4 asac.
1.Yes hamarum em,vor paterazmic heto min4ev '98 Levone unenalov 4 tari,vo4 mi iravakan petutyan steghtcelu qail yev artyunq 4unecav.
2.linelov hayoc banakum, yes vka em eghel dazhan xaxtumneri '96 tvakani entrutyunneri jamanak,i shah Levoni.
3. hamarum em,vor Yerevani kentronum teghadrvats tndanotnere '96-in,arvac er lrecnelu hamar ir isk himikva xosqerov asac ".. քա­ղաքական ընդդիմության... Վազգեն Մանուկ­յանի գլխավորած շար­ժումը:.." yev vo4mi kap 4uner "petakanutyune pashtpanelu" het.
Yes 4em asum,yev erbeq 4em asel inq@ meghavor a "tcurt u muti" hamar,4em asum inq@ "mognola",4em asum "turk" a... Da mer hargeli Naxaganeri zhargonn a,yes hasrak mard em ;)
Yes gtnum em,vor arajin ir naxagahutyun@ inq@ Brnapet er. En el asem verjum,vor yete bacatrutyun ta henc ays harcerov,yes 4em bacarum iren im dzaine tale.

Anubis said...

Հարգելի’ Արտակ,
համոզված եմ, որ հասկանում ես` 4 տարվա ընթացքում իդեալական իրավական պետություն կառուցելն անհնարին է, եթե այդ 4 տարիները, ինչպես դու ինքդ ես նշել, հաջորդել են ծանր պատերազմին, երբ այդ տարիներին կային բազմաթիվ փախստականներ, ավերիչ երկրաշարժից տուժածներ, պետական ինստիտուտները նոր էին ձևավորվում, տնտեսական համակարգը հիմնովին փոխվում էր… Մի՞թե կարծում ես, որ այդ պայմաններում 4 տարին բավարար էր իդեալական իրավական պետություն կառուցելուն: Պատերազմը վերջանալուն պես դրախտու՞մ պիտի հայտնվեինք: Այո’, եղել են մարդու իրավունքների հետ կապված լուրջ խնդիրներ (և ոչ միայն) , չեմ էլ կարող ժխտել, բայց պատճառներն էին օբյեկտիվ: Գիտեմ, կասես մարդու իրավունքների խախտումների համար չի’ կարող լինել որևէ արդարացում: Բայց չես էլ կարող հաշվի չառնել վերոնշյալ ֆակտորները: Սա, կոպիտ ասած, նման է օպտիմիստի և պեսիմիստի մասին հայտնի կատակին` առաջինը կիսով չափ լցված բաժակին նայում է ու ասում` ինչ լավ է, որ դեռ կեսը կա, երկրորդը մտածում է` ինչ վատ է, որ կեսն արդեն չկա: Անցնեմ հաջորդ կետին: 96-ին ընտրախախտումներ եղել են իհարկե: Բայց եթե ազնիվ լինենք, պիտի արձանագրենք, որ նախ ընտրախախտումները եղել են երկուստեք (չզարմանաս, Տեր-Պետրոսյանի վարչական ռեսուրսի մի մասն աշխատում էր Վազգեն Մանուկյանի օգտին, ինչի շնորհիվ էլ նա Երևանում առաջին տեղը գրավեց և ինչի պատճառով էլ ընտրություններից հետո տեղի ունեցան մի շարք պաշտոնյաների փոփոխություններ) եվ երկրորդ` ընտրախախտումների մյուս կողմը ո’չ թե Տեր-Պետրոսյանն էր, այլ Վազգեն Սարգսյան-Վանո Սիրադեղյան զույգը (սրանք “աշխատում” էին մարզերում): Ավելի’ն Տեր-Պետրոսյանն ընդունել է այդ փաստը` հայտարարելով, որ “95-թ.-ից այս կողմ բոլոր ընտրությունները, մեղմ ասած, անաղմուկ չեն անցել”: Ավելին, Տեր-Պետրոսյանն ըստ էության հայտարարել է, որ նախագահ դառնալու դեպքում հետևողական է լինելու, որ պատժվեն 96թ. կեղծարարները (օրինակ “բոշի-մայլի Մհերը”): Մի բան ակնհայտ է` 96-ին թեկնածուներից ոչ մեկը 1-ին փուլով չի անցել: Պետք է լիներ 2-րդ փուլ, իսկ թե ինչպիսին կլինեին դրա արդյունքները, դժվար է կանխատեսել: Բայց Մանուկյանն իր շքախմբով ավելի մեծ վատություն է արել ժողովրդին այդ տարիներին, քան որևէ մեկը: Նրա թիմն էր “ցուրտ ու մութ տարիներ”, “մազութը լափեցին”, “թալանեցին”, “Ղարաբաղը ծախեցին” ու նմանատիպ կլիշեների հեղինակները, որոնք մինչև այսօր կաղապարել են քաղաքացու միտքը ու նրան դարձրել անպայքարունակ: Չէ, Լեվոնը բռնապետ չէր: Լեվոնը լիբերալ արժեքներ կրող, ժողովրդավար քաղաքական գործիչ էր, որը դժբախտաբար թե բարեբախտաբար երկրի նախագահ էր ընտրվել ամենածանր, ամենադժվարին տարիներին ու հնարավորություն չէր ունեցել ամբողջապես իրացնելու իր ընդունակությունները: Պատերազմը, իր բնույթով լինելով ոչ լիբերալ երևույթ, շատ տեղ չէր կարող թողնել գաղափարների կյանքի կոչման համար: Ու դեռ որ այդ պայմաններում ունեցել ենք այն, ինչ ունեցել ենք, դա արդեն իսկ հսկայական ձեռքբերում է: Մեր բոլորիս ձեռքբերումը:

Artak said...

Hargarzhan Anubis,
Shnorakalem, shat graget yev teghekatcnogh patasxani hamar.Vse po teme i logi4no!
Indz tvum e, indz el dzez el aveli harmar k'lini,yete ket ar ket,kar4 mtqers poxancem.
Xndrum em 4'hamarek sa sarkazm kam anhargali gravo4.
1..իդեալական իրավական պետություն..
Yes hamdzain em,IDEALAKAN,anhnar er, dzer isk bervats obektiv pat4arnerov.Yes asum ei,4 tarum, vorosh qayler,vorosh artyunqner.hima inqe "iravakan himqer" uzum e anel 3 tarum,in4 poxvetc? hima el,shat-shat xardax4iner kan mer azgum...
2. '96 tiv.Dzer patmatse shat hetaqrqir er.yes uremn urish harc tam."..ընտրախախտումների մյուս կողմը ո’չ թե Տեր-Պետրոսյանն էր, այլ Վազգեն Սարգսյան-Վանո Սիրադեղյան զույգը.."- joghovurde misht el et xosel e,vor Levone meghavor 4i... Artyoq 4eq karcum,vor LTP petq e shat aveli xor@ batcatri "xosatcogh joghovurdin" ayt depqere, nayev verohishial mardkanc der@ yev meghqere? qan mek naxadasutyunov. I verjo inqn er lidere.
3."..Լեվոնը լիբերալ արժեքներ կրող, ժողովրդավար քաղաքական գործիչ էր.."
yes min4 hima uzum em havatal dran,baic tcavoq min4ev verj 4em havatum,qanzi im usumnasirats "entunvatc liberalizmi" hetevorde,petq e inqe arajine batcahayti mut koghmere yev bacatrutyun ta hasarak joghovrdin;
a)te in4ov e hamozvac,vor vaghe "Vano" yev "Vazgen" 4en xangari iren entrutyunner anel..
b)ayn paste,vor vorosh mafiozneri(vo4 goghakanneri) Vanon brnec,yev shut azat arcakec,tsapaharutyan e arjani?
c) inqe vstah,unak yev liberal naxagah,artyok teghyak 4e,ov er kangnac '90-neri en aghmkahar spanutyunneri shvaqum? sa 4em karcum petakan gaxtinq e.

Iroq jamanake tank a,u amen in4 mer dzerqerum a,nayev yes karcum em, henc iren,LTP-i dzerqerum yev ugheghum el e..
Norits asem,shat urax em dzer het es temanere qnnarkelu hnaravorutyiane.
spasum em patasxanneri anhamber.

roy said...

Hargeli anubis

Ain inch du hangamanalic ajstex bacatrel es Artak horjorjvoxin, piti asem, vor aveli manramasn ev aveli hangamanalic nran 1 shabat bacatrel enq blogi mjus bazhnum(vorin erevi ches hetevel), ev partqs em hamarum qez zgushacnelu, vor tvjal eritasardy hatuk npatakov porcum e nujn xosakcutjuny pttecnelov, bolorin himari tex dnelov blogy darcnel zarancanqneri barbajman hartutjun. Asacs merkaparanoc chlinelu hamar qez em arajarkum ajceles blogi(Old Posts) "Voxchujn Bolorin" bazhiny ev canotanas im asacneri chshmartaciutjany.

Mek angam evs piti zgushacnem, vor ch@nknes texaptujti mej...

Արխիվ