1.10.08

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Անկեղծ ասած, շատ զարմացա` լսելով Հայ ազգային կոնգրեսի կողմից հնչեցված մի հայտարարություն, թե միջազգային հանրությունը Սերժ Սարգսյանին քարտ բլանշ է տվել` Հայաստանում ռեպրեսիաներ իրականացնելու, ընդդիմությանը սադրանքների մեջ ներքաշելու, պատժիչ գործողություններ իրականացնելու համար: Ու չնայած գիտեմ, որ ասածս տարօրինակ է հնչելու, բայց վերը նշված հայտարարությունը մի տեսակ չի տեղավորվում ընթացիկ շրջանի մեր անելիքների համատեքստում` այն պարզ պատճառով, որ ասվածի մեջ ոչ մի նորություն չկա:
Այդ նույն միջազգային հանրության պահվածքը, համենայնդեպս` վերջին տարիների ընթացքում, ոչ մի փոփոխություն չի կրել: Միջազգային հանրությանը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ձեռնտու է Հայաստանում ունենալ այնպիսի իշխանություն, որի մասին ցանկացած միջին կարգի եվրոպական պետության հատուկ ծառայություններ ունեն տոննաներով կոմպրոմատներ: Միջազգային հանրությունը միշտ ցանկացել եւ ցանկանալու է Հայաստանում ունենալ հեշտ կառավարելի եւ խամաճիկային իշխանություն: Իսկ Սերժ Սարգսյանը գտածո է այդ նույն միջազգային հանրության համար: Եւ մեր շարժման ամբողջ իմաստն էլ հենց այն է, որ Հայաստանը ունենա ոչ թե միջազգային, այլ Հայաստանի հանրությանը ձեռնտու իշխանություններ: Մեր շարժումը ձեւավորվել ու հզորացել է ոչ թե միջազգային հանրության օգնությամբ, այլ ի հեճուկս նրա: Իսկ ընդհանրապես, ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ միջազգային հանրությունը մեր շարժման վրա: Բացառապես հոգեբանական, համոզված եմ` միմիայն հոգեբանական: Միջազգային հանրությունը մեր շարժման վրա կարող է ազդել այնքանով, որ մենք մտածենք, թե, ասենք, Համմարբերգը ազնիվ մարդ է, բայց արդյունքում պարզվի, որ սա էլ է պուտանկա, ու մենք տխրենք այս անակնկալ բացահայտումից: Ինչ վերաբերում է միջազգային հանրության կողմից Սերժ Սարգսյանին տված կամ չտված քարտ բլանշներին, անկեղծ ասած, սա ինձ նույնքան քիչ է հուզում, որքան այն հարցը, թե արդյոք Յուպիտեր մոլորակի վրա այս պահին հրաբուխ ժայթքեց, թե` ոչ: Ինչպես Յուպիտերի վրա տեղի ունեցած հրաբուխը չի կարող փոխել մեր անելիքը, այնպես էլ միջազգային հանրության վաշխառուական խաղերը չպիտի ազդեն այդ անելիքի վրա: Իսկ մեր անելիքը մեկն է` մեկ միլիոն մարդ Ազատության հրապարակում, 24 ժամ իշխանություններին հեռանալու համար: Որ Հայ ազգային կոնգրեսը ունի այս վիճակը ստեղծելու ռեալ եւ անմիջական հնարավորություն, չեմ կասկածում ոչ մի վայրկյան: Սրա համար անհրաժեշտ է ավելի շատ ուշադրություն դարձնել ոչ թե միջազգային, այս սեփական հանրության հետ աշխատանքին: Իսկ հանրությունն ընդամենը մի ուղերձ է սպասում Հայ ազգային կոնգրեսից. Ազատության ժամը եկել է, հավաքվեք Ազատության հրապարակում: Գիտեմ, իհարկե, որ Ազատության հրապարակը ցանկապատված է, եւ այնտեղ շինարարություն է ընթանում: Բայց ցանկացած տեղ, ուր մենք կհավաքվենք` Ազատության հարցը լուծելու համար, ահա այդ տեղը կկոչվի Ազատության հրապարակ: Այդ թվում եւ Ազատության հրապարակը: Պայքար, պայքար մինչեւ վերջ. հի-մա, հի-մա, հի-մա:

17 comments:

Anonymous said...

Inchqan @ndimutyun@ gnum e orinakan uxiov, aynqan ishxanutyun@ aveli e amrapndum ir dirqer@. inchqan petq e handurjel dranc aylandakutyunner@,zhamanakn e arden mtacel lurj qayleri masin. Mi qich el ushacneq havat@ lriv kkori.

արամ said...

Համաձայն եմ ձեզ հետ, ինչպես նաև Նիկոլի: Բայց չէ որ 5000-ով ծախվողները շատ են, իսկ մենք` չծախվողներս անվերջ պայքարում ենք ու պահ-պահ հիասթափվում: Ինչ անել, ինչպես անել, եթե այս հարցի պատասխանը 17-ին չտրվի, գուցե հետո ուշ լինի: Չե որ չծախվողները ի վերջո լքում են Հայաստանը:

Anonymous said...

petrvar 20in arachin naxaqan hstak haytararec "texi unecan normal xaytarak entrutyunner" yev hachord or@ sksec shurchorya havak. Tpavorutyun@ en er vor hachord @ntrutyun@ linelu e ARTAKARQ NAXAQAHAKAN @NTRUTYUNNER.

Conkress@ tox asi
1) Inchu masnaktsetsan qaxaqapeti @ntrutyan(kitnalov vor yete zurapian@ @ntrver mianshanak sharjman verchn er) vor legitimacnum e ishxanutyan.

2) inchu hetacqecin sep 5i yev 12i havak@

3) inchu 15in yert texi chunecav

4) sharjman xekavarner@
a) kam apushner en
b) kam joxovurdin apushi tex
en drel
c) kam hetin mpatak unen

3 depkerum el nshanakum e sharjman xekavarner@ sparvads en.

Nikol@ i zur tox chpashpane anpashpanelin

Veronshyalneri hamar yete sharjum@ neroxutyun chi xndri joxovurtic yev 10/17in SHURCHORYA HAVAQ chi sksvelu, ed or@ hamareq sharjman voch te mah@ ayl 40@.

aram said...

Հավաքների և երթի մասին լիովին համաձայն եմ ձեզ հետ: Բոլորը նույն բանն էին ասում 15-ին: Բայց չեմ ուզում մեղադրել ՀԱԿ-ին, ուղղակի բաներ կա որ մենք չգիտենք: Բայց կարծում եմ նույնիսկ այդ բաները պարտավոր են հայտնել մարդկանց, այն մարդկանց, որոնք ցույց տվեցին, որ ինչպես մարտի 1-ին, այնպես էլ այժմ պատրաստ են պայքարել և նույնիսկ զոհվել: Իհարկե, աստված չանի որ նույնիսկ մի ավել զոհ ունենանք:

Anonymous said...

Yes el shat em zarmanum verjin shrjanum "HZH"-i, Pashinyan Nikolayi, ustahrantneri u marinepetrosyanneri gracneri vra. Senc vor gna "Hayoc Ashxarh" terte kdarna @ndimadir. Amen hamarum esqan qlngoc Levoni hascein kerazer nuynisk Haylure.

Et vor Nikole asuma 1 milion mard 24 zham.... u esim eli inch vor mtqer, meke harcrela et txun du Hayastanum vortex es tesel irar kpac 1000000 mard....vor mecerin u poqrerin hanes ski etqan mard ches gtni.... mi ban vor asumeq, heto mi hat el kardaceq, vor axmaxutyun chdarna... anhavanakan baner en u et mtacelakerpov araj ches gna erbeq.

Isk ovqer konkret or en uzum imanan, et mardik uxxaki kap chunen sharzhman het, hangist nsteq mi or Hayluric kimanaq te incha exel....

SENC ARECIQ 1996 TVIN, VOR 98-IN NAXAGAHI TAKE PORELOV ES ORI HASANQ... en vaxtel ein pashinyan nikolaynern, ustahrantnern u marinepetrosyannere amen or qlngum Levonin....

ROY

Anonymous said...

Mi mitq el stexi grox "xeloqnerin" !!!

Ete etqan xelq uneq, ete etqan riskov eq .... el incheq nstel spasum te Levone inch kasi, ver kaceq gnaceq u dzer parahex orinakov mer azgin cuyc tveq te voncen srancic azatvum....

ROY

aram said...

Հեռվից խրատներ կարդալը հեշտ է: Եվ հետո այս շարժումը անարխիստների բանդա չէ, որ գնան ու տեռոր անեն ու նորից զոհվեն: Ամեն մի պայքար էլ դժվար է, բայց մարդկանց առաջնորդ է պետք, այդ առաջնորդը կա, բայց հաշվի առնելով ներկայիս համընդհանուր քաղաքական վիճակը, պարզ է, որ առայժմ պետք է որոշ հարցերում զիջել: Ուղղակի ընդդիմության առաջնորդները պարտավոր են մարդկանց բացատրել բոլոր կատարվող քայլերը: Հուսամ 17-ին շատ բան կպարզվի:Փետրվար և մարտ տեսած ոչ մի հայ այլևս չի կարող հրաժարվել իր պայքարից և չի էլ հրաժարվում: Միայն թե ճիշտ ձևով պետք է պայքարել:

Political prisoners said...

Ete amsi 15-in texi unenar ert u luyser@ anchatein ev joxovrdin crein, ..... duk patkeracnum eq, vor sharjum@ marelu er aranc aylevaylutyan. Vor Levonin miangamic knstcnein inqnatir u kuxarklein artasahman, vorpes erkric vtarum...
Ete sa cheq haskanum, apa izur mi charcharveq stexnashari vra, matner@ cavecnelov, vor greq mi ban, voric ban cheq haskanum!

Anonymous said...

Isk inz tvum e petq e vstahenq mer naxagahin, na arden apacucec vor yerbeq zhoxovrdin chi lqi u misht kkangni nra koxqin.

Haik said...

Արամ « անարխիստական բանդա» էդպիսի հասկացություն չկա: Դա նույնն է ինչպես ասել սատանու դրախտ: Անարխիզմը բանդիտիզմի ճիշտ հակառակն է:
Գալով շարժմանը սպասում ենք ամսի 17-ին:

Anonymous said...

Levon@ azniv boloris harcrec,
-havatum eq ,vor khaxtenq ,bolors patrvelov patasxanum einq-ayo
-payqarelu eq minchev verch,bolors patrvelov patasxanum einq-ayo.
Ba inch e hima patahel,inchn e hima poxvel,vochinch ci poxvel,miayn ishxanavor takanqnern en aveli kataxel,sa el mi hin joxovrdakan asacvacq e "vararel@ qrt ktrelu nshan e".Menq et chanapar chunenq,hanun mer apaga serndi,hanun mer ardarutyan,mer erkri,mer patvi -PAYQAR,PAYQAR MINCHEV VERCH
Svetlana
P.S.inch verabervum e Levonin,apa mer baxt@ nra harcum "крупно повезло" amboxch ashxarn e nran chanachum ev chat barcr gnahatum.

Haik said...

Այո, շատ ծանր, ահավոր ծանր ու փշոտ ուղով ենք անցել բոլորս: Ետ դառնալ չկա դա կլինի կործանում:
Այնպես որ զարկ տանք մեր պայքարին: Լցվենք նոր ուժով և առաջ դեպի հաղթանակ դա կախված է միայն և միայն մեզանից:

aram said...

Հավանաբար գիտեք թե ինչ է կատարվում Սարգիս Հացպանյանի երևանյան տան մոտ այժմ: Միթե ոչինչ չի կարելի անել նրան այս հրեշներից պաշտպանելու համար: Եթե այդքան թույլ ու անզոր ենք ուրեմն այս երկիրը գոյատևելու իրավունք չունի, մենք էլ հետը:

Anonymous said...

BAREV BOLORIN !!!! XNDRUM EM OV VOR GITI SARGIS HACPANYANI TAN HASCEN TOX GRI STEX VOR CANKACOXNERE KAROXANAN GNAN U TOX MI INCHVOR MITINGI PES BAN TEXI UNENA MENQ HASARAK MARDIK PETKE SKSENC AYT INCHVOR MIBAN ANELE!TOX TESNEN VOR MARDIK ANTARBER CHEN IRENC HEROSNERI HET TEXI UNECOX ANARDARUTYANE !!!
Glem

Haik said...

Երեկ կեսգիշերին մոտ մի խումբ ոստիկաններ շրջապատել էին Արցախյան պատերազմի մասնակից, մոտ քսան տարի առաջ Հայաստան վերադարձած եւ մշտական բնակություն հաստատած ֆրանսահայ Սարգիս Հացպանյանի` Մաշտոցի պողոտայի 41 հասցեում գտնվող բնակարանը:

hayuhi said...

cavum em u casumov lcvum ,minchev erb...inch e katarvum ? mite el chunenk heros Andranik .Davit vorn nsti ir kurqiq jalalin u zark kta ayt serzik kochvorikin

hayuhi said...

de dez matax hayoc Qajer de dez matax hayoc Fidayiner mi zark tvek serzik kochernerin zamanakn e herik e artasven hayoc mayrern u kuyrern zamn e ekel vor uraxanank ev 2009 dimavorenk mer azatutyan hraparakum Payqar Payqar minchev verj Astvac dez het hay Qajer

Արխիվ