18.9.08

ԿԵՆԱՑ ՊԱՐՈԴԻԱ


Թեժ են օրերն Էրեւանի,
Ընթանում է մեծ պայքար,
Բայց ոստիկանը հարամի
Դավ է կապում ապիկար,
Թե` մի քայլեք, մի երգեք,
Խոսեք միայն շշուկով,
Գյուլի գալը` խնամի,
Նշելու ենք մեծ շուքով:

Գյուլը եկավ, տեսավ, գնաց,
Ու կարծեցին մարդիկ արդ`
Իր հետ տարավ մեր բախտը հին,
Եւ էլ չունի հայը դարդ:

Բայց հարամի ոստիկանը
Հա քշում է դավը յուր,
Թե` չեմ թողնի անպաշտպանը
Անի հացի, ջրի դուլ,
Զի Սերժիկը մեր բուսաթով,
Առողջ ազգ է երազում
Եւ չի թողնի նստեն գետնին,
Առնեն ախտեր` բյուր-բազում.
Գեմորոյ ու խոց ու անձայն,
Հոգեխանգարմունք, խուժում:
Արմենիկում ունենք միայն,
Որ ցավերն էդ չի բուժում:

(Այ, սպիդը ուրիշ գործ է,
Ինչքան ուզեք, շըտըկեք,
Սերժի արեւ` էդ սպիդից
Չի մեռնի հայը երբեք):

Էսպես մարդիկ լուռ ու մնջիկ
Դեգերեցին Հյուսիսում,
Մեկ էլ մի օր տվին մտիկ,
Որ իրենց են դուրս քշում
Կվարտալից էլիտար,
Որի պատերը արդեն
Աննկար են, անպաստառ:

Սարից իջան բայց քաջերը,
Բանակցեցին անդադար
Ու հանեցին որոշումը`
Պատմական ու անհնար,
Թե` իմանան թող ամենքը,
Թույլ է տրվում տեւ ու հար...
Ժամը յոթից տասնմեկը
Շնչել օդը Էլիտար:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

3 comments:

Anonymous said...

nikol jan du sranc maralni spanum es.Menq qez het enq,yev karcum em ays yerger@ aveli e vogevorelu yeritasardnerin,karox e sranq el hogexangarmunq aragacni miangamic dranc verg@ tanq prcnenq.

Haik said...

Շուտով շատ ու շատ նոր երգեր ենք երգելու միասին:

Anonymous said...

Nikol jan menq hpartanum enq qeznov. Astvac tox pahapan lini qez. zgush yexir ayd gazanneri zerq@ chnknes

Արխիվ