2.9.08

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆՔ ՀԱՍՆԵԼՈՒ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻՆ

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Եւ այսպես, խնդիրը պարզ է եւ հստակ. հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին եւ Հայաստանի նախագահի արտահերթ ընտրությունների անցկացմանը:

Այսօր շատերը հարց են տալիս. ինչպե՞ս ենք դա անելու: Որպես կանոն, ընդդիմությունը այս հարցին տալիս է ընդհանուր պատասխան: Նման պահվածքը հասկանալի է: Կան քայլեր, որոնց գաղտնի մնալը ցանկալի է, եւ բնականաբար, ընդդիմությունը չի ցանկանում նախապես բացել իր խաղաքարտերը: Նման պահվածքը, սակայն, իրականում ունի մի մեծ թերություն. ՀՀ քաղաքացիները, տեղյակ չլինելով, թե կոնկրետ ինչպիսի քայլեր են ձեռնարկվելու, անորոշության զգացողություն են ունենում, ինչն իր հերթին բերում է որոշ հոգեբանական բարդությունների: Ասենք, ակտիվիստները, որոնք անմիջականորեն ներգրավված չեն կազմակերպչական աշխատանքների մեջ, լավ չեն պատկերացնում իրենց անելիքը, եւ նրանց շրջանում որոշակի վակուում է առաջանում: Այս հրապարակման մեջ ուզում եմ ներկայացնել այն հնարավոր քայլերը, որոնց իրագործումը, իմ անձնական կարծիքով, անխուսափելի է դարձնելու Սերժ Սարգսյանի հրաժարականը: Իհարկե, այդ քայլերի բարձրաձայնումը որոշակի ինֆորմացիա եւ մտորելու առիթ է տալիս նաեւ իշխանություններին, բայց հիմա, երբ գործում է տոտալ գաղտնալսումների, կենդանի ժուչոկների համակարգը, եւ բացի այդ, սկսվում է գործընթաց, որում պետք է ներգրավվեն հարյուր հազարավոր մարդիկ, ահա այս պայմաններում արդեն գաղտնապահությունը մի տեսակ ինքնանպատակ է դառնում: Տվյալ պահին շատ ավելի կարեւոր է, որ հանրահավաքի եկող յուրաքանչյուր քաղաքացի հասկանա, թե ինչի համար է ինքը գալիս հրապարակ, եւ ինչ քայլերով է ինքը հասնելու Սերժ Սարգսյանի հրաժարականին: Ընդ որում, այսպիսի պարզությունը յուրաքանչյուր մարդու հնարավորություն կտա այսօրվանից պլանավորել իր անելիքը եւ գործել հանուն այդ ընդհանուր նպատակի:

Շարունակությունը կարդացեք ՊԱՅՔԱ՛Ր ընդհատակյա թերթում:

25 comments:

Anonymous said...

Harkavor e arag mobilizatsia mer hayrenike prkelu hamar.
Azatuyan hraparaki vertsnume anhrajesht e.

Anonymous said...

BAREV CHE GUEVARA AXPER !!! NIKOL-jan YEXPAYRS DU KAM TEXYAK CHES STEX HIMA IRAVIJAKE VONCA KAM EL QEZ XAPUM EN ASEM QEZ VOR ARTEN HERIQA HETAZQEN PERMANENT HANRAHAVAQNERE ! MARDIK MISHT EL MITINGG GNUM EN BAYC INKATI NENALOV VERJIN 3 MITNGNERE PETKA BOLOR S EL XOSTOVANENQ VOR QANAKE QCHACELA ! JISHA ET MEKNABANVUMA AMARAYIN ARDZAKURDNEROV EV AYL PAJARNEROV BAYC KARCCUM EM DA CHI HIMNAKAN PATJARE ! XNDIRE NRANUMA VOR MARDIK UZUM EN IMANAN INCH QAYLER EN LURJ ARVELU MOT APAGAYUM ! ORINAK INCHNERISA PETK BAGRATYANI BOCASHUNCH YELUYTE TE QANI BANK UNENQ YEV VOCHMEKE HAYKAKAN CHI BOLORE ARTASAHMANYAN EN ? MEKA BOLORS EL DA GITENQ, GITENQ NAYEV TE CEMENTI GORCARANE UMNA U MNACAC AYL OBYEKTNERN EL ! PETK CHI MEZ ET LSEL ! MEZ PETKA IMANAL JAM OR YEV TEX ! MEZ PEKA IMANAL KPOXVI ARDYOQ ZUGARANE NETVAC MER SAHMANADRUTYNE YNTURTYUNNERIC HETO TE VOCH ?
VERJIN IRADARCUTYUNNERIC ASEM VOR PETK CHEM SEPTEMBERI 5-i mitigi ore poxel JISHTA ETELA BAVAKANIN LURJ PATJARABANVAC BAYC HYUSISAYIN POXOTAYI JARDIC HETO ET QAYLE AVELORD ER ! ENQAN AMEN INCH DZGDZGVEC VOR MEKEL KTESNENQ ARDEN POPOXUTYUNNER ANELU HAMAR ARDARUTYAN HASNELU YHAMAR JAMANAKE ANCEL E MARDIK HISTAPVUM EN ! KYANQN EL IR HERTIN CHI LAVANUM ISK HIASTAPUTYUNN EL MNUM E ! HUYS UNEM VOR AYS COMMENTE KKARDAS NIKOL-jan qani vor MTACUM EM VOR NEX SHRJANAKNERUM MENAK QO DZAYE LSELI KLINI AYS XNDRI VERABERYAL HAVATACAC EM VOR ISHXANAPOXUTYUN LINELU E HAYASTANUM HAY JOXOVURDE CHARAGORCNERIN HAXTELU E ARDARUTYUNE VRAKANGNVELU E! SAKAYN PETK CHI AYQAN USHACNEL VOR MARDKANC HETMAHU DATAPARTEN! CHE VOR MER CHBACVAC GARUNE PETKE GA ?
P.S YETE MINCHEV ES TARVA VERJ BAN CHLINI AYLEVS CHI EL LINI!!! AMEN ANGAM SPASELOV MYUS ANGAMI MITINGI HARC CHI LUCVI !

Anonymous said...

sireli hayer xndrum em me husahatveq yekeq havaqenq mer bolor uzher@ vstahenq mer xelaze naxagahin satarenq meks myusen yev mer miyasnakan uzherov durs vrndenq ayd 2 hreshneren. haxtelu enq.LA Osan

Anonymous said...

Հարկավոր է հեղափոխություն. հեղափոխության համար հարկավոր է հեղափոխական իրավիճակ. նայենք շուրներս, արդյոք իրավիճակը հեղափոխական է? արդյոք ներքևները չեն ուզում հին ձևով կառավարվել? Ցանկացած նորմալ հասարակություն բենզինի երկշաբաթյա ճգնաժամից հետո հեղափոխություն կաներ, քանի որ այդ ճգնաժամը կառավարության ապաշնորհ կառավարման հետևանք էր, սակայն ...
Միթե չենք հասկացել, որ հեղափոխության համար անհրաժեշտ է իրականացնել մտքի հեղափոխություն, որը հնարավոր է միայն հեռուստաքարոզչության միջոցով: Իշխանությունը իրականացնում է ուղեղների լվացում, վարչապետը հայտարարում է, որ բենզինի ճգնաժամ չկա և ոչ մի ալիք չի ասում, որ վարչապետը ստում է: Կոնկրետ քայլեր են պետք եթեր ունենալու համար: Արանց եթերի հեղափոխությունը դատապարտված է: Չգիտեմ: Մտածեք թե ոնց ենք եթեր ստանալու: Մտածեք!!!!!!!!!

Haik said...

Շուրջօրյա հանրահավաքներից ավելի լավ եթեր? Դրա ստեղծմանը մասնակցում են բոլորը:
Ազատության հրապարակը պաշարված է: Արդյոք չկա այլ վայր շուրջօրյա հանրահավաքի համար?

Հանրապետության հրապարակ, Հյուսիսային պողոտա, Մատենադարան, Մյասնիկյանի արձանի մոտ, ուրիշ վայր...

Եթե ժողովուրդը շարժվի դեպի Ազատության հրապարակ արդյոք կլինի դիմադրություն?

Ի՞նչ եք կարծում?

Anonymous said...

Petg e het vertsnel Azatutyan hraparak@. Da joghovrdi, azatuyun pahanjogh joghovrdi sepakanutyunn e.

Anonymous said...

Նախ, ըստ իս իշխանափոխության համար անհրաժեշտ են որոշ նախադրյալներ:
Մի քանիսը թվարկեմ, եւ բացատրենք , արդյոք ունենք դրանք.
Նախ, 2003 թվականին իշխանափոխություն չեղավ, քանիր որ չկար խոսք: Ասեմ, որ հիմա կա: Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքը հասնում է մարդկանց սրտին: Այս կողմից հանգիստ լինենք:
2003 թվականին չկային շուրջոօրյա հանրահավաքներ, այս անգամ եղան, տեսնաք որ արդյունավետ են:
Այն ժամանակ հանրահավքները տեղի էին ունենում Մատենադարանի մոտ, հիմա Ազատության հրապարակում ավելի հարմար է: Էդ էլ տեսանք:
Ամենագլխավորները ունենք...
Հիմա խոսքը Ազատության հրապարկի մասին է:
Այս հրապարակը եղել է Հայ ժողովրդի ազատության սիմվոլը:
88 թվականի շարժումը Ազատության հրապարկի միջոցով էր, որ հաղթեց..
Ասնեք կան այլ հրապարակներ... Հանարպետության հրապարակ....
Կներեք, դուք պատկրեացնում եք, թե ինչ մեխանիզմ է պետք է, որ էնտեղ շուրջօրյա հանրահավաքներ լինեն??? Էնտեղ հնարավոր չէ...
Մատենադարնը բնավ հարմար չի... Էնտեղ չի ստացվի....
Մյասնիկյանի արձան....
Կներեք, բայց Մյասնիկյանի արձանի մոտ հանրահավաք արեցիք, էն պարագայում, երբ կառուցված էին բարիկադնրե, եւ մեքենաներ էնտեղով չէին գնաում: Դա էլ բացառենք...
Շարլ Ազնավուրի հրապարակը ընդհանրապես հարմար չէ:
Հիմա եկանք Հյուսիսային պողոտային.... Շուրջ մեկուկես ամիս էնտեղ նստացույց եղավ.... Քանի մարդ մնաց? 1000-ի հասավ? Չէ, չհասավ.... Էնտեղ միտինգ կարող ենք անել? Ես չեմ պատկերացնում.... Նախ բեմ է պետք, հետո էլ հազար տեսակի անհարմարություններ կան....
Ի վերջո, հանգեցինք այն եզրակացությանը, որ Ազատության հրապարկից լավ, ոչ մի հրապարակ չկա....
Ու, եթե այդ հրապարակը իշխանությունները քանդեն, ապա մոռանալ է պետք է հաղթանակի մասին: Համ էլ աշխարհի վերջը չի լինի... Դա Լևոն Տեր-Պետրոսյանի կարծիքն է` աշխարհի վերջի պահով....
Եվ, ընդհանրապես, Շարժումը ոնց որ անընդհատ հետ հետ է գնում, չեն տեսնում ղեկավարները? Կարծես շատ զիջող չի Համաժողովրդական Շարժումը???

Հ.Գ. Ինչ վերաբերվում է հրապարակին, ապա պետք է բոլորս էլ հասկանանք, եթե այն չանցնի ժողովրդին, ապա ընդհանրապես հաղթանակի չի հասնի ժողովուրդը.... "Ազատության քաղաքը" չվերցրած, "Ազատության երկրին" չես տիրի.....

Anonymous said...

Etern anhrajeshtutyun e,dra hamar gone A1+@ unenainq,inchpes kareli e da iragorcel?
Hayk djan ,es ays tari 10 orov gnacel ei Lori ev inc hamar sarsapeli ban haytnabereci.Lorva marzi 90%-@ gaxapar chuni Hayastani nerqaxaqakan kyanqic,(bayc amboxch or@ bolor@ anicum ein serjukin), gyuxerum @ddimutyan terter chein stanum chein kardum, ev erb es patmum ei , te inch e katarvum datarannerum,poxocnerum,Hyusisayin poxotayum,matdik beranner@ bac arac lsum ein ev asum,eli patmi,eli patmi,aynpes vor sireli Nikol djan petq e shat lurdj mtacel mardkanc irazekman masin,ev inchpes ayd mardkanc nerkayutyun@ apahovel mitingnerum,ayn paragayum ,erb vostikanner@ shrdjapakum en Erevan@,anhrajesht e mtacel transporti masin,vorov gyuxi mardkanc berel Erevan,sa shat karevor harc e,mardik uzum en masnakcel ,bayc hnaravorutyun chunen.Inch verabervum e texin es chem karcum, vor da shat mec xndir e, AZATUTYAN HRAPARAK@ mern e ev verj,henc aydtexic el ksksenq.PAYQARELU ENQ EV HAXTELU ENQ.Sa aktual e.
Svetlana

Anonymous said...

Mi karevor hangamanq ka, vor@ chgites inchu antesvum e. Miguce mer @ndimutjan xekavarner@ chen uzum ughigh achqerov najel dran?
Inchu @ndimutjun-@ hstak chi satarum hamajnqapeteri @ntrutjunnerum teknacunerin? Hatkapes Erevan qaghaqum. Miguce asacs ushacac e, ajnuamenajniv karcum em, vor Erevani taghapeteri @ntrutjunnerum @ndimutjun@ skzbunqoren petq e handes gar miasnakan teknacuov u minchev verj payqarer haghtanaki hamar u dranov isk yevs mek angam haveljal chnshum gorcadrer ishxanutjunneri vra. Hamajnqapeteri @ntrutjunnerum skzbunqajin pajqar@ voch miajn nor uj khaghorder mez, ajl naev @ntrakeghciqneri dem pajqari kulturan kshtker. Petq chi moranal, vor amen inch mi orov chenq karogh poxel... Nujn@ veraberum e marzeri hamajnqapeteri @ntrutjunnerin... Urax klinem, ete Erevani taghapeteri gone kes@ linen @ndimutjan teknacuner!!!

Anonymous said...

NIKOL-jan QO VRA SHAT ENQ HUYS DREL CHE GUEVARA AXPER ! STEX SHAT MTKER HNCHECIN HUYSN UNEM KKARDAS U KPPXANCES MER GAXAPARAKIC YEXPAYNERIN ! SPASEL EL CHKA ! KAM EL AMEN INCH KKORI !

Anonymous said...

Arag yerb xosq er lenum LTP-i masin bolor@ miayn qnnadatum ein zavov em nshum sa vorovhetev misht havatazel em nran. zhamerov phorzel em irakanutyun@ texekaznel vigoxnerin yev haskaznel te vor koxmez e harvaz@ hasel zhoxovrdin.hima bolor@ 1070 kanali shnorhiv giten irakanutyun@.dra hamar vstah em vor haxtelu enq mianshanak.LA Osan.

Anonymous said...

Եթե շատ ծիծաղելու բան ասեմ.ներող կլինեք...Հիմա մենք ունենք միայն «Գալա» հոռուստաընկերությունը, չէ՞... Տեխնիկապես հ, հնարավոր չի այնպես անել, որ նրա հաղորդումները տարածվեն ամբողջ Հայաստանով, թե՞ լիցենզիայով դա սահմանափակվում է : Ծիծաղում եք՞

Anonymous said...

Բարև բոլորին

Իմ կարծիքով շատ միամիտա մտածել, որ Ազատության հրապարակը չլինի, էլ ոչ մի բան չի ստացվի: Ավելի շուտ դրա վրա կարելիյա ծիծաղել: Իշխանություննելա հենց էտպես մտածում, բայց եթե հաղթանակը կախվածա տեղանքից, ուրեմն էլ խի ենք մեզ զոռով տանջում???

Ես ուզում եմ հանգստացնեմ վռազողներին: Եթե ձեր ձայնը տվել եք Լևոնին, եթե հավատացել եք նրան, ուրեմն հանգիստ եղեք` նա էն Մարդնա, որ բռնած գործը մինչև վերջա հասցնում, պարզապես համբերությամբ սպասեք....էն որ ասումա ջրհեղեղ չի լինի, ես չեմ հավատում....դա ասումա շատ վռազողներին... ովքեր ուզում են, որ կոնկրետ օր ասի:

Ուզում եմ, որ ճիշտ ընկալենք իրավիճակը: Հիմա շատ վտանգավոր պահա Հայաստանի համար ու պատահական չի, որ Լևոնը իրա ասուլիսում որոշ գովերգող խոսքեր ուղղեց Սերժին: Այսինքն նա մատնանշեց այն ուղին որով Հայաստանը պիտի շարժվի: Ինքը մի քանի անգամ ասելա, որ իրա համար ինքնանպատակ չի գալ իշխանության և եթե երկիրը գնա իրա նախանշած ուղղով, թեկուզ 1մմ այս, կամ այն կողմ, ապա ինքը կողջունի այդ քայլերը: Հիմա շատ երկար տարիներից հետո, կարծես ստեղծվելա մի իրավիճակ, որ հնարավորությունա ստեղծվում բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ, մի բան, որ իրա նախընտրական կամպանիայի ժամանակ Լևոնը միշտ կարևորում էր....ու հիմա անել քայլեր, որը կխոչընդոտի էտ ամեն ինչը....կդառնա, որ նա պայքարումա իրա անձի համար...աթոռի համար: Քաղաքական պրոցեսներ են գնում և ինքը հիմա շատ կարևոր ֆիգուրա էս ամեն ինչում....բացեք նայեք ռուսական կայքերի հոդվածներն ու հարցազրույցները նրա հետ.....դրա համարա ասում, որ պիտի բերենք մի իրավիճակի, որ Սերժն ու իշխանությունը հասկանան, որ իրանք անելիք չունեն.... Ինքը հենց դրանա տանելու, որ գա մի պահ, որ Հայաստանի կարծիքը գան ու իրանից հարցնեն....եթե ուշադիր եք եղել, վերջի շրջանում բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպել են Տեր-Պետրոսյանի հետ.... էնպես որ համբերենք, տեսնենք ուրենք հասնելու....պարզապես կխնդրեի բոլորին պրոցեսներին ավելի խորը նայել....թե չէ Ազատության հրապարակով հաղթանակի լինել-չլինելը պայմանավորելը միամտությունա: Սա իմ կարծիքնա:

ROY

Anonymous said...

Էն որ Լևոնը խորհուրդներ ա տալիս թե երկիրը ոնց կառավարեն և որ էդ խորհուրդներին հետևում են փաստ ա: Փաստ ա նաև, որ էդ ամեն ինչը Լևոնը անում ա հանուն Հայաստանի պահպանման:
Հետաքրքիր ա միայն թե երբ են ավազակները իրանց անճարակության հետ հաշտվելու ու հեռանալու կամք ունենալու: Ավազակ մարդասպաններ են ու իրանց ավելի խորն են թաղում: եթե մինչև մարտի մեկը Սեռժն ու Ռոբիկը կարային իրանց հեռանալը բանակցել ու անհետանալ (Սահակաշվիլու պես) ապա հիմա արդեն ուշ ա: Միգուցե Սեռժիկը դեռ հանուն հանրային բարորության հեռանալու դեռ շանս ունի բայց Ռոբիկը չունի քանի որ նա բնույթով չար է ու խոր կրիմինալ: Նա վնասատու է ու պետք է մեկուսացվի մարդկությունից: Նույն պատուհասը կստեղծի ուր էլ որ գտնվնի թեկուզ փոքր մաշտաբով:
Ուրեմն Պայքար մինչև ավգյան ախոռների մաքրումը:

Anonymous said...

Անդրադառնալով Ազատության հրապարակին անհրաժեշտ է դրան տիրանալը և վրանային քաղաքի ստեղծումը:

Հաջորդ քայլը համահայկական քայլարշավի իրականցումն է դեպի Երևան: Մեկ միլլիոն մարդու երթ դեպի Երևան պարալիզացնելով ավազակապետության ամբողջ ստրուկտուրան:

Արդեն բավարար փաստեր կան դրա անհրաժեշտությունը փաստելու համար:
Հիմի էլ լռենք եղբայր, հիմի էլ?

Anonymous said...

Voch mi lrel, arden zhamanakn e sra verg@ talu. hognel enq arden ays ahavor hreshneri demqeriz. sranz verg@ yekel e petq e mi mardu pes bolors miasin durs ganq poxoz.Nikoln el hakarak koxmiz kga amen inch ir tex@ k@ngni. petq e havatanq yev vstahenq mer sereli naxagahin yev spasenq nra azdanshanin.shat-shutov haxtelu enq.LA.Osan

Anonymous said...

Վերևում նկատի ունեի «Շիվարդնաձեի պես»

Anonymous said...

im kartsiqov marti 1-ic heto iravichaky pokhvel e ev ain inch Nikoln e arajarkum, qich havanakan e. Havaqel 700000 mard ev vankarkel... marti mekin grete aidqan havaqvel er baic shat arag kotrecin mez boloris. kartsum em gnalov hanrahavaq anogh mardkanc qanaky kpakasi ev arnvazn mi 2 tari petk kga tsragiry irkanacnelu hamar, sakain aid 2 tarva yntacqum erkirs yndhanrapes kdatarkvi u im kartsiqov ban durs chi ga.

Anonymous said...

Նիկոլ- Ո՞նց եք։

Ալիկ- Լավ։

Նիկոլ- Ում հետ կապվում եք, ասեք, թող Ֆրանսիայի դեսպանատան մոտ հավաքվեն, էլի, հիմա ընդեղ լիքը ժողովուրդ ա հավաքվում։

Ալիկ- Լիքը ժողովուրդ կա, բայց մարդ չկա, մեր Հարութն ա Արտաշատի բան անում, ընենց նորմալ մարդ գնար ընտեղ, էլի...

Նիկոլ- Հեսա կգնանք, էլի, թող մի քիչ հավաքվեն, ես կգնամ։

Ալիկ- Դու ո՞ւր ես գնում։ Դու հլը մի գնա, փափազ-մափազները հավաքվել են շտաբում, դրանց ղրկի։

Նիկոլ- Հեսա բան կանեմ։

Ալիկ- Հա, դե տենց, ինչքան պարապ դալբայոբ կա, դրանց ուղարկի, Նիկոլ ջան, մենք անելիք ունենք։

Նիկոլ- Լավ։

Ալիկ- Էղավ։

http://armtown.com/news/am/has/20080905/286191317/

Երբ եք հերքելու կամ հաստատելու այս խոսակցությունը?

Anonymous said...

Bayc inch er asvum ed xosakcutyan mej, vor herqnenq, kam el hastatenq?
Voch mi ban...
Ha, erevi karavarakan asabnyakneri vra hardakum en ha gortsum , ev paxust bantic filmi kodern en ashxatum..?
amot a, gone xizaxutyun uneceq, @nduneq, vor past chuneq, baci aporin lsumneri heqiatayin eyforayin erazneric...

Anonymous said...

Նիկոլը գտնվում էր հարթակում այո՞, այո:
Այսպիսի ստահոդ բաներով շեղում են հասարակությանը մոռանալով թե ում հրամանով էին Ազատությամ հրապարակում շուրջկալ սարքել կամ ում հրամանով էին դիպուկահարները տանիքներից գնդակահարում մարդկանց: Կամ ում հրամանով էին գաղտնալսում կատարում օրեր շարունակ:

Anonymous said...

Herkelou kam hastatelo ban chka. Mardkants khosktsutyun e vor@ kareli e lsel hamarya tsankatsats zruytsi depkum. Manavand larvats vichakum. Yete Arzumanyan@ dalbayob e anvanum papazyanin yev ayln da ir kartsikn e. menk el enk shaterin dalbayob kam naman mi ban anvanum yerb linum enk jghayn kam larvats vichakum.
Sra mech inch artarots ban ka?

Anonymous said...

mek el avelatsnem vor @ndhakarak@ sa tsuyts e talis vor voch mi kazmakerpich u plan el chi eghel. Arzumanyan@ nuynisk chi el eghel shtaboum, mardik fransaiakan despanatan mot havakvelou masin imatsel en irar zangelov. ourish inchpes petk e imanayin?

Anonymous said...

Mer payqari het ays amen@ inch kap uni ,ov inch ani iren kani,ays amen@ chpetq e mez shexi ev apakayunacni.Menq ayjm mi gorc unenq anelu.PAYQAR,PAYQAR MINCHEV VERXCH.
Svetlana

Anonymous said...

700.000... lav tiv e. Hishum em marti hanrahavaqneric meki jamanak Nikol@ haytararec vor hraparakum ka 90.000 mard (amenahamardzak hashvarknerov 25.000 marduc avel cher lini). Hanrahavaqic heto moteca Nikolin aseci es inch es asum, inch 90.000? Asec ba joxovrdi dux@ petq a barcr pahenq. Kardum em u mtacum... Hastat minchev tarva verj Nikoli hashvarknerov 10 milionanoc hanrahavaq el kanenq... Baby bum a mez spasvum...

Արխիվ