15.8.08

ՄԻԱՑԵՔ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻՆ

Սիրելի հայրենակիցներ, Հայաստանում գործող ավազակապետական վարչախմբից ազատվելու, ազատ ու արժանապատիվ ապրելու համար համաժողովրդական պայքարի ծնունդ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍՆ այլեւս իրողություն է։ Այն վավերացվել է ս.թ. օգոստոսի 1-ին Համաժողովրդական շարժման հանրահավաքում, 16 կուսակցությունների եւ ՀՀ Հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ստորագրած Հռչակագրով, որը բաց է այլ կուսակցությունների համար։ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻՆ կարելի է անդամագրվել.


1. Կոնգրեսի Հռչակագիրն ստորագրած կուսակցությունների միջոցով, նրանցից որեւէ մեկին անդամագրվելով։

2. Այն հասարակական կազմակերպությունների միջոցով, որոնք իրենց Կոնգրեսի մաս են հայտարարել։

3. Անհատապես, առանց որեւէ կուսակցության անդամ դառնալու՝ դիմելով Հայ Ազգային Կոնգրեսի գրասենյակներ եւ Կոնգրեսի տարածքային լիազորներին։

Անհատական անդամագրումը առայժմ կատարվում է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակում (Երեւան, Կորյունի 19, հեռ. 52.09.74), ինչպես նաեւ Հյուսիսային պողոտայում։

Անդամագրումը սկսվում է օգոստոսի 18-ից:

Տարածքային գրասենյակների, ինչպես նաեւ լիազոր անձանց կոորդինատները կհրապարակվեն լրացուցիչ։

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

1 comment:

Anonymous said...

Shat urax em vor es ancamb karox em andamagrvel HAK-um,shat xelaci mtahxacum e.Shnorhakalutyun.
Svetlana

Արխիվ