8.8.08

ՍԵՐԺԻԿ ԷՖԵՆԴԻ. Ո՞Վ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ ԹՈՒՐՔԱՄԵՏԸ

Ինչ ուզում եք ասեք, 2008թ. նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ թուրքական մամուլում տպված, ապա եւ «Հայլուրի» կողմից լայնորեն մեջբերված նյութերը լուրջ մտորելու տեղիք են տալիս, մանավանդ վերջին շրջանի հայտնի իրադարձությունների ֆոնին:

«Հայլուրը» փորձում էր ապացուցել Սերժ Սարգսյանի թիմի կողմից լայնորեն շրջանառության մեջ դրվող այն կարծիքը, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը թուրքամետ է, եւ նրա ընտրությունը ՀՀ նախագահի պաշտոնում փափագում են թուրքերը: Նման բան ասելու հիմք էր տալիս այն, որ Տեր-Պետրոսյանը առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունների կողմնակից է, եւ սխալ է համարում Ցեղասպանության միջազգային ճանաչումը ՀՀ արտաքին քաղաքականության հիմքում դնելը: Ընդ որում, այս մասին Տեր-Պետրոսյանը հրապարակային հայտարարություններ է արել բազմիցս: Այս ամենը, կրկնում ենք, «Հայլուրը» համարում էր թուրքամետություն, եւ ահա թուրքական մամուլում սկսում են տպագրվել նյութեր, որոնց մեջբերումով «Հայլուրը» հիմնավորում է իր կարծիքը:

Շարունակությունը կարդացեք ՊԱՅՔԱ՛Ր ընդհատակյա թերթում:

No comments:

Արխիվ