4.8.08

Շավարշ կողինջ Քոչարյան

«Սերժ Սարգսյանն օգոստոսի 2-ին հրամանագիր է ստորագրել Շավարշ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտա­քին գործերի նախարարի տեղակալ նշանակելու մասին»:

Երևի Սեռժիկը ապրիլի մեկը շփոթել է օգոստոսի 2-ի հետ: Բայց ցավոք այս ամենի արդյունքում տուժում է երկիրը:
Սա մի նոր օրինակ է թե ինչ ցավալի վիճակում են գտնվում ՀՀ արտաքին գործերը: Պետական բոլոր ռեսուրսները ծառայեցվում են ավազակապետության պահպանման գործի մեջ: Շավարշին պաշտոնը տալով Սեռժիկի նպատակը դեմոկրատական պատրանք ստեղծելն է և վճար Շավարշի վերջերս ցուցաբերած ակտիվությունը Ռոբիկին Հաագա չուղարկելու և այլ գործերի համար:
Բայց Շավարշը երևի տեղյակ չէ, որ Հայաստանում գտնվող արտասահմանյան դեսպանատներն ու արևմտյան քաղաքական գործիչները միշտ էլ հումորով են վերաբերվել իր կերպարի հետ: Երբևիցե լսել ե՞ք նրա սահմռկեցուցիչ անգլերեն ելույթները ԵԽ-ում:

9 comments:

Anonymous said...

sran dimanal@ arden chi lini. mard chgiti lazi te zizaxi. es e sranz barephoxumner@. Vaxn el Vazgenin u sadoyanin mi pashton ktan kprznen. bayz mi koxmiz el aveli lav zhoxovurd@ tox tesni; te ov e ir koxqin minchev verg kangnaz mnalu.Pharq qez LTP vor sranz nmannerin karoxazanq aveli lav chanachel. Osan. LA.

Philosopher said...

Միանգամայն ազգային նվաստացում եւ պետական խայտառակություն: Եվ ահա այս մարդը պետք է որոշի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունը: Սա մեզ պետք է ասի թե ՆԱՏՕ ենք ուզում, թե ԱՊՀ, սա պետք է կանոնակարգի մեր միջազգային դիվանագիտությունը....
Դիվանագիտություն, որը շք-ի մոտ բացակայում է իսպառ:
Իրապես ենմ ասում, սա ազգային խայտառակություն է:
Մնում է Սադոյանին էլ տան Պաշտպանության Նախարարի տեղակալ, Դհոլին` Գյուղատնտեսության նախարարի տեղակալ, իսկ Վազգեն Մանուկյանին .... Չէ, սրան ոչինչ էլ չեն տա... ռեկտոր կա...

nazarian said...

Yerevi eghatzneri mej ays mard@ amenaqich anbann e:

Haik said...

Այս մարդը շատ բանուկ է պնակալիզության ասպարեզում: Նա մասնագիտացած է քծնանքի և ստորաքարշության «արվեստներում»: Նրա կողինջային կերպարը ( և՛ լպրծունության, և՛ անողնաշարության) չգիտես ինչու տեղիք է տալիս ինքն իր մասին պատկերացում ստեղծելու, որ ինքը շատ մեծ դիվանագիտական ձիրք ունի:
Չեք պատկերացնի թե այս կերպարը ինչպես էր քարշ գալիս դիվանագետների հետևից: Որոնք գախտնաբար ծաղրում էին նրան:

Anonymous said...

Ba mer hal@ vonc e linelu ,vor es tesak xlinqner@ mez petq e nerkajacnen artasahmanum,et tesknerin tesnelov el, mez verabervum en hamapatasxanoren ,erevi dran enq arjani,vor et xlinq@ darna mez nerkayacnox@.Bayc espes sharunakvel chi karox,sranc verj@ petq e tal.PAYQAR,PAYQAR MINCHEV VERDJ.
Svetlana

Anonymous said...

Ես կուզենայի ավելի լուրջ նայենք հարցին:

Նախ համաձայն չեմ այն մտքի հետ, որ Շվոյին զամ-մինիստր տալով Սերժի նպատակը դեմոկրատական պատրանք ստեղծելն է: Ասել կուզի շվոն էնքան հեղինակություն ունի թե մեզ մոտ, թե դրսում, որ նրան նշանակելով պատրանք կարող են ստեղծել..... աբսուրդա

Հիմա, թե ինչին պիտի լուրջ նայենք.... հիշեք մինչև ընտրություններ, թե ինչ հոդված տպագրվեց “ՀԺ”-ում` Վազգեն Մանուկյանի ձեռքով գրված: Սկզբում էտ դուրսպրծուկը ինչ-որ աղմուկ բարձրացրեց` նպատակը շոու սարքելն էր, իրա չեղած 0.2% ուզում էր դարձնել 0.4%: Իսկ ավելի լուրջ, էտ հոդվածում գրած նրա սցենարը համարյա լրիվ իրականություն է դառնում և իշխանությունը հիմա գտվում է ԱԺՄ-Դաշնակցության ձեռքում: Մի զարմացեք հիմիկվա վարչապետը ԱԺՄ հիմնադիրներիցա, շվոն վարչության անդամ, դե իսկ ներքին օղակներում աժմական էլի գործիչներ կան: Էնպես, որ երբ նայում ես էտ հոդվածի պրիզմայով, թող ինձ ներեն բոլորը, բայց հասկանում ես, որ գործ ունենք, ոչ միայն դուրսպրծուկի, այլ շատ հեռատես և խելացի տականքի հետ: Ես մի ժամանակ չէի հավատում էտ վարկածին, բայց հիմա նայելով, թե ովքեր են իշխանության գլուխ, հասկանում եմ, որ նա իրագործելա իրա սցենարը:

Շատ մի մտածեք, իրան ոչ մի պաշտոն էլ պետք չի.... իշխանության 50% նրա ձեռքումա, էլ դրանից մեծ պաշտոն??? Իսկ ովքեր կասկածում են դրանում, հիշեք, թե մարտի 1-ի սպանդից հետո Մանուկյան ճիվաղը քանի ամիս էր ասում, որ պիտի միտինգներ չլինեն ու համեմատեք, թե իշխանությունը հենց քանի ամիս չթողեց միտինգները....

ROY

Anonymous said...

sahmrketsutsich koghindj@
kam
koghindjamar - 2

Philosopher (f5blog.com) said...

Հարգելի ROY շատ հետաքրքիր մեկնաբանություն էիք թողել: Շատ շնորհակալություն միտքը տրամադրելու համար:
Հուսով եմ, որ կհաջողվի Ֆ5Բլոգում այդ մասին քննարկում կազմակերպելը:

Anonymous said...

et GORNAPSHTIK@ menak pashtoni er vazum.tvecin texakal vor evropai achqerin toz pchen,te teseq inch demokratia e mez mot.vaxn el et artashes gexamyan@ kcli u mi pahaki texakal en nran ktan.kam el norapsak amusinneri bardz bajanoxi texakal.de inq@ @ntrutyunnerum apacucec vor lav bardz e karox bajanel.
taptpukneri havaqacu azgayin joxov unenq.

GERMANIA...

Արխիվ