12.7.08

ՕԳՈՍՏՈՍ 1-Ի ԱՌԻԹՈՎ

40 comments:

Haik said...

Հարգելի ժողովուրդ Օգոստոսիմեկը ընտրության օր է: Ընտրություն ազատության, առժանապատվություն և արդարություն համար: Ամեն ինչ կախված է մեզանից: Անհատը շատ բան կարող է փոխել: Օգոստոսի մեկին ձեր հետ բերեք առնվազն երկու հոգու: Եթե արտերկրում եք զանգահարեք ձեր հարազատներին և խնդրեք նրանց մաս կազմել հանրահավաքին:
Եթե բնակվում եք Երևանում, մի քանի օր առաջ ձեր տուն հրավիրեք այլ մարզերում բնակվող ձեր հարազատներին: Եթե Երևանում չեք բնակվում խնդրեք Երևանում բնակվող ձեր հարազատներին մի երկու-երեք օրով հյուրընկալել ձեզ:
Եթե կա ցանկություն ապա կա միջոց իսկ ես չեմ կարծում, որ դու ազատ ապրելու ցանկություն չունես:

Սեռռժին էլ կոչ եմ անում մի հանրահավաք էլ ինքը կազմակերպի օգոստոսի մեկին:

Anonymous said...

Es Serj Sargsyanin koch kanei aveli thsiht hanrahavq kazmakerper mek or araj, Hulisy 31-in.
Hakop

Anonymous said...

Sirely azataser hay jhoghovurd,
Yete sirum enk azatutyun, artarutyun yev orinakanutyun; uremn bolors partavor en ayt ore mek mardu pes linel azatutyan hraparakum.
Kani vor yes aprum em Los Angeles-um im pokaren ayntegh e linelu krojs amboghj entanike.
Imigalyots asem vor ayntegh bolore chen vor teghyak en irakanutyunits.
Khndrum em bolort inchkan karogh ek taratzek chist teghekatvutyune. Voch mi rope chem kaskatsum mer haghtanakin.
Paykar, Paykar Minchev Verch!!!

Ovsanna,Los Angeles,CA

Anonymous said...

+1

Anonymous said...

+1

Anonymous said...

Հարգելի Ժողովուրդ,

Ձեր ձայներ չլսվեցին և չհաշվվեցին Փերտրվարի 19ին: Առավել ևս ձեր ձայները գողացան:

Այս հանրահավաքին, Օգոստոս 1-ին, ամեն մի մարդու ներկայությունը կնշանակի իր ձայնի վերահաստատումը և իր քվեի նորից ցույուց տալը: Դա կնշանակի ամեն անհատի ձգտումը դեպի արդարություն:

Պետք է կազմակերպել համաժողովրդական երթ դեպի Երևան 3 ճյուղերով: Սյունիք, Շիրակ և Լոռի. Այդ երթը պիտի սկսվի մի քանի հարյուր հոգով, սկսելով մի քանի գյուղերից ու քաղաքներից ... անցնելով գյուղից- գյուղ, քաղաքից- քաղաք, կոչ անելով ժողովրդին միանալ իրենց երթին դեպի Երևան!!! Եվ այդպիսով հարյուրավոր հազար ժողովուրդ պիտի քայլի և մտնի Երևան, ցույց տալով իր հաստատակամությունը!

Anonymous said...

Nikol djan inch tun,inch hangstutyun,es avazakner@ qani erkrum anarakutyn en anum,mer azg@ tun chi unena,tex chi unena,ete mi varkyan mtacenq ,vor es anarakner@ mnan mer erkri xekavar,patkeracnum eq es joxovrdi vichak@,inch brnel kbrnen,inch datel kdaten,achxatanqic 1000-ov kazaten,vor irenc satarox ,irencic aravel anaraknerov chrdjapatven:
Urem@n inch tun,inch tex,DEPI OGOSTOSI 1.Joxovurd djan lav patkeracreq mez inch e spasvum,ete menq ays angam el qnac mnanaq mer ankwxinnerum.UREMN`
PAYQAR,PAYQAR MICHEV MAQRENQ MER ERKIR@ ES MOLAXOTIC (CHAT TUYNAVOR)
EREVAN-Svetlana

Anonymous said...

Mheri asac@ exav mi qani amis el es em asum.u et dzev pti lini vor shat u shat joxovurd havaqvi.asenq meki dimac karox en pakel vor marzic chga erevan,bayc vor meeeeec xumb exav chen karoxana.
HAXTEL enq.
isk et himarik qochik@ vor girq e hraparakum te inchqan lav baner e arel,kariq chkar hraparakelu mardiq irenc achqov u irenc kashvi vra en tesel u zgacel amen inch.
isk vor asum e ba Levoni jamanak inch en arel.ay qochik Levoni jamanak paterazm enq haxtel.paterazmi tarinerin u avartic mi qani tari heto ba et dzev e linum.vor masnakic liner turq qochik@ ktesner amen inch.paterazmi jamanak asfalt chen prum.menak klini xaxa jamanakum joxovrdi zargacum@.aaayyyy isk ete qochik@ chliner,to hastat mi qani hazar qayl himi araj klineinq.inq@ hayastanin tarel e angumm voch te araj.


GERMANIA...

Anonymous said...

http://www.regnum.ru/news/1014455.html

Anonymous said...

haik: «իսկ ես չեմ կարծում, որ դու ազատ ապրելու ցանկություն չունես»

1991-ին մենք բոլորս ազատ ապրելու ցանկություն ունեինք: Սակայն ՀՀՇ հանցագործները մեզ խաբեցին, եւ ազատության եւ բարեկեցության փոխարեն մենք ստացանք Լեւոն, Ռոբերտ, Սերժ: Եթե ուզում եք նույն պատմությունը կրկնվի՝ գնացեք հանրահավաքի:

Haik said...

Սիրով պատասխանեմ
Այո 1991-ին ունեինք ազատ ապրելու ցանկություն և այդ ցանկությունը դարձավ փաստացի իրականություն, արդյունքում մենք ունենք Հայաստանի Հանրապետություն և Ղարաբաղի Հանրապետություն, իրենց դրոշներով, բանակով և այլ ազատ պետության ատրիբուտներով: Այսօր քո որդուն Մոսկվան չի ուղարկի Չերնոբիլ կամ Աֆղանստան կամ քո ընկերոջ գիրքը տպելու համար պետք չէ Մոսակվայի հրամանը: Նաև մենք հաղթեցինք պատերազմ առավել զորեղ հակառակորդի դեմ:

Իսկ այսօր մենք դրանք կորցնելու ճանապարհին ենք: Կորցնում ենք որովհետև ինքնակոչ նախագահը այսօր ինքնակոչ է և երդում տալու համար փակում է փողոցներ ու պատսպարվում է ցանկապատների ու բանակի հետևում: Կորցնում ենք որովհետև այսօր քո կարծիքը արտահայտելու համար քեզ զնդան են նետում և սպանում են փողոցում: Կորցնում ենք մեր ազատությունը որովհետև կորցնում ենք մեր առժանապատվությունը, ինչ ասել է պատմաբաններին հրավիրել քննարկելու հայոց ցեղասպանությունը, ինչ ասել է ռուսաստանին նվիրել մեր տնտեսությունը երբ նրանք չեն կարողանում նույնիսկ իրենց տնտեսությոնը կառուցել, ինչ ասել է հյուսիսային պողոտայի բնակիչներին զրկել տանիք ունենալուց, ինչ ասել է թալանել ընդերքը և ոչնչացնել բնությունը որը պատկանում է քեզ ինձ և մեր զավակներին և վերջապես ինչ ասել է կրակ բացել սեփական ժողովրդի վրա:

Այսօրվա այս պայքարը ազատության համար է, որ իմ ու քո ձայնը լսվի, որ մենք որոշենք մեր ապագան և մեր ապրելակերպը:

Այն հանցագործները որոնց մասին խոսում ես եղել են կոմսոմոլի շարքերում և անդամագրվել են ՀՀՇ-ի շարքերը և այսօր էլ զբաղեցնում են պաշտոններ: Այս տեսակի համար կա միայն մեկ սկզբունք՝ ապրել ուրիշի հաշվին իսկ սա ավազակի ու կեղեքիչի նկարագիրն է:

Տանը նստելով և ոչինչ չանելով այս դրությունը չի փոխվի:

Anonymous said...

Իսկ եթե նոր պատմություն եք ուզում կերտել, ապա նստեք տներում, սեմուշկա չրթեք ու կինո նայեք։ Պատմությունը մեկ էլ տեսար ընկավ ձեր տան գլխին, կամ էլ իրեն–իրեն երկիրը զարգացավ ու դառավ օրինական ու դեմոկրատական… մի խոսքով սենց դեբիլ ու աննապատակ էլ կարելի է յոլա գնալ, ինչ կա՞ որ…:)

Anonymous said...

amsi 1-in ya es koxm ya el en koxm. kam serjn a mernum, kam levon@. herik exav.

Anonymous said...

Sadrelu karik chka.
Amsi 1-in voch mekn wl chi mernum.
Amsi 1-in joghovurd@ tsuyts atalis vor uzum a nor, ardar @ntrutyunner, vor gnau @ntri um vor ink@ uzum a.

Anonymous said...

haik, շնորհակալություն պատասխանի համար:

«Իսկ այսօր մենք դրանք կորցնելու ճանապարհին ենք:»

Մենք դա արդեն վաղուց կորցրել ենք: Երբ բարձրաստիճան իշխանավորը ասում էր. «Մեր դեմը խաղ չկա», երբ կուսակցություններ եւ ԶԼՄ-ներ էին փակվում, երբ ընդիմադիր պատգամավորներին ծեծի էին ենթարկում, երբ վարչապետի վրա ձեռք էին բարձրացնում իր աշխատասենյակում, երբ սպանում էին քաղաքապետին, երբ ընտրություններ էին կեղծում: Եթե այդ ամենի համար ոչ ոք պատասխան չտվեց, ապա ինչի՞ց պետք է վախենայն նորերը:

«Այն հանցագործները որոնց մասին խոսում ես եղել են կոմսոմոլի շարքերում և անդամագրվել են ՀՀՇ-ի շարքերը և այսօր էլ զբաղեցնում են պաշտոններ:»

Եթե նրանք կոմսոմոլից են եկել եւ մինջեւ այժմ կան, ապա ի՞նչ երաշխիք, որ նրանք չեն նստի Տեր-Պետրոսյանի գլխին, ինչպես դա արդեն եղել է: Քո ասացիծ հետեւում է, որ առաջին նախագահը կամ թույլ քաղաքական գործիչ էր, կամ էլ նրանց նման հանցագործ:

«Տանը նստելով և ոչինչ չանելով այս դրությունը չի փոխվի:»

Ձեր ցանկությունները ազնիվ են, սակայն ձեր առաջնորդները՝ սուտ եւ վարկաբեկված: Ավախ….

Haik said...

1- «Եթե այդ ամենի համար ոչ ոք պատասխան չտվեց, ապա ինչի՞ց պետք է վախենայն նորերը:»
Իսկ հիմա պատասխան տալու ժամանկը արդեն եկել է: Եվ նրանք արդեն շատ-շատ են վախենում: Իսկ պատասխան պահանջողները մենք ենք և պահանջում ենք պատասխններ:
Այսօր այնպիսի վիճակ է,որը երբեք մեր ժամանակակից պատմության մեջ չի եղել: Այս շարժումը պահանջատերի շարժում է , որովհետև այս երկրի տերը մենք ենք` ժողովուրդը:

2- Քանի,որ այս երկրի տերը մենք ենք մենք թույլ չենք տա, որ բանը հասնի դրան: Սողուններին չի հաջողվելու սողոսկել ու պառակտել իսկ դրա դատավորը լինելու է ժողովուրդը իր ընտրություն կատարելու վերականգնված իրավունքով:

Առաջին Նախագահը այդ հարցին պատասխանել է իր ելույթներից մեկում նա իր ելույթներում պատասխանել է նաև շատ ու շատ այլ հարցերի:

Չպետք է մոռանանք անկախության առաջին տարիները իրավիճակը և ուրանանք այդ տարիներին ձեռք բերումները:

3- Շարժման առաջնորդը վարկաբեկված է միայն «հայլուրի» եթերից և այդպես է թվում միայն վերջին տարիներին «հայլուրի» պրոպագանդան հալած յուղի պես ընդունողներին:
Իհարկե կան մարդիկ,որոնք համաձայն չեն Լևոն Տեր-Պետրոսյանի հետ բայց անհամաձայնությունը շատ տարբեր բան է վարկաբեկումից: նույնիսկ նախագահական ընտրությունների բազմազան ու զարմանազան կեղծիքների և խաբեությունների փնջից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը ԿԸՀ-ի հրապարակմամբ հավաքեց մոտ 22%: Անհերքելի է, որ այդ 22% իրականությունից շատ ցած է:

Շարժման առաջնային խնդիրն է ապահովել ազատ և արդար ընտրություններ, որը ազատ և արդար երկիր ունենալու նախապայմանն է: Իսկ թե ժողովուրդը ում կնտրի արդեն ժողովրդի իրանվունքն է:

Anonymous said...

«Իսկ հիմա պատասխան տալու ժամանկը արդեն եկել է: …»

Բարի, այդ դեպքում թող պատասխան տան բոլորը: Այդ ամենը կատարվել է 1991-1998թթ.: Պահանջեք՝ թող առաջին նախագաահը պատասխան տա, թող Դավիթ Շահնազարյանը, Վանո Սիրադեղյանը, Ալեքսան Արզումանյանը, … ցուցմունքներ տան, պատասխան տան: Ներկայացրեք մեղադրանքները, պահանջեք պատասխան, եւ ես կմիանամ ձեզ:

«Քանի,որ այս երկրի տերը մենք ենք մենք թույլ չենք տա, որ բանը հասնի դրան: …»

Դրանք ընդամենը բարի ցանկություններ են: 1991-ի շարժումը ավելի հզոր եւ համաժողովրդական էր, սակայն հետագայում ժողովուրդը էլ ոչ մի բան չէր որոշում: Ավախ, գործնականում մեր պես երկրի «տերը» կարող են լինել միայն իշխանությունները, իսկ նրանք պետք է լինեն վստահելի մարդիկ, որպեսզի կարողանանք կառուցել ժողովրդավարություն: Դեմոկրատիան միտինգների հետեւանքով ինքն-իրան չի բուսնում:

«Շարժման առաջնորդը վարկաբեկված է միայն «հայլուրի» եթերից և այդպես է թվում միայն վերջին տարիներին «հայլուրի» պրոպագանդան հալած յուղի պես ընդունողներին:»

Ինձ հարկավոր չէ «հայլուր» նայել կամ էլ «ա1+» կարդալ, որպեսզի պատկերացում կազմել 10-15 տարի առաջ տեղի ունեցածի մասին: Ես հիշում եմ 96 թ-ի «հայլուրի» թողարկումները եւ չեմ զարմանում, որ այն իր էությամբ չի փոխվել: Մեղադրելով «հայլուրը» որպես երեւույթ՝ մենք փաստորեն մեղադրում ենք առաջին իշխանավորներին:
Ի միջայլոց, «հայլուրը» չի կարող բոլոր վարկաբեկող փաստերը բերել, քանի որ այդ փաստերը կվարկաբեկեն նաեւ «հայլուրի» գլխին կանգնածներին: Այսինքն, այդ հաղորդումը ընդհանրապես անիմաստ է նայել :-)

Haik said...

Ես անցյալով չեմ ապրում հետևապես անիմաստ եմ գտնում անցյալը պաշտպանելը կամ քննադատելը կամ էլ դրա համար վիճաբանելը: Հիմա փաստացի ունենք մի դրություն(սիտուացիա),որը մեզ տանում է կործանման: Պետք է լուծենք այդ սիտուացիան:

Ապրում եմ ներկայով ու ապագայի համար: Եվ փորձում եմ իմ փոքրիկ լուման ներդնել ապագան կերտելու մեջ: Եթե չփորձենք ու շաղակրատանքով զբաղվենք ոչինչ էլ չի ստացվի:

Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը արդեն պատասխան տվել է իր ելույթներով:

Ավելացնեմ,որ ոչ երբևե եղել եմ իշխանության մեջ կամ կուսակցական և բացարձակապես ցանկություն էլ չունեմ:

Haik said...

Ուրեմն պայքար մինչև Հայաստանում ժողովրդի իշխանության և ինքնորոշման հաստատումը:

Anonymous said...

Պահանջեք՝ թող առաջին նախագաահը պատասխան տա, թող Դավիթ Շահնազարյանը, Վանո Սիրադեղյանը, Ալեքսան Արզումանյանը, … ցուցմունքներ տան, պատասխան տան: Ներկայացրեք մեղադրանքները, պահանջեք պատասխան, եւ ես կմիանամ ձեզ:
Դու պահանջի մենք էլ միանանք քեզ, երևում է սովոր չես ինքնուրույն բան անել, պիտի անպայման գործը ուրիշները սկուտեղի վրա քեզ մատուցեն դու էլ օգտվես, դրանից հետո էլ դեռ որոշում ես ինչ մատուցեն, չես մտածում որ դա այնքան էլ բարոյական չէ: Համ էլ ումից պահանջեն Սերժից:)))) Սերժը պիտի նրանց պատասխանատվության ենթարկի, դա իր ուժերից վեր է, չի կարողանում քոչարյանից, ազատվի ...

Anonymous said...

ha mi ban el em uyum avelacnel.et bayeakanner@ chen tesnum inch er e katarvum hayastanum.chem ahskanum dranc inch en cuyc talis.et dzev erexeqin ete irok serji koxmnakic en pti hitleri nman konslagerner qcel vor ashxaten (Arbeit macht frei).irakanic menak en banov tarbervi vor chvaren,kam spanen mardkanc.da lini dastiarakchakan konslager.xelacvornerin durs hanel vor.serji nman hambalnerin dzri ashxatacnel poxocnerum,inchpes anum en amerikayum(socialakan ashxatanq).vor imanan inch ban e goxanal@ joxovrdi dyerqic.

GERMANIA...

Anonymous said...

Joxovurd mi ban asem? bayc nsteq nor kardaceq !
GTEL EM! odnoklassniknerum Robert qocharyani sayty! ^))))))))))))))

Anonymous said...

Germania jan
Bazener@ ed bashi bozukneri lakot lukutnern en. Hark vcharoghneri u joghovrdi hashvin gnum kayfavat en linum i havesov artsakurd antskatsnum.

anon jan
Lav brnvel em, de mez el asa Robiki site@?

Anonymous said...

«Դու պահանջի մենք էլ միանանք քեզ, … »

Բարի, այսօր մեկին կմիանաք, վաղը՝ մյուսին …ուրեմն քեզ համար արդյո՞ք նշանալություն չունի, թե ում եւ ինչի համար ես միանում: Ինձ համար ունի:

«… երևում է սովոր չես ինքնուրույն բան անել, պիտի անպայման գործը ուրիշները սկուտեղի վրա քեզ մատուցեն դու էլ օգտվես, դրանից հետո էլ դեռ որոշում ես ինչ մատուցեն, չես մտածում որ դա այնքան էլ բարոյական չէ:»

Ես մասնագետ եմ մի ոլորտում, որը հեռու է քաղաքականությունից: Ոչ էլ արտասահմանյան ֆոնդերից գումարներ ստանալու հնարավորություն ունեմ: Այդ դեպքում քաղաքակիրթ մոտեցումը այն է, որ մարդը գտնի իր հայացքներին համահունչ կուսակցություն, կազմակերպություն կամ շարժում, եւ միանա դրան: Եվ կարողանա բացատրել ու պաշտպանել իր հայացքները: Դա բնական երեւույթ է բոլոր քաղաքակիրթ հասարակություններում: Սակայն ես հասկանում եմ, որ Ստեփան Դեմիրճյանի ետեւից գնացողի համար գոյություն ունի այլ քաղաքական կուլտուրա՝ կա թագավոր, թագավորի որդի, եւ այլն:
Ինչ վերաբերվում է բարոյական է, թե ոչ, ինձ ավելի անբարոյական է թվում միանալ մի հասարակական կազմակերպությանը, «բրիտիշ քոնսիլից» աշխատավարձ ստանալ, ու թութակի պես կրկնել նրանց հրամայաց կարգախոսները, առանձ հասկանալու, թե ինչ է իրականում կատարվում:

Anonymous said...

Օգոստոսի 1-ին ոչ ոք բացակա չպետք է ստանա... Ով կարող է շրջաններից մի քանի օր առաջ թող գա, ով՝չէ շարժումը պետք է կազմակերպի, իր ներկայացուցիչների միջոցով հավաքի բերի մարդկանց: Անկեղծ ասած ահավոր հոգնել եմ դատարկ դատողություններ անողներից, բանավիճողներից: Իրենց ասելով դուրս ա գալիս, որ եթե Լեւվոնը 15 տարի առաջ սխալներ է գործել /իսկ իմ կարծիքով նրա միակ սխալը վստահելն է եղել, ապա հիմա մենք պետք է կործանվենք... Ինչ ճիշտ է անում Լեւվոնը, որ չի պատասխանում իր մասին ասվող ամեն հերյուրանքին:
Հիմա իրադրությունը շատ պարզ է, Հայաստանը պետք է փրկել եւ ժողովուդը որպես առաջնորդ Լեւոնին է ընտրել, միտինգների ժամանակ ինչքան էլ բոցաշունչ, խելացի խոսքեր հնչեն ժողովուրդը առանց Լեվոնին լսելու տուն չի գնա եվ այդ խոսքը ամեն ինչ իր տեղն է դնում...
Հա, ի դեպ odnoklasnin-ը էդքան լուրջ մի ընդունեք, էնտեղ գրանցվելու համար անձնագիր չեն ներկայացնում, ում անունով ուզես սայթ կբացես...

Anonymous said...

Verjin anonymous -@ shat kartch, hakirtch u haskanili lezvov verjaket tvec aystexi vitshabanutyan@. Ov inch uzum e tox asi, mievnuyn e xosq@ zhshoghovrdinn e. Isk Zshovurdn ir xosqn asel e. Iranvunq chunenq bacakayelu Augustos-i 1-in.

Hakop

Anonymous said...

http://www.youtube.com/watch?v=YwLvev_mkI8

Anonymous said...

Ինչ ճիշտ է անում Լեւվոնը, որ չի պատասխանում իր մասին ասվող ամեն հերյուրանքին:

Անշուշտ, դա հասկանալի պահվածք է: Հանցագործները առանձնապես չեն սիրում, երբ նրանց հարցեր են տալիս, եւ աշխատում են խուսափել պատասխաններից: Եվ, իհարկե, նրանք փորձում եմ բոլոր մեղքերը գցել մյուս հանցագործների վրա: Դա տիպիկ պահվածք է, զարմանալու բան չկա:

Իհարկե, միտինգներին գնալ-չգնալը ամեն մեկի անձնական իրավունքն է: Սակայն գնացողները չպետք է զարմանան, երբ ոստիկանը նրանց վրա ձեռք է բարձրացնում, քանի որ այդ ոստիկանին դաստիարակել եւ մեծացրել են հենց այդ միտինգների առաջնորդները:

Anonymous said...

Հոգեբանները ձեզ կասեին, հակառակը, հանցագործները ուզում են խոսել իրենց հանցագորության մասին...հիշու՞մ եք՝ «հանցագործը միշտ վերադառնում է հանցանքի վայր»:
Իր ելույթներում Լեվոնը անդրադառնում է, բոլոր հարցերին, պատասխանում է դրանց,բայց կարիք չկա, որ նա պատասխանի ամեն ցնդաբանության:
Կարծում եմ մի բան ձեզ չի թողնում, որ դուք օբյեկտիվ լինեք, նորին մեծության ՇԱՀԸ...

Anonymous said...

Հոգեբանները ձեզ կասեին, հակառակը, հանցագործները ուզում են խոսել իրենց հանցագորության մասին...

Ենթագիտակցորեն՝ այո, ուզում են, եւ միշտ խոսում են դրա շուրջը: Սակայն ոչ մի խելքը գլխին հանցագործ չի ուզենա բացահայտ հարցերին պատասխանելու հետեւանքով «վառվի»:

«հանցագործը միշտ վերադառնում է հանցանքի վայր»:

Այո, փորձում է վերադառնալ: Թատերական հրապարակ, հախագահական
նստավայր, նախարարություններ…

Իր ելույթներում Լեվոնը անդրադառնում է, բոլոր հարցերին, պատասխանում է դրանց,բայց կարիք չկա, որ նա պատասխանի ամեն ցնդաբանության:

Ես հոկտեմբերից փորձել եմ հետեւել նրա ելույթներին եւ հարցազրույցներին, նայել եմ DVD-ներ, զրուցել եմ կողմնակիցների հետ (մասնավորապես՝ ինտերմետում), եւ այդպես էլ լիարժեք պատասխաններ չգտա: Հետո համոզվեցի վոր այդ պատասխանները ուղղակի բացակայում են: Դրան կա երկու վառ ապացույց:
1. Տեր-Պետրոսյանի ելույթները միայն մի կողմ են ուղված ՝ միտինգների եւ համագումարների ամբիոններից՝ դեպի ունկնդիրը: Ոչ մի բանավեճ, ոչ մի հարց-պատասխան: Հազվադեպ հարցազրույցներ, որտեղ քննադատվում է «98-ից հետո»-ն (կարծես «98-ից առաջ»-ը գոյություն չուներ):
2. Տեր-Պետրոսյանի կողմնակիցները (ոչ բոլորը) ի վերջո հղվում են նրա ելույթների վրա, ասելով. «գնա՛ Լեւոնի այս կամ այն ելույթը կարդա՝ կհասկանաս»: Դա նշանակում է, ոի այդ հարցերի պատասխանները նույնիսկ նրանք չեն ստացել:

Կարծում եմ մի բան ձեզ չի թողնում, որ դուք օբյեկտիվ լինեք, նորին մեծության ՇԱՀԸ...

Ի՞նչ կարեւոր է այստեղ իմ անձը ու իմ շահը:Եթե դուք իմ գրվածի մեջ գտնում եք ոչ օբյեկտիվ մասեր, ցույց տվեք եւ ասեք. «Այ սա, սա եւ սա ոչ օբյեկտիվ է, իսկ սա ընդհանրապես սուտ է»: Թե ինչումն է իմ շահը, կամ ինչ գույնի են իմ աչքերը նշանակություն չունի :-)

Anonymous said...

15/7/08 12:46-ի anonimus-in, քո մասնագիտությունը ոչ միայն քաղաքականության այլև տրամաբանության հետ էլ կապ չունի: Մեջբերում են մտքերը, ոչ թե բառերը ու դրանից հետո էլ սեփական ենթադրություններին պատասխանում: Նեղություն մի քաշիր այս մի ասածիս պատասխանել ես քեզ արդեն լուրջ չեմ ընդունում:

Anonymous said...

Տեր-Պետրոսյանի ելույթները միայն մի կողմ են ուղված ՝ միտինգների եւ համագումարների ամբիոններից՝ դեպի ունկնդիրը:

:))))))
բա ուր պիտի ուղղվեին խելոք:

Anonymous said...

chem hsakanum es mer @nker@ inch harcer e uzum tal vor chi karox kam patasxanner chi stanum.mardiq aranc dra el giten te incher e exel 98-ic araj u heto.amen mi mard el asenq inch vor bactoxumner anum e,bayc es dzev lktiabar voch mekn el chi arel hay azgi glxin inch anum en es tatarmonxolner@.
isk inch harcer unes tur,karox e ir ambyonic inch vor mardiq patasxanen.anpayman petq che vor Levon@ harcit patasxani.kan hstak baner inch arvel e Levoni jamanak.dranq en:ankaxutzun,banak,haxtanak.isk inch mnum e haxtanakic heto zaganalun,jamank chtvecin et mardun vor aner.xangarecin hazar koxmic.u miq moraceq na toxec ev xeloq heracav u voch te qochiki nman jardec joxovrdin.shater@ asum ein ba stalin@ chlner et dzev chein apri,bayc chen haskanum vor robiki nman takanqner vor chlinein aveli araj klineinq qanc himi enq.et hastat.

GERMANIA...

Anonymous said...

… Նեղություն մի քաշիր այս մի ասածիս պատասխանել ես քեզ արդեն լուրջ չեմ ընդունում:

Համոզեցիր, չեմ պատասխանի :-)

:))))))
բա ուր պիտի ուղղվեին խելոք:


Երբ զրույցը գնում է մի ուղղությամբ, դա բանավեճ չէ, այլ ելույթ: Խոսքս լիարժեք բանավեճի մասին է, որտեղ կա հարց ու պատասխան:

chem hsakanum es mer @nker@ inch harcer e uzum tal vor chi karox kam patasxanner chi stanum.

Վերեւում դրանց մի մասը գրված է: Կարդացեք, համոզված եմ զրույցի կոնտեքստում դրանք պարզ երեւում են:

mardiq aranc dra el giten te incher e exel 98-ic araj u heto.amen mi mard el asenq inch vor bactoxumner anum e,bayc es dzev lktiabar voch mekn el chi arel hay azgi glxin inch anum en es tatarmonxolner@.

Ցավոք, ոչ բոլորը գիտեն: Լեգենդ էր ստեղծվել, որ 98-ին ինչ-որ «իշխանափոխություն» տեղի ունեցավ: Չկա այդպիսի բան: Ամեն ինչ սահուն ու դանդաղ շարունակվեց, եւ հիմնադրված արատավոր երեւույթները զարգացան, մեծացան ու մենք ստացանք էսօրվա օրը:

isk inch harcer unes tur,karox e ir ambyonic inch vor mardiq patasxanen.anpayman petq che vor Levon@ harcit patasxani.

Փորձում եմ :-)

kan hstak baner inch arvel e Levoni jamanak.dranq en:ankaxutzun,banak,haxtanak.

Բանակն ու հաղթանակը, անշուշտ, մեր նորաստեղծ հանրապետության նվաճումներն էին, սակայն ոչ անկախությունը: ՚Անկախությունը բոլոր խորհրդային հանրապետություններին նվիրեց Գորբաչովը: Ուզբեկները չէին պայքարում, սակայն անկախացան մեզ հետ միասին: Ճիշտ է, հիմա դա էական չէ, բայց դե ասում եմ, որ ձեզ չխաբեն չասեն. «Մենք հաղթեցինք Գորբաչովին»:

isk inch mnum e haxtanakic heto zaganalun,jamank chtvecin et mardun vor aner.xangarecin hazar koxmic.

Ի՞նչ է նշանակում «խանգառեցին»: Թույլ նախագահ էր, չէր կարող ղեկավարել, թող գնար, երբ ժողովուրդը նրան ասեց՝ հեռացիր: Բայց նա մնաց:

u miq moraceq na toxec ev xeloq heracav u voch te qochiki nman jardec joxovrdin.

Այդ ժամանակ նրան հարցնող չկար: Վազգեն Սարգսյանը հրամայեց՝ գնա, նա խելոք գնաց: Իսկ ժողովուրդ ջարդելու հնարավորություն նա չուներ, քանի որ որոշողը արդեն վաղուց ինքը չէր:

shater@ asum ein ba stalin@ chlner et dzev chein apri,

Դրա մեջ որոշ ճշմարտություն կա:

bayc chen haskanum vor robiki nman takanqner vor chlinein aveli araj klineinq qanc himi enq.et hastat.

Այո, եթե 98-ին իսկապես իշխանափոխություն կատարվեր, այլ ոչ թե տիկնիկային թատրոն, մենք ավելի առաջ կլինեինք: Իսկ «ռոբիկները»՝ ընդամենը «լեւոնների» հետեւանքն են:

Anonymous said...

Բարև Հայկին, մյուսներին ու վերջում ել էտ ախմախին

Հայկ ջան չնայած ասել էի, որ երկար վախտ չեմ գրի, բայց պիտի մի երկու բառով անդրադառնամ էտ ախմախի զառանցանքներին:

Մի ժամանակ Արտակ անունով մի դուրսպրծուկ կար, հետո` էս վերջերս Արամ հորջորջվող...հիմա էլ դառավ անանուն: Ու քանի որ սենց չի հասկացվում դրա սեռը, չեմ էլ կարում դիմեմ այ տղա, կամ այ աղջիկ ջան...... այ ախմախ արտահայտությունը շատ սազականա էտ անսեռին:

Ես զարմանում եմ, որ էտ ախմախը մտելա ու իրա զառանցանքներով կարումա մխտռել բլոգը....իբր նա մի բանա ասում, բոլորտ լծվում եք դրա հետ լուրջ բանավեճի, փորձում արդարացում փնտրել....ու ինքն էլ իբր էնքան խելք ունի, որ իրա արևին մեկ առ մեկ պատասխանումա ձեր ասածներին: Առաջին հայացքից թվումա, թե գրագետա, բայց որ կարդում ես հասկանում ես, որ գործ ունես ոչ միայն ախմախի, այլ նաև անգրագետի հետ....Տո այ “խելոք”(խելոք բառը գրեք չակերտի մեջ, որ էտի հասկանա ասվածի իմաստը) հայերենում ԱՎԱԽ բառ գոյություն չունի ... հասկանում եմ, որ ինչ զգացում որ ունենում ես, էտպես էլ գրում ես.....հայերենում էտ քո լսած բառը գրվումա ԱՎԱՂ, ու մի տեղ չի. որ սխալվում ես էտ բառը գրելուց....

Հայկը մի քանի անգամ պատասխանեց ու զգաց, որ անհույսա անսեռի հետ գլուխ դնելը, ինչը և մաղթում եմ մյուսներին: Իսկ ավելի ճիշտ կանես Հայկ ջան, որ ռադ անես դրա գրածները.....թող իրան սազական անսեռ բլոգներում պարտնյոր ման գա:

Ցավում եմ, որ խոստումս խախտեցի դրա զառանցանքներին անդրադառնալով, բայց էլի երկար ժամանակ չեմ գրի: Մեկ էլ ասեմ, որ չգրել չի նշանակում չհետևել պրոցեսին, էնպես որ լավ էղի Հայկ ջան, բլոգի մասնակիցներ ջան............. այ ախմախ դու էլ, էսի քո համարելա արվում

ROY

Anonymous said...

Այո, ԱՎԱՂ բառը ես սխալ էի գրում: Շնորհակալություն հուշելու համար :-)
Ցավոք, էս կիլոմետրանոց վեպում բացի «ավախ»-ից ոչ մի իմաստալից բան չկար: Մի բան, որը կվերաբերվեր բուն թեմային, կնշմարեր սխալ փաստեր կամ դատողություններ:
Այստեղ սեռը, տարիքը նշանակություն չունեն, կարեւորը, թե ինչ է գրված «պոստերում»: Օրինակ վերցրեք haik-ից, նա կարճ բացատրեց իր դիրքորոշումը: Իրան դժվար կլինի խաբել, իսկ ձեզ՝ շատ հեշտ: Դա կարող են անել նույնիսկ այդպիսի պրիմիտիվ մարդիք, ինչպիսիք են Նիկոլ Փաշինյանը կամ Աշոտ Բլեյանը:

Anonymous said...

:-)))))))))))) Ես սպասում էի պատասխանիտ.... այ ախմախ: Հիմա բացատրեմ վեպիս իմաստը, ինչը քո նմանի համար բացառիկ դժվար էր հասկանալ:

Նախ, եթե ուշադիր ես եղել, իմ գրածի մեջ ոչ մի ձևով չէր հիշատակվում քո ով լինելը, անձը, այսինքն անանուն գրում են բացի քեզնից ևս մի 3-4 հոգի և շատ հաճելիա, երբ դւ հասկացել ես, որ էտ ախմախ զառանցողը հենց դու ես.....ես մի փոքր սխալվեցի իմ գնահատականում.....դւ ոչ թե ախմախ ես, այլ Բացառիկ Ախմախ: Դու ունեիր 2 տարբերակ` 1. Պատասխանել և բոլորին ապացուցել քո վերջնական բացառիկ ախմախ լինելը և իմ ասածի ճշմարտացիությունը և 2. Չպատասխանել ինձ և շարունակել գրել:
Դե, քանի որ գործ ունենք բացառիկ ախմախի հետ, դու ընտրեցիր առաջին տարբերակը, ինչին ես չէի էլ կասկածում: Ես կառող էի և չգրել, բայց հատուկ գրեցի, որ դու խայծը կուլ տաս ու բոլորը հասկանան, թե ում հետ գործ ունեն, այսինքն իմ վեպով ապացուցվեց քո վերջնական բացառիկ ախմախ լինելը............թե քեզ թվում էր, որ իմ վեպը ուղղվածա քո տառասխալների ուղղմանը, կամ քեզ հուշելուն ..... էնպես, որ չգիտեմ թե ում ոնց կլինի խաբել, բայց որ դու արդեն կուտը կերել ու խաբվել ես` այ դա հաստատա:

Դու ստեղ գրողների մեծ մասի սկի եղունգը չարժես, առավել ևս Հայկի, որին փորձում ես ներքաշել քո զառանցանքների մեջ ու մեղադրում ես համարյա ամեն ինչում: Հայկ ջան կներես, ես գիտեմ որ դու պաշտպանության կարիք չունես, բայց....... էն արտակարգ դրության օրերին Հայկի նման տղեն էր, որ մինչև վերջ պայքարեց ու պահեց էս կայքը, որ միակ ինֆորմացիան ստեղից էինք իմանում, երբ ոչ մի թերթ ու ոչ մի կայք չէր գործում.... քո սիրելիներն էին փակել....էնպես որ երբ Հայկի նման մարդը քեզ պատասխանումա, դու պիտի ձենտ կտրես, գնաս սուրբ սարքիս ու 2 հատ մոմ վառես..... ու ոչ թե բեղերտ ոլորես ու ընկնես մեյդան....

Մի խոսքով, սկզբում թե դու 2 տարբերակ ունեիր, հիմա էլ չունես....դու վերջնական փչացար բոլորի աչքում.... Բացառիկ Ախմախ :-))))))))))))))))))) կարանք ԱԽՔ-ի նման քեզ էլ հապավում տանք.......ԲԱԽ..... վատ չի հնչում, հը??? ինչ կասես???

Anonymous said...

ROY

Anonymous said...

mi qani ban el es unem BAX-in aselu.es qo gracnerin patsaxanel ei u du eli qo eshn es qhum te bolorin xabel klini kam gluxt es govum.karox es 2 ban asel te inch es arel esqan vaxt?isk inch verabervum e vor asum eir te inch enq unecel 98-is araj u heto es patasxanel ei, u qo patasxann el ei kardacel .


GERMANIA...

Anonymous said...

isk qon@ exav en vracu anekdot@.vor radio erevan@ harc e talis te vor azgn e amenahimar azg@,vraciq patasxanum en te ,zato u nas vino xoroshi.
du el qo vra es vercnum axmax anun@.

GERMANIA.

Արխիվ