17.6.08

---

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Վերջին շրջանում սերժանտական իշխանությունները անում են մի շարք քայլեր, որ հանրության լայն շերտերի կողմից բնորոշվում են շատ դիպուկ հասկացությամբ` իմիտացիա: Այս քայլերը իշխանությունը անում է հանրությանը սիրաշահելու համար: Հարց կարող է առաջանալ. ինչո՞ւ ենք հանրությանը հաճոյանալու իշխանական փորձերը համարում իմիտացիա. այն պարզ պատճառով, որ ցանկացած հաճոյող դա անում է ոչ թե հաճոյացման օբյեկտի, տվյալ դեպքում` հանրության, այլ սեփական շահերի սպասարկման համար: Ինչ խոսք, եթե իշխանական հաճոյացման այդ փորձերից հանրությունը ինչ-որ բան շահում է, դա արդեն իսկ լավ է: Բայց իշխանությունը հանրության ինչ-ինչ կենցաղային շահեր սկսել է հաշվի առնել ոչ թե այն պատճառով, որ ի սկզբանե կարեւոր է համարել այդ շահը, այլ այն պատճառով, որ հանրությունը ՀՀ-ում դարձել է լուրջ գործոն, եւ դա տեղի է ունեցել փետրվարի 20-ից մարտի 1-ը տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում: Այդ իրադարձությունների արդյունքում իշխանությունը հասկացել է, լրջորեն հասկացել, որ արհամարհելը վտանգավոր բան է:

Շարունակությունը կարդացեք ՊԱՅՔԱ՛Ր ընդհատակյա թերթում:

11 comments:

Haik said...

Այս կայքն էլ է միշտ հետևելու «Շան հետ ընկերացիր, բայց փայտը ձեռքիցդ մի գցիր» ասացվածքին անկախ նրանից թե ովքեր են լինելու երկրի կառավարման ղեկին:
Պայքար իրական ժողովրդավարության համար: Պայքար անկախ և ազատ մարդու համար: Պայքար ինքնիշխան հասարակության համար:

armen said...

Lriv hamadzayn em Haiki het. sakayn petk e voroshenk inch e nshanakum azat yev ankax. Levon Ter-Petrosiani ishxanutyan gal@, kam el sharjman haxxtanak@ derevs azat u ankax darnal chi nshanakum. Mer erkir@ aynpes xorn e tataxvac rusakan kaysrutyan jirannerum, yev hasarakutyun@ aynkan e varakvac rusamet strkamtutyamb, vor hiravi ankax yerkir unenalu hamar derevs erkar janaparh e petk linel ancnelu. Ays entatekstum mianshanak karevor e darnum Levon Ter-Petrosiani arajarkac Azgayin Kongres-i stexcman arajark@. Kcher@ andradardzan ayd arajarkin amenayn xorutyamb, yev miayn karcem mek hogi kardac toxatakerum vor Ter-Petrosian@ analogia er katarum hndikneri azgain kongresi het vor erkaratev payqari ardyunkum erkir@ azatagrec gaxutatirutyunic. Sharjman haxtanak@ miayn arajin kayl@ karox e linel ayd procesi mej. Yev Hunisi 20-ov hnaravor e vor anmijakan haxtanak@ texi chunena. Yev nuynisk ete texi unenal el, ayd pahic sksac KGB-i kabluk@ mer erkri vrayic chi vercvelu, kani vor shat xorn e jzmel hayastan@, jamprukner@ chen kapelu u gnalu, sharunakelu en tirel mer erkrin i ogut otarerkrya gaxutararneri. Joxovurd@ petk e patrast lini institucinalizacnel payqar@ Azgayin Kongresi teskov, yev bolor aroxj ujer@ petk a masn kazmen Kongresin, vori arajnahert xndirner@ petk e linen (a) hasarakutyan entagitakcutyunic strkamtutyan artaksum@, azgayin inknutyan bardzracum@, liarjek joxovrdavarutyan hastatum@ erkrum, sepakan HAYKAKAN anvtangutyan carayutyan stexxcum@, yev otaryerkrya gaxutararneri ev mer joxovrdin bazum angam terori entarkoxneri (Hokt. 27, Mart 1) azdecutyan liakatar veracum@ mer erkrum. Aynpes vor aveli jisht kliner, ANKAX karjajamket spasvelik haxtanakneric (astvac ta) mer bolor aroxj ujer@ lrjoren andradarnanAzgayin Kongresi arajarkin yev lcven nra irakanacman@.

Արամ said...

Սիրելի Արմե՛ն,

իմ կարծիքով մենք պետք է ազատվենք КГБ-ի առեղծվածի բարդույթից: Որքան իշխանությունները Շարժումը փորձում են ներկայացնել որպես օտարերկրյա մութ ուժերի՝ մասոնների, հրեաների, Սորոսի եւ այլն կողմից կազմակերպված միջոցառում, այնքան էլ Շարժման համակիրների շրջանում շրջանառվում է ԿԳԲ-ի գերբնական էությունը: ԿԳԲ-ն թող այդպես էլ առեղծված մնա ամերիկյան ֆիլմերում, բայց մենք լինելով այդ կառույցի հետ անմիջական շփման մեջ եւ ի վերջո հաղթելով նրան մեր անկախ պետականության կերտմամբ, չպետք է գերագնահատենք ԿԳԲ կոչվածի դերը: Խնդիրը ոչ թե ԿԳԲ-ն է, այլ մեր ժողովրդի իր հայկական արմատներից, հայկական մտածելակերպից հեռանալը, եւ Ռուսաստանից ծանր տնտեսական կախվածությունը՝ ներառյալ Ռուսաստան տեղափոխված ավելի քան մեկ միլիոն հայերը եւ նրանց կողմից Հայաստան ուղարկված դրամական միջոցները: Չպետք է մոռանալ, որ ըստ Կենտրոնական Բանկի կողմից կատարված ուսումնասիրության՝ Հայաստան մոըտքագրվող անհատական փոխանցումների կեսից ավելին գալիս է հենց Ռուսաստանից: Պետք է նշել, որ լիարժեք տնտեսապես անկախ երկիր գոյութուն չունի, դա է այսօրվա փոխկապակցվախ համաշխարհային տնտեսության էությունը, եւ պետք է դրան միանգամայն նորմալ վերաբերվել: Ռուսատանից տնտեսական կախվածությունը կարելի է մեղմել հարեւանների հետ հարաբերությունների բարելավմամբ եւ այլ տնտեսական համակարգերին ինտեգրմամբ միայն: Սակայն մենք չունենք մեր հարեւանների հետ հարաբերությունների կարգավորման մեծ ռեսուրս, ուստի այսպես թե այնպես պետք է լինենք Ռուսաստանից որոշակի կախվածության տակ: Խնդիրը այս երկու հանգամանքների խելամիտ հավասարակշռություն ապահովելու մեջ է, խնդիրը ռուսական կողմնորոշման համար Ուսաստանից առավել բարձր գին «գանձելու» մեջ է: Պետք է ուրախ լինել Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ,Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ եղած հակասության համար: Կարո՞ղ եք պատկերացնել ինչպիսին կլիներ մեր վիճակը, եթե չլինեին այդ հակասությունները եւ մենք նույնիսկ Ռուսաստանին պետք չլինեինք: Պետք չէ էյֆորիայի մեջ ընկնել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերում, հույները, չունենալով Ռուսաստանից կախվածություն եւ, չեն կարողանում մեծ հաջողություն գրանցել այդ ուղղությամբ: Մյուս կողմից՝ Արեւելյան Հայաստանի գոյության ողջ տրամաբանությունը հենված է Ռուսական Կայսրության Կովկասով դեպի հարավ առաջխաղացման մեջ հետաքրքրված լինելու վրա: Շատերը կասեն, թե հայերը դրա համար վճարեցին ցեղասպանությամբ, բայց ցեղասպանության ենթարկվել են նաեւ թե պոնտյան հույները եւ թե ասորիները եւ ընդհանրապես Ռուսաստանի ու Թուրքիայի հակասություններից օգտվելով հայերի 20-րդ դարի սկզբի Օսմանյան Կայսրության լծից ազատագրվելու փորձերը միանգամայն տրամաբանական են եղել որպես երեւույթ:
Ավարտելով միտքս կուզենայի նշել, որ թե մեզ, թե որեւէ այլ ազգի ավելի հզոր շահեր ունեցողները միշտ էլ փորձելու են օգտագործել, սակայն որքանով այդ փորձերը մենք կուղղենք մեզ համար ցանկալի («շահագրգիռ») ուղղություններով, կախված է մեզանից, մեր ազգային ինքնագիտակցությունից ու կազմակերպվածությունից:

Anonymous said...

KGB-n arjananalu e Bastili chakatagrin. Da linelu e mer tiv mek pahanjerits mek@ vorpes azat Hayastani azat kaghakatsiner.
Haghtelu enk.

armen said...

Aram jan, shnorhakalutyun verklucutyan hamar. Mecamasamb hamadzayn em, sakayn unem erek nkatarum.
1) KGB-i der@ karcum em nvazecrel es nerka gaxutayin iravijakum masnakcutyan imastov. Petk e haskanank vor ayn ka, yev shat hzor e, yev ayd hzorutyan het mektex, cinik u ambartavan, liakatar arhamarankov mer azgi handep (Hokt.27, Marti 1 depker@ vka).
2) Henc KGB-n e apahovum gaxutatiroj gaxutatirkan cragreri iragorcum@ mer erkrum. I verjo Hayastan@ chunenalov ir sepakan azgayin anvtangutyan carayutyun@ gtnvum e nra liakatar hskoxutyan tak. Ayd karuyci vorosh bajinner nuynisk hashvetu chen hayastani naxagahin, ayl entarkvum en UXXAKI KREMLIN. Aynpes vor ayd karuyci azdecutyan gone pokracum@ pahanjelu e ahreli janker, nuynisk ishxanapoxutyunic heto.
3) Erb xosvum e mer azgi strkamturyan masin, nkati uni henc ays mtaynutyun@, vor menk uzenk te chuzenk petk e apavinenk Rusastanin, vorpes anvtangutyan erashxik. voch aydpes che. Derevs 88-in yerb Sharjum@ ekav ishxanutyan, ayn davanum er sepakan ujerin apavinelu skzbunk@. Iharke anvtangutyan mexanizmenr@ mek gisherva @ntackum chen poxvum. Sakayn dra shnorhiv er vor Hayastan@ Rusastani hamar arajin hertin gorc@nker er ayd jamanaknerum, vorov el kareli e bacatrel hajoxutyunner@ Arcaxum. Gitem shat bard e. Jakatagri berumov mer azgayin gitakcutyun@ severvel e errord ujin apavinelu xxjuk skzbunki vra, sakayn ayn petk e armataxil anel, hakarak depkum ayn hxi a ankanxateseli hetevanknerov.x

Haik said...

Հաղթանակից հետո ԿԳԲ-ին չենք թողնելու գոյատևի : Եթե նույնիսկ պահանջվի նոր պայքար:
Ազատ անկախ Հայաստան:

Hayk said...

KGB-i nkatmamb ardaraci atelutjuny pajmanavorvats e nranov, vor ajd karujcy ogtagotsvum e nerqin qaxaqakan ev himnakanum kextot xndirneri hamar. Sranov handzerdz mi harc e indz hetaqrqrum. aj asum enq KGB-n petq e vochnchacnel, pakel ev ajln, isk Azgajin anvtangutjan orenqic ev tramabanutjunic bxox funkcianery ov piti katari? che vor ashxarhi cankacats erkir uni nman karujc? Kartsum em Sharzhman haxtanakic heto petq e patzhven bolor ajn pashtonjanery, ovqer qaxaqakan kam ajl npataknerov charashahel en irenc dirqy. da klini naxadep ev kanxargelman funkcia kkatari.
Isk KGB-i depqum petq e najev azatvel ajd hamakargum aratavorox mijin u manr srikaneric.
Kartsum em, vor nman mi hamakargy cncox reform el piti katarvi banakum. chgites inchu bolory lrum en ajs masin. kareli e mtatsel, vor paterazmox erkri banakn iravunq uni unenalu srika generalner u kisagraget spaner.

Haik said...

ԿԳԲ-ն դա մի բռնատիրական կառույց է , որը ապահովում է բռնապետության անվտանգությունը գործելով ժողովրդի դեմ: Հետևապես այն կապ չունի ժողովրդի կամ ազգային անվտանգության հետ:
Ազգային անվտանգությունը իհարկե կարևոր է և այդպիսի մի մարմին ցավոք անհրաժեշտ է համաշխարհային այս իրադրության պայմաններում: Բայց այն չպետքե լինի ԿԳԲ-ի հետնորդը այլապես գրասենյակների պատերից կախված կմնան Ձեռժինսկու նկարները:
Լավ չեմ ուսումնասիրել բայց մի շարք Վարշավյան պակտի երկրներ արդեն ունեն նմանատիպ փորձառություն:

armen said...

Bravo, Haik.

Hayk said...

Dzerzhinsku nkary kareli e poxel eragujn droshov, Azgajin anvtangutjan tsarajutjan poxaren kareli e stextsel Azgajin anvtangutjan tsarajutjun 2. heto 3. ardjunqy? cankacats hamakarg hnaravor e pchacnel, ete ogtagortsvum e kextot (ir bun araqelutjany hakasox) npatakneri hamar. hamadzajn em, vor radikal reformnery pahanjum en, vor stextsvi nor kazmakerputjun. ev chnajats dran hamozvats em, vor ajd amenn arvelu e nerkajis 'KGB'-i bazaji vra- arka karevor informacia, irenc chvarkabekats professionalner, artaqin tshnamu veraberjal dossier-ner ev ajln.
isk sa ete "iravahajordutjun" che apa inch e?
Krknum em, ete chlini qaxaqakan kamq ev hasarakutjan verahskoxutjun, apa amen vajrkjan karox en "tsnvel" Frankenstein-ner

Anonymous said...

henc bareri armatneric e galis azgazin anvtangutyun.pti azgin vtangneric pashtpanen voch te vtangi mej dnen,spanen,nexen...
petq e et dzev karuyc lini u gorci orenqov u voch te es dzev inchpes nerka jamanakum e gorcum.

isk haxtanaki masin
voch mi kaskac.

HAXTELU ENQ


GERMANIA...

Արխիվ