9.6.08

ԱՎԱԶԱԿԱՊԵՏՈւԹՅՈւՆԸ ՍԱՏԿՈւՄ Է Կամ զուգահեռներ երրորդ ռայխի հետ

ԴԱՎԻԹ Կ.

Բռնապետերը միշտ էլ զգացել են քարոզչության կարիք: Գերմանական նացիոնալ-սոցիալիզմի հիմնասյուներից էր գեբելսյան պրոպագանդան: Մեր հայկական իրականության մեջ նման խելացի ու պերճախոս քարոզիչներ չկան: Գործում են մի քանի փոքրիկ գեբելսիկներ: Ընդ որում, ցանցկացած բռնապետական ռեժիմի հզորության մասին կարելի է դատել նրա քարոզի համոզչության աստիճանով: Ինչքան ավելի ջղաձիգ, խուճապային ու անմեղսունակ է այն դառնում, այդքան ավելի ուժգին է այն ավետում ծամածռված ծնոտով տիկնիկների իշխանության մոտալուտ վախճանը: Ահա սերժաքոչարյանական տկարամիտ քարոզչամեքենայի վինտիկներից (պտուտակներից) միայն երեքը:


Շարունակությունը կարդացեք ՊԱՅՔԱ՛Ր ընդհատակյա թերթում:

10 comments:

Anonymous said...

Pah@ hasel e arden vor payqar@ mtni ir normal martakan ritmi mech-arzakurt@ vercacel e, votqi, joxovurdn e galis!!!
Bolors depi hunisi 20 havaq@
Mez el petq cen ardaracumner ev apacuycner vor sharjum@ chisht e kam vor chishtn e.
Heriq e
Petq e ancnel payqari, baris bun ev uxxaki imastov!!!
PAYQAR PAYQAR MICHEV- vor azatvenq kharabakhci turqeric...
ishxanutyun@ joghovrdin,
arach depi demokratya!
HIMA!!!

Anonymous said...

2 harts david.yerb xosumes hraneri masin mi tesak hpartutyunoves xosum yev yeb xosumen artsaxi masin verevum grelen xarabaxci turqer mi gutse heto gren gyumreci russner kam araratci vratciner, chgetem hartses ichkanova haskanali bayts ktsankanayi mek angamel hastateik qo hpatakutune {azge} yev xorurd tair aydpisi mardkants urpisi aveli kshradatvats linen irents xosqeri meg. yev vergum avelatsnem yor yes elem usum ays srikanery vaxchane tesnel vergapes yev joxovurde apri normal yev azat.

Արամ said...

Սիրելի ժողովուրդ, հրեաների մասին պետք չէ առասպելներ հորինել: Նրանք էլ մեզ նման մարդիկ են, ունեն պրոբլեմներ, ներազգային հակասություններ եւ ապագայում ճակատագրական հարցերում չսխալվելու պատասխանատվություն: Ինչ վերաբերվում է Իսրայելի դրոշին, ապա այստեղ ես ոչ մի վտանգավոր բան չեմ տեսնում, քանի դեռ ընդդիմությունը իր շարժումը ուղղորդում է ազգային ազատագրական հունով: Թերեւս այստեղ ուսանելու շատ բան ունենք նույն Իսրայելից, որն իր ազգային հազարամյա իդեալներն այսօր իրականություն է դարձնում, որը զենքը ձեռքին պայքարելով է նվաճում իր գոյատեւելու իրավունքը եւ որը ցույց է տալիս, թե ինչ է նշանակում պետություն ազգի համար: Իսրայելը պետություն է բոլոր հրեաների համար եւ խոսք անգամ չի կարող գնալ որեւէ հրեայի արտաքսման մասին, մենք միայն կերազեինք, որ Հայաստանն այդքան հոգ տաներ հայության մասին, որքան Իսրայելը հրեաների, այստեղ նույնիսկ հեռավոր համեմատության հիմքեր չկան: Ավելին, Հայաստանի այսօրվա իշխանությունների գոյության ամբողջ տրամաբանությունը հենված է օտար ուժերին ծառայելու վրա:

Իսկ եթե շարժման տրամաբանությունը դիտվում է որպես բուրժուադեմոկրատական հեղափոխություն, ապա հրեական գործոնից անհրաժեշտ կլիներ անհանգստանալ, եթե Հայաստանում Եվրոպական երկրների պես լինեին մեծաքանակ հրեա գործարարներ, որոնց հարկավոր լիներ օրենքի առաջ հավասար պայմաններ գերիշխող ազգի՝ տվյալ դեպքում հայերի, համեմատությամբ: Ինքնին հասկանալի է, որ Հայաստանում նման վտանք գոյություն չունի, եւ այս դեպքում եւս Իսրայելի դրոշի հարցը պարզապես անհարկի շահարկման դրսեւորում է:

Կա սակայն մի այլ հանգամանք, որին թերեւս այս նյութի շրջանակներում արժե անդրադառնալ: Իսրայելը, չնայած լինելով շրջապատված թշնամիներով, կարողանում է գոյատեւել եւ բարգավաճել շնորհիվ Թուրքիայի նման դաշնակցի: Առանց Թուրքիայի օգնության Իսրայելի գոյությունն անհնարին կլիներ, նույնիսկ ԱՄՆ ակտիվ աջակցության պայմաններում: Եւ այս պարագայում, երբ Հայաստանի ընդդիմությունը հայտարարում է Հայաստանի բոլոր հարեւաններ հետ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության մասին, այս երեւույթը ուղղակի չի կարող անտարբեր լինել Իսրայելի համար, քանիզի այն ակնկալում է Թուրքիայի դիրքերի հետագա ամրացում տարածաշրջանում եւ Հայաստանի ընդդիմության իշխանության գալուց հետո նաեւ ճնշում հայկական սփյուռքի վրա՝ ցեղասպանության հարցի հետամուտ լինելու հարցում, նորից դաշնակից Թուրքիայի շահերից ելնելով: Միեւնույն ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել արաբական երկրների եւ մասնավորապես Լիբանանի հայ համայնքների հակահրեական տրամադրությունները, պայմանավորված տվյալ երկրներ իսրայելական ներխուժումներով , որից հավասարապես տուժել են նաեւ առճակատման գոտում գտնվող հայերը: Այստեղ եւս Իսրայելը կարող է ակնկալել ապագա Հայաստանի իշխանության աջակցությունը:

ԲԱՅՑ արդյո՞ք Իսրայելն այդքան միամիտ պիտի լիներ, որ դեռեւս ընդդիմության հաղթանակը չտեսած՝ դրոշակակիր դեսպաններ ուղարկեր Ազատության հրապարակ: Իհարկե Ո՛Չ: Դեռ ավելին, Հայաստանի հրեա համայնքը դեռ նախընտրական վաղ շրջանում իր աջակցությունն էր հայտնել Սերժ Սարգսյանին: Եւ Ազատության հրապարակում իսրայելական դրոշի ծածանման մասին խոսելը, երբ աչքաթող է արվում Հայաստանի հրեա համայնքի Սերժ Սարգսյանի թեկնածության պաշտպանությունը, մեղմ ասած տգիտություն է: Ավելորդ եմ համարում անդրադառնալ իշխանության կողմից ինչ որ մի սադրիչի միջոցով Իսրայելի դրոշը պարզելու հնարավորությանը, մանավանդ եթե Հայլուրի տեսախցիկն այդքան խոշոր պլանով եւ այդքան հաճախ պիտի այն ցուցադրեր հետագայում: Իշխանությունները այս հարցը եւս շահարկում են սփյուռքահայության մոտ հայասերի պատրանք ստեղծելու մտադրությամբ եւ ընդդիմությանը օտարին ծառայողի պիտակ կպցնելու համար, որի արդյունքում սեպ է խրվում հայ ազգի երկու հատվածների միջեւ: Հարկ է նշել նաեւ, որ ընդդիմությունը այս հարցում տանուլ տվեց տեղեկատվական պայքարում, ոչ պատշաճ անդրադառնալով շարժման ազգային բովանդակությանը: Վերջիվերջո ժողովրդին պետք է բացատրել, որ եթե որեւէ պետություն, այդ թվում նաեւ Իսրայելը, Հայաստանի նկատմամբ դրսեւորում է հետաքրքրվածություն, ապա դա լծակ է Հայաստանի արտաքին քաղաքականության համար եւ ազգին ծառայող պետությունն այդ լծակը կօգտագործի ի շահ իր ազգի,այնպես, ինչպես Իսրայելը մասնավորապես: Չէ որ որեւէ մեկը Իսրայելում չանհանգստացավ, որ Երեւանի Ազատության հրապարակում ծածանվել է Իսրայելի դրոշը:

Ես շատ կուզենայի, որ Հայաստանն ավելի շատ օրինակ վերցներ Իսրայելից ազատագրված տարածքների վերաբնակության հարցերում ու օրակարգից հաներ որեւէ տարածք Ադրբեջանին զիջելու հնարավորությունը: Առաջնորդվելով ազգային արժեքներով ու ամրացնելով Հայաստանի պետությունն ու նրա դիվանագիտությունը մեզ կհաջողվի Իսրայելին ունենալ որպես դաշնակից կամ գոնե ձերբազատվել այդ երկրի ու հրեա ազգի նկատմամբ թերարժեքության բարդույթից:

Շնորհակալություն:

me said...

Ճիշտն ասած պետք է համաձայնեմ anonymous-ի հետ: Ինչ է նշանակում ղարաբաղցի թուրքեր? Ղարաբաղի թուրքերին վաղուց ենք գաղթական սարքել: Իսկ ինչ վերաբերվում է ղարաբաղցի բայց անորոշ էթնիկական նկարագրով արարածներին (Քոչարյան, Սերժիկ, և այլն ) դրանք էլ շուտով նույն բախտին են արժանանալու: Ծեծված միտք ասեմ, բայց եկեք մեր առանց այն ել փոքր ազգը ավելի չպառակտենք:

Արամի հետ էլ եմ 100% համաձայն: Իսրայելից շատ բան ունենք սովորելու; նկատենք որ ոչ ոք այսօր Իսրայելից չի պահանջում ճանաչել Պաղեստինի տարածքային ամբողջականությունը: Իսկ ինչ վերաբերվում է Իսրայելի դրոշին, իհարկե այդ կադրերը շատ խիստ կասկածելի աղբյուրից էն գալիս, բայց այնուամենայնիվ պետք չի ամեն ինչ այդպես հիվանդագին ընդունել, վերջապես ապրում ենք գլոբալիզացված աշխարհում որտեղ ռասիսմը ու նացիոնալիզմը ուղղակի տեղ չունեն:

Մեկ էլ, ուղեղի բջիջները օգտագործելը երբեք ոչ մեկին դեռ չի վնասել: Խորը վերլուծություններ պետք չեն հասկանալու համար որ եթե էստեղ իրոք կա մի մութ ու հույժ գաղտնի հուդա-մասոնական դավադրություն ուրեմն այդպես հրապակայնորեն Իսրայելի դրոշը չէր ծածանվի:

Դավիթ Կ said...

Հարգելի անանուն 9/6/08 03:45

Հպատակության թաքցնելու խնդիր չկա.
իհարկե հայ եմ: Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ Հայաստանի Հանրապետությունում ապրող հայ: Եվ դրանով էլ հպարտանում եմ, ինչպես կհպարտանա իր ազգությամբ վրացին, ռուսը, ֆրանսիացին, գերմանացին, հրեան կամ թուրքը: Բոլորը ազգերը յուրահատուկ են եւ ստեղծված Աստծու կողմից եւ կամքով: Ոչ մեկը մյուսից վեր չէ: Իսկ հերոսները կամ տականքները ազգություն չունեն:

Սակայն մի նրբերանգ ել կա: Հարգում ենք բոլոր ազգերը, սակայն դա չի նշանակում որ հիանում ենք կամ ընդունում ենք այդ ազգերը ներկայացնող երկրների դիրքերը, դիրքորոշումները: Օրինակ, կարելի է հարգել ռուս ժողովրդին, սակայն չընդունել Ռուսաստանի Դաշնության նեոգաղութատիրական քաղաքականությունը եւ այլն:

Ինչ վերաբերվում է անվանարկությանը, ապա միանշանակ համաձայն եմ Ձեր կարծիքին եւ չեմ հանդուրժում Հայաստանի տարբեր տարածքներում ապրող հայերի արհեստական տարանջատման կամ պիտակավորման փորձերը: Դա էլ է ֆաշիզմ: Ներքին օգտագործման, ցածրորակ ֆաշիզմ: Համոզված եմ, որ Արցախի մեր ազատատենչ հայրենակիցները նույն խանդավառությամբ կընդունեն սերժաքոչարյանական հանցախմբի վերացումը:

Հաղթելու ենք:

Anonymous said...

Bravo David. Voxjunum em hamardzakutyund vor verjapes irer@ kochum es irenc anunov. Ayo, Hayastan@ rusakan kaysrutyan gaxutayin lci tak e, ir bolor atributnerov, KGB-i liakatar ishxanutyamb. Kosmetik popoxutyunner@ ogut chen ta, ayd charik@ petk e armataxil anel himnovin, inchpes armataxil arecin merdzbaltyan hanrapetutyunner@.

Anonymous said...

Karcum em texin e ays hatvacy mejberum@. Zankutyan depqum text@ kuxarkem amboxhchutyamb.
Glendale, CA


Մենք արդեն հնազանդվել էինք մեր ճակատագրին, լռելյայն հաշտվել անվերադարձ կորուստների հետ, ընդունել մեր անլիարժեքությունը, «ճորտ ու վախկոտ» պիտակը, առանց հզոր տերությունների հովանավորության ապրելու անհնարինությունը, մեր ախտաբանական ստրկամտությունն ու արատները, պատմական անկումն ու անխուսափելի` գոնե հաշտ ու խաղաղ վախճանը:
Բայց երբ «մերը» հավակնող 21-րդ դարի շեմին, երբ ամենուր փլուզվում է գաղութատիրությունը և ապաքինվում են անգամ բազմաչարչար աֆրիկացիները, իսկ երբեմնի քաղաքակիրթ հայը իր տարրական իրավունքները զիջեց օտարի կամքին ու վասալական բռնատիրությանը, ընտրական ձայնն ու արժանապատվությունը վաճառեց մի քանի գրոշով, կուլտ տվեց ստորացուցիչ կեղծիքներ, խարդավանք, հրապարակային ոճիրն ու հետևողական սպանդը, «տիրոջ» օրհնությամբ և այլոց երեսապաշտությամբ ճզմվեց յուրայինների կրունկների տակ, շանսատակվեց իր իսկ իշխանությունների ձեռքերով, և նորից ընկավ միջազգային դռները արդարություն մուրալու` առաջացավ կամ հայությունից վերջնականապես հրաժարվելու կամ այս նվաստ կարգավիճակից մեկընդմիշտ ազատագրվելու հրամայականը:>>> Sharunakeli

Արամ said...

Ի հավելումն իմ նախորդ շարադրանքի ներկայացնում եմ «Առավոտ» թերթի ինտերնետային տարբերակից մի հատված, որտեղ նշվում է վերջին նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանած Հայաստանի Հրեաների Միության ֆինանսավորման աղբյուրները:

http://new.aravot.am/am/articles/society/0/view/all

2008-06-07
ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՊԱՀՊԱՆՎԵԼ

...Ի տարբերություն ռուսների, լեհերի, հույների կամ հրեաների, ասորիները «մայր» պետություն էլ չունեն, որպեսզի գոնե նրանից ֆինանսական աջակցություն ստանան:

Այս առումով ասորիներից ավելի լավ վիճակում են հայաստանցի հրեաները: Վերջիններիս իրենց պետությունը որոշ չափով տիրություն է անում: Բացի այդ, նրանք աջակցություն են ստանում հրեաների հայտնի համաշխարհային կազմակերպություններից: Հրեաների միության նախագահ Ռիմա Վարժապետյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ 90-ականներին մեր երկրից շատ հրեաներ մեկնեցին: Մնացածներն էլ, ըստ Ռ. Վարժապետյանի, որքան կարողանում են՝ իրենց լեզուն ու մշակույթը պահպանում են: «Եվրեյն ամեն տեղ եվրեյ է, նրանք հարգում են այն պետությունը, որտեղ բնակվում են: Իհարկե, Հայաստանի պետական ֆինանսական աջակցությունը քիչ է»:

Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են: Հստակ է, որ դրսի «մութ» ուժերը ֆինանսավորել են հենց Սերժ Սարգսյանի ընտրարշավը:

Anonymous said...

sireli davit, tsavum em bayts du skhalvum es, ete kartsum es vor Artsakhi mer hayrenakitsner@ khandavarutyamb en @ndunelu avazakapeteri heratsum@. Yerb es verjin angam eghel Gharabaghum? Gna ev khamozves. Ayntegh aynpisi "brainwashing" e irakanatsvel, vor bolor@ kgan pashpanelu irents banditnerin.

Anonymous said...

Нет, мы отнюдь не декабристы
В нас больше воли изменить
Всю мразь, которой нас кормили
Все то дерьмо где мы живем

Արխիվ