18.6.08

Հունիսի 20-ի հանրահավաքը կայանալու է Մատենադարանին հարող տարածքում

Մենք հաստատակամ էինք տեղի չտալ որեւէ ապօրինության առաջ եւ իրականացնել ազատ հավաքների մեր իրավունքը հունիսի 20-ին Ազատության հրապարակում, ինչի մասին բազմիցս ծանուցել ենք: Վարչախումբը նույնպես համոզված էր դրանում, ուստի եւ զորքերին փոխարինեց երեխաներով, բազմակի փորձով համոզված, որ ի տարբերություն իրենց, մենք ոչ մի դեպքում չենք խախտի տարրական բարոյականության սահմանը: Մենք թեեւ դատապարտում ենք երեխաների քաղաքական նպատակներով օգտագործելու ստոր արարքը, իրոք չենք կարող մեր բարոյականությամբ հավասարվել իշխանություններին եւ կոչ անել մեր աջակիցներին հավաքվել Ազատության հրապարակում, որը ծայրեծար կահավորված է մանկական խաղերով եւ որտեղ հունիսի 20-ին լինելու են երեխաներ: Ուստի եւ, հունիսի 20-ին, ժամը 18-ին, հանրահավաքը տեղի կունենա Մատենադարանին հարող տարածքում:

Համաժողովրդական շարժման կենտրոն

3 comments:

Anonymous said...

ete hunisi 20-in azatutyan hraparak@ chazatagrvi bashibozukneric, da klini sharjman verj@.

Anonymous said...

Հունիսի 20-ին պետք է շատ զգույշ լինել. թե չէ իրփնք անկարգությւոններ կկազմակերպեն, հետթ կասեն « տեսաք՞ ընդիմությւոնը չարտոնված հանրահավաք արեց, ծեծ ու ջարդ կազմակերպեց»: Սկզբի համար Մատենադարանն էլ է լավ, հետո կերեվա, կախված բազմության չափից:

Anonymous said...

shat mi vaxek txek. irank en vaxecac. lav a linelu. amsi 20-in operan vekalelu a joxovurd@.

Արխիվ